Էս ի՞նչ արեցիր «Պողոս»
Հանրաքվեի քարոզարշավի մեկնարկի առաջին օրը, «Պողոս» քեզ հետ միասին բոլորս ականատես եղանք Նիկոլի հերթական շարքային «ժուլիկությանը», երբ նա, իր ֆեյսբուքյան պատին տեղադրելով կիսաքանդ և նոր ասֆալտապատված ճանապարհների երկու լուսանկար, փորձեց այն համադրել «այո»-ին և «ՈՉ»-ին ձայն տալու հետ՝ նշելով, թե ինչ կինի սխալ ընտրության դեպքում։ Սա ակնհայտորեն «ժողովրդական վարչապետի» կողմից արված էժան քայլ էր, քանզի սրանով նա փորձում էր խաղալ իր հասարակության ոչ բանիմաց «Պողոս» հատվածի սրտի նուրբ լարերի հետ և իրենց ցանկալի երևույթը մատուցել «Պողոսի» քիմքին հաճելի սոուսով։ Ցավում եմ, որ «Պողոսն» այդպես էլ չի ընկալում, որ իր ականջներին կախվում է լապշայի հերթական չափաբաժինը, այլ հպարտանում է, թե որքան «ուժեղ տղա է իր ամենակարող վարչապետը»։
«Պողո՜ս» իմացի՜ր, որ պետբյուջեից 3,4 մլրդ դրամ տալիս են, որ քո սիրելի Նիկոլը հանգիստ անի այն, ինչի համար նրան բերել են իշխանության, և սա այն դեպքում, երբ շարքային քաղաքացին իր մաշկի վրա զգում է հեղափոխության դառը պտուղները՝ կյանքի թանկացում, ապրանքների և ծառայությունների թանկացում, գրեթե զրո ներդրումներ երկրում, զրո աշխատատեղերի ստեղծում, տնտեսության անկում… բյուջեի միջոցների մսխում՝ միլիոնավոր դոլարների հասնող… «Պողոս», ստացվում է, որ պարգևավճարների համար կա նախատեսված միլիոնավոր դոլարմեր, իսկ քո համար ոչ մի կոպեկ չկա «Պողոս»: Միայն մի հարց ունեմ` էս ի՞նչ արեցիր «Պողոս»:
Հ.Գ. «Պողո՜ս», դու գնա վայելիր հեղափոխության դառը պտուղները, իսկ քայլարաստները թող քեզ մոտ լացեն, իսկ հետո մեջքիդ հետևում գնան կայֆեր անեն ու վրատ ղժան: Ժամանակին Բաբկենը քեզ սենց բան ասեց․ «Հանրաքվեն լավագույն տարբերակը չէ. չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսն, իր անգրագետ բազմամարդ ընտանիքով ավելի մեծ դեր խաղա էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես», նկատի ուներ Ամուլսարի հարցը, իսկ այսօր, էլի սկսեցին քեզ գնահատել ու օգտագործել, Բաբկենի հարևան անգրագետ «Պողոս»:
Նորից եմ հարցնում` էս ի՞նչ արեցիր «Պողոս»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ