ՍԴ դատավորներից ոչ ոք չօգտվեց օրենքի մակարդակի բարձրացված անպարկեշտ առաջարկից. Երվանդ Վարոսյան
Սահմանադրական դատարանի դատավորներից ոչ ոք չօգտվեց «վաղ կենսաթոշակի» անցնելու, օրենքի մակարդակի բարձրացված անպարկեշտ առաջարկից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է հայտնի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Սահմանադրական դատարանի դատավորներն այսօր ապացուցում են, որ մեզանից շատերի սրտում տասնամյակներ ապրող հույսը երբևէ Հայաստանում տեսնել անկախ դատական համակարգ, դեռ չի մարել։ Անկախ ամեն ինչից, անկախ նշանակված հակասահմամադրական հանրաքվեի արդյունքներից, այդ 7 դատավորները ապացուցեցին, որ Հայաստանն ունենալու է օրվա քաղաքական իշխանություններից անկախ դատարան, և դա անխուսափելի գործընթաց է»։
Թվարկելով բոլոր 7 դատավորներին՝ իրավաբանը գրել է. «Նրանք արդեն հայ իրավունքի պատմության մեջ են որպես Սահմանադրական դատարանի դատավորի կոչումը փողի հետ չփոխած մարդիկ, որպես անկախ դատական համակարգի կերտման ճանապարհին ՔԱՅԼ կատարած մարդիկ։
Ժամանակը գալու է, և նրանց անկոտրում կեցվածքը գնահատելու են նաև այսօր ՍԴ-ն պաշարողները...»։


















































Արամ Վարդանյանը մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալանավորվի․ Վարոսյան
Կամաց-կամաց կգա օրը, երբ լրատվություն կկարողանանք ստանալ միայն պրոպագանդիստական ռեսուրսներից, կզայրանանք ու էլի մեղավորներ կփնտրենք. Երվանդ Վարոսյան
Ցավում եմ, որ պետության ղեկավարությունը բավականին աղոտ պատկերացումներ ունի ԶՈւ-ի խնդիրների մասին. Երվանդ Վարոսյան
Ընտրություն կեղծելու մասին, որ էդքան խոսում եք` մեկ ընտրակեղծարար բացահայտել ե՞ք. Երվանդ Վարոսյան
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)