Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

5000 տարվա պատմություն ունեցող ժողովուրդը չի կարող փողոցային անգրագետ պոպուլիստների գերին լինել. Միհրան Հակոբյան

 Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, որ ներկայիս իշխանությունը կործանում է 1991-ին ձևավորված հայկական պետությունը, որը մի շարք խնդիրներ է լուծել՝ արցախյան գոյամարտում հաղթանակից մինչև պետականանման ինստիտուտների ստեղծում և որոշակի կայացում: Հակոբյանը կարծում է, որ պետք է օր առաջ ժամանակակից պետության իդեա և ծրագիր առաջարկող օրակարգ ձևավորել: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Պողոսների վարչապետն ու իր խմբակը թաղում են 1991-ին ձևավորված հայկական պետությունը: Այդ պետությունը մի շարք խնդիրներ էր լուծել՝ արցախյան գոյամարտում հաղթանակից մինչև պետականանման ինստիտուտների ստեղծում և որոշակի կայացում: Բայց այդ, պետությունը մաշվել էր ու հնացել, ձախողվել ու բարոյազրկվել: Եվ հենց այդ ձախողման ուղիղ հետևանքն էր, որ 2018-ին փողոցային պոպուլիստների խմբակը զավթեց պետական իշխանությունը: Հիմա արդեն պարզ է՝ պողոսների վարչապետը զբաղված է մաշված ու բարոյազրկված պետության թաղման արարողությամբ:

Ներկայումս խնդիրն այն չէ, որ ոչնչի ունակ պողոսների վարչապետն ու իր խմբակն իրենց իսկ կառավարչական փնթիության շնորհիվ կորոնավիրուսը ներմուծեցին Հայաստան: Խնդիրը նաև այն չէ, որ պողվարչապետը Ծաղկաձորը համաշխարհային տուրիստական քարտեզների վրա առաջիկա ամիսների, գուցե նաև տարիների համար Չեռնոբիլի վերածեց: Խնդիրն այն չէ, որ պողոսապետությունը անպայմանորեն տանուլ է տալու սողացող պատերազմը: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ էս երկրում ապրելու ամբիցիա ունեցող և կոպեկի ուղեղ ունեցող ցանկացածի համար ակնհայտ է՝ բացի գանձագողությունից սրանք ոչնչի ունակ մարդիկ են, որոնցից պետք է օր առաջ ազատվել:

Խնդիրն այն է, որ պետք է օր առաջ ժամանակակից պետության իդեա և ծրագիր առաջարկող օրակարգ ձևավորել: 5000 տարվա պատմություն ունեցող ժողովուրդը չի կարող փողոցային անգրագետ պոպուլիստների գերին լինել ու ճակատագրի կամոք ընձեռնված պետություն ունենալու շանսը քամուն տալ: Կարվի՞ այդ գործը, ժամանակակից մարտահրավերներին դիմակայող կենսունակ պետություն կունենաք: Չի արվի՞, կմնանք մեր պետությունն օկուպացրած փողոցային պոպուլիստների գերին ու կմսխենք պետություն ունենալու իրավունքը:

Բոլոր պարկեշտ մարդկանց համար այլևս արդիական պետք է լինի մեկ հարց՝ ի՞նչ որակի, ի՞նչ սկզբունքների և արժեքների վրա հենված պետություն ենք ձևավորելու: Մնացածը՝ «սևերն ընդդեմ սպիտակների» պայքարը, ապաշնորհների կառավարության քննադատությունը, սրանց վրա լիաթոք ծիծաղելը... ժամավաճառություն է, ուրիշ ոչինչ»: