Խնդիրն Արսեն Թորոսյանը չէ
Գարնան առաջին օրը հայտնի դարձավ, որ Հայաստանում եւս կորոնավիրուսակիր ունենք: Այս լուրը բավական էր, որ հանրության մի զգալի մասը խուճապի մատնվի: Չգիտեն ի՞նչ է կորոնավիրուսը, որեւէ պատկերացում չունեն, բայց կա սարասափ:
Աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցների ջանքերով երկրագնդում, այդ թվում եւ Հայաստանում կորոնավիրուսից վախենում են, սարսափում: Գործը հասավ նրան, որ Երեւանում, երկրի մյուս քաղաքներում մարդիկ խուճապի մատնված գնում են մեծ քանակությամբ ալյուր, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության այլ սննդամթերք՝ մեծագույն ուրախություն պատճառելով սուպերմարկետների սեփականատերերին:
Գտնվեցին մարդիկ, որոնք պահանջեցին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականը: Գուցե Արսեն Թորոսյանն աշխարհի ամենալավ առողջապահության նախարարը չէ, բայց այս իրավիճակում, այս արտակարգ իրավիճակում նախարարի հրաժարականը միայն ու միայն վիճակն ավելի քաոսային կդարձնի:
Ոչ թե պետք է նախարարի հրաժարականը պահանջել, այլ ամեն ինչ անել վիրուսի դեմն առնելու եւ խուճապը կանխելու համար: Իսկ նախարարի պաշտոնանկությունն այստեղ դրական դրեակատարում չի ունենա: Խնդիրն Արսեն Թորոսյանի մեջ չէ: Ի՞նչ էիք ուզում կամ սպասում Արսեն Թորոսյանից, որ նա սարսա՞փ տարածի, խուճա՞պ տարածի:
Խնդիրը թաքնված չէ առողջապահության նախարարությունում: Խնդիրը կառավարման համակարգի, ամբողջ կառավարության մեջ է: Երբ նախարարները մեկը մյուսին հակասող հայտարարություններ են անում, երբ ֆեյսբուքում նույն նախարարները գրառումներ են անում եւ ջնջում, երբ վարչապետը կորոնավիրուսի դեմ թու-թու-թու անելով է պայքարում եւ անգամ պատրաստվում մարտի մեկին երթ անցկացնել, հավատացեք, ՀՀ առողջապահության նախարարը չի կարող իդեալականին մոտ գործել:
Հետո, երբ վիրուսը նահանջի, մարդիկ խաղաղվեն, պետք է փորձել մեղավորներ գտնել, իսկ որ ավելի ճիշտ կլինի, վերլուծել վիճակը, փորձել շտկել սխալները, տալ հարցեր եւ ակնկալել դրանց պատասխանները: Մասնավորապես, ինչո՞ւ որեւէ մեկը չկանխեց բժշկական դիմակների մեծ քանակի արտահանումը, ինչո՞ւ բնակչությանը ճիշտ հրահանգներ չտվեցին, ինչո՞ւ որեւէ փորձ չարեցին կանխել խուճապը, ինչու վիրուսակրին եւ մյուս «կասկածյալներին» տեղավորեցին առողջարանային Ծաղկաձոր, պատճառ դառնալով այնտեղից հանգստացողների խուճապային փախուստին:
Մի խոսքով, հարցերը շատ են, որոնց պատասխանները պետք է տրվեն: Իսկ առայժմ նախարարի հեռանալու ժամանակը չէ: Ընդհակառակը, պետք է նրան բոլոր կառույցներն օգնենք հաղթահարել այս իրավիճակը: Ի վերջո, այս ամենում առողջապահության նախարարի մեղքի բաժինն ամենափոքրերից է:
Վարդան Մխիթարյան
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում