«Վաղվա երթը կապ չունի մարտի 1-ի հետ. այս երթը պետք է մեկ մարդու, իսկ այդ մեկ արդեն այլեւս դու չես». Ղազինյան
Ամբողջ աշխարհում զանգվածային միջոցառումները չեղարկվում են, փակվում են զանգվածային կուտակման վայրերը, հետաձգվում եմ միլիարդավոր դոլարներ արժեցող ցուցահանդեսներն ու ֆորումները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, թե մահացու սխալ կլինի որեւէ երկրի կողմից, եթե այդ երկրում ենթադրեն, որ կորոնավիրուսն իրենց կշրջանցի, եւ չձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ։
Դե իսկ Հայաստանում քաղաքացին առողջ եւ պաշտպանված է միայն «հպարտ քաղաքացու» անձնագրում, իրական կյանքում ՀՀ քաղաքացին միայն միջոց է իշխանության գալու եւ իշխանությունը պահելու համար։
Ոչ մի իրեն հարգող առաջնորդ այս իրավիճակում իրեն թույլ չէր տա մարդկանց հանել փողոցները, կուտակել մի վայրում, եթե իհարկե նրա անունը Նիկոլ Փաշինյան չէ եւ եթե իհարկե, նրա համար իր նեղ անձնական շահը վեր չէ ցանկացած այլ տեսակի շահերից։
Սիրելի հայրենակիցներ,
Թույլ մի տվեք ձեզ օգտագործել, շահագործել, վտանգի տակ դնել ձեր եւ ձեր ընտանիքների առողջությունն ու անվտանգությունը։ Խուսափեք զանգվածային կուտակումներից, սահմանափակեք ձեր շփումներն անծանոթների հետ եւ մի տրվեք մանիպուլյացիաների։
Վաղվա երթը կապ չունի ոչ ձեր, եւ ոչ էլ մարտի 1-ի հետ։ Այս երթը պետք է մեկ մարդու, իսկ այդ մեկ արդեն այլեւս դու չես, եւ եթե անկեղծ, ապա երբեք դու չես եղել»:


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին