«Տարածքներ չեն հանձնվելու, իրականացնելու ենք Արցախի համաչափ զարգացման ծրագրեր». Վիտալի Բալասանյան
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչները մարտի 4-ին Ասկերանի շրջանում էին։ Նրանք հանդիպումներ ունեցան Խնածախ, Այգեստան, Խնձրիստան, Խաչեն, Նորագույղ և Խնապատ գյուղերում։ Ամենուր թեկնածուն ջերմ ընդունելության էր արժանանում, շփումը գյուղացիների հետ անկեղծ ու բաց էր։
Հատկանշականն այն էր, որ նշված բոլոր գյուղերն ունեն ահռելի թվով սոցիալական խնդիրներ, սակայն ընտրողների հիմնական հետաքրքրությունը կուռուպցիայի դեմ արդյունավետ պայքարն էր, Արցախի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի հարցի լուծումը։ Արցախի անվտանգության մասին քննարկումներում գյուղացիները նշում էին, որ նախագահի թեկնածու Բալասանյանից, ինչպես նաեւ Հայաստանի իշխանություններից, հստակ դիրքորոշում եւ մոտեցում են սպասում։
«Մենք կարողացանք ազատագրել եւ պաշտպանել Արցախը՝ միասին։ Ես, որպես զինվորական, որպես Ձեզ հետ ճանապարհ անցած մարդ, ասում եմ՝ տարածքներ չեն հանձնվելու»,- ասաց Վիտալի Բալասանյանը։
Նա ընդգծեց, որ լիովին համակարծիք է գյուղացիների հետ` եթե երկրի անվտանգության ուղղությամբ հստակ քայլեր չարվեն, ո՛չ տնտեսություն կունենանք, ո՛չ առողջապահություն, ո՛չ կրթություն, ո՛չ բարեկեցիկ կյանք։ «Թույլ չեմ տալու, երդումս կարող եմ կրկնել Ձեր առջեւ, թույլ չեմ տալու տարածք հանձնվի… Եկեք պատասխան տանք մեր մարտական այն ընկերներին, որոնք այսօր մեզ հետ չեն, սա՞ է մեր պահած երկիրը»,- ասաց Բալասանյանը։
Նախագահի թեկնածուի խոսքով, վստահ է, որ որևէ մեկը չի կարծում, թե ինքն աթոռի կամ փողի է ձգտում: Բալասանյանը շեշտեց, որ պետք է հասկանալ նաև, որ այս ընտրություններում յուրաքանչյուրի ձայնն է որոշիչ լինելու։ Նա ընտրողներին հորդորեց` անպայման գնալ եւ կատարել իրենց ընտրությունը՝ գիտակցելով, որ կանխորոշում են Արցախի ապագան։


















































Կեղտոտ խաղերի մասնակիցները պատասխան են տալու ժողովրդի առջև՝ օրենքի ողջ խստությամբ. Չափերը մի անցեք
«Այո՛, մեր Սահմանադրությունը թույլ է տալիս Արցախում արտակարգ դրություն հայտարարել». Վիտալի Բալասանյան
«Ընտրեք՝ ում ուզում եք, բայց եկե՛ք լինենք միակամ, թույլ չտանք՝ մեզ պառակտեն». Վիտալի Բալասանյան
Փաստորեն, բանակցային պրոցեսը հետընթաց է ապրել. Վիտալի Բալասանյան
Վիտալի Բալասանյանը հրավիրվե՞լ է ՀՔԾ
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար