Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Ինչ են թաքցրել Դատախազությունը և Քաղաքապետարանը Երևանին արված նվիրատվությունների գործով. Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացնում է փաստեր՝ պնդելով, որ Դատախազությունը և Երևանի քաղաքապետարանը Երևան համայնքին կատարված նվիրաբերությունների գործով կատարված ուսումնասիրությունից դրանք դուրս են թողել։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Ինչ փաստեր են թաքցրել ՀՀ դատախազությունը և Երևանի քաղաքապետարանը Երևան համայնքին կատարված նվիրաբերությունների գործով կատարված ուսումնասիրության արդյունքից։

Հարգելի գործընկերներ,

Ինչպես հայտնի է, այս տարի Երևան համայնքին կատարված նվիրաբերությունների հարցով Ազգային ժողովում պետք է ստեղծվեր քննիչ հանձնաժողով, որը, սակայն տապալվեց իշխանության քաղաքական որոշմամբ և «Իմ քայլը» խմբակցության ջանքերով։

Նույն օրը, զարմանալի զուգադիպությամբ, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ դատախազության կողմից հրապարակվեց նաև այս գործով դատախազության կողմից ուսումնասիրության հաղորդագրությունը, որտեղ նշված էր հետևալը՝ «Փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված գործընթացներն ընդհանուր առմամբ իրականացվել են օրենսդրության պահանջների պահպանմամբ և դրանցում խախտումներ չեն հայտնաբերվել»։

Այս կիսաճշմարտությունը կամ իշխանությանը տեղեկատվության նախընտրելի հատվածը մի քանի օր հրամցվել է հանրությանը։

Վերոգրյալ պարբերությունից հետո հաղորդագրության մեջ շարադրված են փաստեր, որոնք մամուլից, քաղաքացիներից և մեզ բոլորիցս թաքցրել են թե՛ Երևանի քաղաքապետարանը և թե՛ ՀՀ դատախազությունը։

Մասնավորապես հաղորդագրության մեջ առկա է նաև հետևալը․

«Այդուհանդերձ, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նվիրաբերությւոնների վերաբերյալ գործարքները կնքվել են վերը նշված վարչաիրավական գործընթացների ժամանակ կամ դրանցից անմիջապես հետո՝ առաջացնելով դրանց փոխկապակցվածության և փոխպայմանավորվախության մասին հանրային ընկալում, ինչին նպաստում են նաև ուսումնասիրությամբ ի հայտ բերված առանձին փաստեր։

Օրինակ․

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 29.10.2019թ. «Ն և Ս Քոնսթարքշն» ՍՊԸ-ն դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան ՝ խնդրելով համաձայնեցնել նախագծային փաստաթղթերը և տալ շինարարության թույլտվություն։ Դեռևս թույլտվությունը չստացած ընկերությունը սկսել է շինարարությունը, ինչը 19.11.2019թ․ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ՔՀՎ վարչության կողմից հայտնաբերվել է։ Նույն օրը՝ 19.11.2019թ․ Երևանի քաղաքապետարանն ընդունել է «Ն և Ս Քոնսթարքշն» ՍՊԸ հետ կնքված նվիրաբերության պայմանագրի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցներից 9 հատը։ Դրանից օրեր անց՝ 25.11.2019 թ․ ընկերությանը տրվել է շինարարության թույլտվություն։ Երևանի քաղաքապետարանը 05.12.2019 թ․ որպես նվիարբերություն ընդունել է ևս մեկ տրանսպորտային միջոց: 24.12.2019 թ․ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, սակայն որևէ մեկը վարչական պատասխանատվության չի ենթարկվել, ըստ էության նկատի ունենալով, որ արդեն իսկ ընկերությանը տրվել է շինարարական թույլտվություն»։

Մեր կողմից նշենք, որ նվիրաբերության պայմանագիրը կողմերի միջև կնքվել է դեռևս օգոստոսին։

Այս մասը ըստ էության դուրս են թողել հրապարակվող ուսումնասիրությունից՝ հաշվի առնելով այն փաստը, որ այն լույս է սփռում գործարքների և համայնքի կողմից ծառայությունների ստացման ժամանակագրական կապի և այն փաստի վրա, որ ապօրինի շինարարություն իրականացնող ընկերությունը չի ենթարկվել պատասխանատվության, քանի որ դրան նախորդել է աղբատար մեքենաների հանձման-ընդունման գործընթացըև շինթույլտվությունը ։

Պետք է նշեմ նաև, որ մեր կողմից վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից ինքնակամ կառույցների օրինականացման վիճակագրական տվյալների համադրության արդյունքում արձանագրել ենք, որ Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին (Օհանով 15/1 հասցե, «Ալեքս Հոլդինգ» ընկերություն պատկանող 5842 քմ մակերեսի <մեծությամբ այլ արտադրական ինքնակամ կառույցներ չեն օրինականացվել։

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, թե ինչու իշխանությունը որոշեց, որ այս հարցերը քննիչ հանձնաժողովի քննարկման առարկա երբևէ չպիտի դառնան։ Հակառակ դեպքում կբացահայտվեին ավելի շատ փաստեր, որոնք ձեռնտու չէին գործող իշխանությանը։

Հենց այս նպատակով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնաժողովի տապալման օրը (այս մասին հրապարակվել է մամուլում և ոչ մեկը չի հերքել) եկավ Ազգային ժողով և թե՛ ԱԺ նախագահին, թե՛ քաղաքական մեծամասնությանը պարտադրեց հետ կանգնել իրենց սկզբունքից, դիրքորոշումից և որոշումից։

Մենք համոզված ենք, որ այս իշխանությունը և գործադիրի կամքից կախված իրավապահ համակարգը Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացրած կոռուպցիոն ռիսկերով հղի բոլոր կասկածելի գործարքները բացահայտելու քաղաքական կամք չունեն և այդ բեռը մնում է հաջորդ իշխանության վրա»։