Ունենք տարաձայնություն Փաշինյանի՝ Մյունխենում հնչեցրած մտքերի հետ. Հակոբ Տեր-Խաչատուրյան
ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի նպատակը ոչ թե օրակարգի հստակեցումն է ,այլ առաջնահերթությունների ճշտումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Դիտարկմանը, որ իշխանությունների հետ հանդիպում են ունեցել, և հարցին՝ քննարկման թեման ո՞րն է եղել, վերջինս նշեց, որ թեմաներից մեկն Արցախն է եղել, բայց դա միակ թեման չի եղել:
«Մեր աշխատանքների մասին տեղեկատվության փոխանակում է եղել, ինչպես ենք տանում ինքնորոշման իրավունքի շեշտավորումը տարբեր երկրների մեջ, ինչն ենք թիրախավորում, որ Արցախի անկախության ճանաչման աշխատանք տանենք»,- ասաց նա:
Նա նշեց, որ տարվա ընթացքում Արցախից երիտասարդներից բաղկացած խմբեր են տանում արևմտյան երկրներ, որոնք աշխատում են ՀՅԴ գրասենյակների, հանձնախմբերի հետ, որ ծանոթանան Հայ դատի աշխատանքների ծավալին, ձևին:
Հարցին, թե արդյոք գոհ է ՀՀ կառավարությունը Հայ Դատի՝ Արցախի շուրջ տարվող քաղաքականությունից, կա՞ն տարաձայնություններ, Տեր-Խաչատուրյանը նշեց, որ բնական է՝ կան տարբեր մոտեցումներ: «Չեմ կարող ասել մեծ տարաձայնություններ են: Մեր կեցվածքը բավական արմատական է, բայց նաև հասկանում ենք, որպեսզի բանակցությունները տեղի ունենան, անհրաժեշտ է, որ Հայաստանի կառավարությունը տարբեր այլընտրանքների մասին բանակցի, դա չի նշանակում, որ այդ այլընտրանքներն ընդունելի են, բայց կնշանակի, որ այդ բանակցությունները պետք է ընթանան Մինսկի խմբի համանախագահների հսկողության ներքո»,- ասաց նա:
Անդրադառնալով Մյունխենում կայացած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանավեճին, Տեր-Խաչատուրյանն ասաց, որ այնտեղ վարչապետի կողմից հնչել են մի քանի հասկացողություններ, որոնց մանրուքների հետ իրենք ունեն անհամաձայնություններ: «Բայց բնական է, որ միջազգային ֆորումի մեջ բանակցում ես որևէ մեկ լուծման հանգելու համար և այդ լուծումը պետք է ընդունելի լինի բոլորին, եթե որ, ուրեմն դա լուծում չէ, կամ էլ պարտադրված լուծում է: Այդ իմաստով վարչապետի հայտարարությունը, բնականաբար, բաղձանքն է, որ վերջիվերջո կարողանանք հասնել այնպիսի լուծման, որ երեք ժողովուրդներն էլ ընդունեն: Վերջիվերջո ակնկալում ենք, որ ինչն էլ լինի այդ բանակցությունների արդյունքը, դրանք պետք է դրվեն ժողովրդային հանրաքվեի, որ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի ժողովուրդը, նաև Ադրբեջանի ժողովուրդը տա իր համաձայնությունը»,- ասաց նա:
Իսկ թե ինչ տարաձայնությունների մասին է խոսքը վարչապետի հնչեցրած հայտարարությունների հետ կապված, վերջինս նշեց, որ տարբերությունը մանրուքների մեջ է: «Մեզ հետաքրքրողը, բնականաբար, Հայաստանի և Արցախի ժողովրդի որոշումն է, մենք անկեղծորեն պայման չենք տեսնում Ադրբեջանի ժողովրդի կողմից ընդունելի լինելու հարցը և եթե կան ձևեր, որ կարողանանք ի նպաստ մեր ժողովրդի լուծման հասնել, դա մեզ ավելի կգոհացնի: Մենք Ադրբեջանի շահերը նկատի առնելու պարտավորության տակ չենք»,- եզրափակեց նա:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ