Այդ պատմությունները ջրի երես դուրս եկան, երբ սկսեց Ստամբուլյան կոնվենցիայի գովազդը
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ժողովուրդ ջան, առավոտվանից տեղեկություն է տարածվում, որ ազգությամբ հայ լրագրող Լյուսի Քոչարյանն ԱՄՆ-ում արժանացել է մրցանակ` «Համարձակ Կին» անվանակարգում։ Եթե չեմ սխալվում, տիկին Քոչարյանն այդ մրցանակն ստացել է նաև իր նախաձեռնության համար, որն անվանել է «բռնության ձայն»։ Իմաստն այն էր, որ տիկին Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է իբր բռնության ենթարկված կանանց պատմությունները։Այդ սարսափազդու պատմությունները կարդալուց հետո ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանն ուղղակի ողողված է վայրենի բռնաբարների, և օրինակ Երևանյան փողոցներում կատաղած տղամարդիկ անդադար ծեծում և բռնաբարում են կանանց։
Ահա նախաբանը, հիմա բուն հարցերը։
1-Շատ կասկածելի զուգադիպությամբ, այդ պատմությունները ջրի երես դուրս եկան այն ժամանակ, երբ շատ ակտիվ սկսեց Ստամբուլյան կոնվենցիայի գովազդը Հայաստանում։ Ոչ մի իրական ապացույց այդ պատմություններից այդպես էլ չհրապարակվեց։
Այդ իսկ պատճառով, մինչ իմ վերջնական կարծիքն արտահայտելը, ուղարկում եմ հարցում ոստիկանություն, որ հասկանանք այդ պատմությունների իսկությունը։
Պատասխանը ստանալուց հետո ես անպայման կհրապարակեմ իմ վերջնական եզրակացությունները, և մենք միասին կանենք հետևություններ «բռնության» այս էպոպեայի շուրջ։
Առայժմ սպասենք ոստիկանության պատասխանին։
ՀԳ
Շատ հետաքրքիր է, շաաաաատ հետաքրքիր»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում