Թուրքիան մտածում է Բոսֆորն ու Դարդանելը փակելու եւ Ս-400-ի տեղակայումը հետաձգելու մասին
Թուրքիան որպես Իդլիբում իրավիճակի սրման արձագանք դիտարկում է Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները ռազմանավերի համար փակելու հնարավորությունը, ինչպես նաեւ կարող է հետաձգել ռուսական Ս-400 համակարգերի տեղակայումը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Տեղեկությունների համաձայն՝ նեղուցները փակելու մասին որոշումը կարող է ընդունվել նեղուցների ռեժիմի մասին 1936 թվականի Մոնթրյոյի կոնվենցիայի 20-րդ եւ 21-րդ հոդվածների հիմա վրա, որոնք Անկարային նման իրավունք են տալիս, եթե Թուրքիան համարի, որ «գտնվում է անմիջական ռազմական վտանգավորության սպառնալիքի տակ»:
Դրանից բացի, թուրքական կողմը կարող է հետաձգել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի տեղակայումը, որը նախկինում նախատեսված էր ապրիլին, նշում են թուրքական լրատվամիջոցները:
Պետական դումայի պաշտպանության հարցերով կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինն իր հերթին հույս է հայտնել, որ Թուրքիան սիրիական Իդլիբում իրավիճակի սրման հետ կապված ծայրահեղ միջոցների չի դիմի, ինչպիսին է ռուսական ռազմանավերի համար Բոսֆորի եւ Դարդանելի փակումը:
Նա չի բացառել, որ «Բոսֆորում ինչ-որ պարեկում կլինի», բայց դրա հետ մեկտեղ հույս է հայտնել, որ «համենայնդեպս, ծայրահեղ միջոցների չեն հասնի»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհուրդը, որի մեջ մտնում են դաշինքի բոլոր 29 դաշնակիցների դեսպանները, Թուրքիայի խնդրանքով ուրբաթ հավաքվելու է Սիրիայում իրավիճակի քննարկման համար: Վաշինգտոնյան պայմանագրի համաձայն՝ ՆԱՏՕ-ի ցանկացած դաշնակից կարող է հայցել Խորհրդի խորհրդատվությունը, երբ, նրանցից ցանկացածի կարծիքով, «սպառնալիքի տակ են իր տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը»:
Փետրվարի 28-ին ավելի վաղ թուրք պաշտոնյաները հայտնել էին, որ Իդլիբում սիրիական ավիահարվածը հանգեցրել է 33 թուրք զինվորների զոհվելուն: Դրանից հետո Անկարան պատասխան հարվածներ էր հասցրել շրջանում Սիրիայի բանակի դիրքերին: ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել էր, որ Իդլիբում սիրիական բանակի կրակի տակ են հայտնվել թուրքական այն ստորաբաժանումները, որոնք հայտնվել են ահաբեկիչների ջոկատների մարտական շարքերում: Անկարան չի նախազգուշացրել միջադեպի շրջանում իր ուժերի գտնվելու մասին, նշել են ռազմական գերատեսչությունից:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը