Սիրողական մակարդակի կառավարություն
Ի՞նչ միջոցառումներ էր իրականացրել, ի՞նչ քայլեր էր արել Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսին դիմակայելու համար: Պարզվում է գրեթե ոչ մի քայլ, ոչ մի միջոցառում: Այսօր արդեն համոզվել ենք, որ կառավարությունը տապալել է կանխարգելիչ միջոցառումների անցկացումը:
Ներկայացնենք ընդամենը մի քանի փաստ.
1. Առողջապահության նախարարը հայտարարում է, թե իր երեխաներին վաղը դպրոց է ուղարկելու, իսկ մեկ ժամ անց որոժում է կայացվում ուսումնական հաստատություններում մեկշաբաթյա արձակուրդ հայտարարել:
2. Որեւէ մեկն այդպես էլ չհիմնավորեց, թե ինչու մեկ շաբաթով, ինչու հիմա, եւ ի՞նչ երաշխիք, որ մարտի 9-ից հետո դպրոց կամ համալսարան հաճախելն անվտանգ է լինելու:
3. Կառավարության անդամներ, պատգամավորներ կորոնավիրուսի մասին բարձրաձայնողներին մեղադրում էին խուճապ տարածելու մեջ, իսկ հետո իրենք սկսեցին խոսել կորոնավիրուսի վտանգավոր լինելու մասին;
4. Հայաստանից արտահանվեց մեծ քանակությամբ բժշկական դիմակ: Կառավարությունը ոչինչ չարեց այն կանխելու համար:
5. Բավական ուշացումով, այն էլ շատ վատ ձեւով եւ եղանակով մարդկանց սկսեցին բացատրել, թե ինչ պետք է անել կորոնավիրուսից խուսափելու համար:
6. կորոնավիրուսի որոշման թեսթեր, որպես այդպիսին Հայաստանի կառավարությունը ձեռք չի բերել: Մարդկանց կոչ են անում ախտանշանների դեպքում դիմել պոլիկլինիկա, բայց դիմեն, որ ի՞նչ անեն, եթե կորոնավիրուսի որոշման թեսթ չի արվելու:
7. Կորոնավիրուսակրին եւ մնացյալ կասկածյալներին տեղավորեցին բարձրալեռնային առողջարանային գոտում, ապացուցելով, որ անգամ այս հարցում սիրողականից էլ ցածր մակարդակ ունեն: Այս քայլով վտանգեցին կորոնավիրուսակրի եւ մյուս կասկածյալների առողջությունը, մյուս կողմից ծանր հարված հասցվեց Ծաղկաձորի զբոսաշրջիկային տնտեսությանը:
8. Քաղաքային տրանսպորտում որեւէ ախտահանիչ միջոցառումներ չի իրականացվում:
9. Քաղաքային տրանսպորտից օգտվում են առանց դիմակների: Պատճառը երկուսն է. դիմակ չկա, իսկ նրանք, ովքեր ունեն, հարկ չեն համարում այն օգտագործել:
10. Հայաստանի սահմաններում անվտանգության միջոցառումները գրեթե զրոյական են: Թեհրանից հատուկ չվերթով ժամանածները տուն են հասել տաքսիներով, ավտոբուսներով: Ի՞նչ իմաստ ուներ հատուկ չվերթը, եթե նրանց հատուկ ավտոբուսներով չպետք է տեղափոխեին բուժհաստատություն եւ մանրակրկիտ ստուգման ենթարկեին:
Վարդան Մխիթարյան
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում