Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Հայաստան

Պարեն ու աղքատություն․ իշխանություններին միայն աճ ու զարգացում արձանագրած թվերն են հետաքրքրում. Արա Գալոյան

 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը, անդրադառնալով տնտեսական վիճակագրությանը, նշել է, որ իշխանություններին միայն աճ ու զարգացում արձանագրած թվերն են հետաքրքրում և փորձում են չնկատել «ոչ նպաստավոր» վիճակագրություն արձանագրող տվյալները:

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Իշխանությունների վերաբերմունքը տնտեսական վիճակագրության նկատմամբ հասկանալի է: Նրանց միայն աճ ու զարգացում արձանագրած թվերն են հետաքրքրում: Հետևաբար փորձում են չտեսնելու տալ «ոչ նպաստավոր» վիճակագրություն ամփոփող հրապարակումները:

Դրանցից մեկը, օրինակ, «Պարենային ապահովություն և աղքատություն. 2019 թ․ հունվար-դեկտեմբեր» ամփոփագիրն է: Վերնագրից իսկ հասկանալի է, որ այն իր մեջ կարող է պարունակել տվյալներ, որ հակասության մեջ են իշխանությունների տնտեսական պատկերացումների հետ: Ուստի պարզապես թվարկենք այն տվյալները, որոնք մեր իշխանությունները կգերադասեն չնկատելու տալ:

Նախ ճշտենք` վերնագրում նշվող 2019 տարեթիվը մի փոքր չափազանցություն է: Վիճակագրական տարեգրերի տվյալների մեծ մասը ամփոփված է 2018-ի թվերով: 2019-ի մասին այս հաշվետվությունում կարելի է ընդգծել, որ մեր արտաքին առևտուրը աննախադեպ էր: Պատմական իմաստով աննախադեպ էր գրանցած բացասական հաշվեկշռի ծավալ-չափով: Արտաքին առևտրում հաշվեկշիռը բացասական է անվանվում, երբ ներմուծումները գերազանցում են արտահանումներին: Մեր պատմության ողջ ընթացքում այս հաշվեկշիռը բացասական է եղել: Անցած տարի բացասական հաշվեկշիռը կազմել է 2 873.5 մլն դոլար, որ երբևէ արձանագրված ամենամեծ տարբերությունն է:

Հետաքրքիր մեկ փաստ` վերջին 2 տարում մեր գյուղատնտեսությունը կրճատվում է: Մինչդեռ արտահանումների մեջ ավելանում է սննդամթերքի մասնաբաժինը: 2019-ին սննդամթերքի կշիռն արտահանման ծավալում 30 տոկոս էր՝ 2018-ի 29 տոկոսի դիմաց:

Այս փաստաթղթի գործազրկության մասին տվյալը մեր իշխանությունները բազմիցս ցիտել են:

2017-ին գործազրկության միջին տարեկան գործակիցը 20.8 տոկոս էր, 2018-ինը` 20.5 տոկոս: Բայց երբեք չեն նշի, որ գործազրկության միջին մակարդակից բարձր ցուցանիշով առաջինը Տավուշի մարզն է` 30.3 տոկոս, ապա Երևանը` 27.4, Կոտայքի մարզը` 25.5, Շիրակի մարզը` 22.9 և Վայոց ձորի մարզը՝ 21.8 տոկոս:

Ամփոփագիրը հայտարարում է, որ 2019-ին միջին ամսական աշխատավարձը կազմել է 182 հազար 673 դրամ: Այնուհետև նշվում է, որ միայն Սյունիքի մարզում և մայրաքաղաքում է միջին աշխատավարձը գերազանցում հանրապետական միջին ցուցանիշը` 266,8 հազար և 201.5 հազար դրամ համապատասխանաբար: Աշխատավարձի չափով երրորդը Արարատի մարզն է` 168 հազար դրամ, որ արդեն պակաս է միջին հանրապետականից: Մյուս մարզերում ավելի ցածր է։

Մյուս տվյալները, որով մեր իշխանությունները չեն հպարտանա, վերաբերում են կրթության ոլորտին: Տարրական դասարաններում ընդգրկված է այդ տարիքի երեխաների 91.1 տոկոսը (2015թ․ այդ ցուցանիշը 91.6 էր): Իսկ հանրակրթության համակարգում ընդգրկված երեխաների քանակը կազմել է 83 տոկոս (2015-ի 86.4 տոկոսի փոխարեն): Այս թվերի կողքին կարելի է տեսնել, որ միանվագ օգնություն ստացող ընտանիքների քանակը մոտ 11.1 հազար է (2015-ին մոտ 15.8 հազար ընտանիք էր):

Պարենային ապահովության և աղքատության մակարդակը նկարագրող հաշվետվության մեջ, բնականաբար, բազմաշերտ տվյալներ կան: Այստեղ կան տվյալներ այն մասին, որ աղքատության մակարդակը նվազում է` 2018-ին կազմել է 23.5 տոկոս (2017-ին 25.7 էր), և աղքատության կրճատման տեմպը զիջում է նախորդ տարվա ցուցանիշին:

Հետաքրքիր են նաև թույլատրված ծառահատումների մասին տվյալները: 2015-ին ծառահատումներ թույլատրվել են 1501 հա տարածքի վրա, 2016-ին` 1940, 2017-ին` 2010, 2018-ին` 2015: Վիճակագրությունը նաև անողոքաբար հրապարակում է, որ 2016-ին ապօրինի հատվել է մոտ 2.2 հազար ծառ, 2017-ին` 30,7 հազար ծառ, իսկ 2018-ին` 12.8 հազար: Սրան զուգահեռ բերվում են տվյալներ, թե անտառվերականգման նպատակով քանի տնկի է արտադրվել ու տնկվել: 2017-ին արտադրվել է 44.2 հազար տնկի, իսկ 2018-ին ընդամենը 12 հազար 821 տնկի (hիշո՞ւմ եք, թե քանի ծառ են խոստանում տնկել մեր իշխանություններն անցյալ և ապագա ծառատունկների բանավոր ծրագրերում: Եթե հիշում եք, ապա պատկերացրեք, թե ինչ բարդ է լինելու վիճակագիրների համար այդ թվերը գրավոր հաշվետվության մեջ տեղադրելու համար)»: