ՏԸՀ անդամները մտավախություն ունեն, որ «ՈՉ-ի» կողմից ներկայացվելու դեպքում կարող են բախվել խնդիրների. Դավիթ Խաժակյան
Տեղեկացնում եմ, որ այս օրերի ընթացքում ստացել եմ բազմաթիվ հեռախոսազանգեր առ այն, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի վկայական ունեցող անձինք (հատկապես պետական աշխատողներ) ցանկություն ունենալով ներգրավվել ՏԸՀ-ներում, մտավախություն ունեն, որ «ՈՉ-ի» կողմից ներկայացվելու դեպքում կարող են բախվել իրենց աշխատանքի հետ կապված խնդիրների։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Նա նաեւ նշել է.
«Իշխանականների կողմից «ՈՉ-ի» թիրախավորումը, «նախկին կոռուպցիոն համակարգի» հետ կապելը այնպես է սրել իրադրությունը, որ մարդիկ նույնիսկ այսպիսի ապաքաղաքական, քարոզչությունից զերծ գործառույթ կատարելու մտավախություն են հայտնում։
Այսպիսով, տեղեկացնում եմ, որ եթե ԼՀ կողմից լիցենզավորված տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի վկայական ունեցող անձինք ստանան առաջարկ ներգրավվելու ՏԸՀ-ներում, ապա կուսակցությունը արգելքներ չի ստեղծի իրենց մասնակցության համար։ Դրա այլընտրանքը մեր կողմից լիցենզավորված անձանց մասնակցությունից զերծ պահելն էր, ինչը կարող էր դիտվել որպես հանրաքվեի կազմակերպչական գործընթացի տապալմանն ուղղված գործողություն, քանի որ «ՈՉ-ի» ներկայացվածությունը ընտրատեղամասում սահմանվում է օրենքով։ Այս հանրաքվեի նշանակումը անօրինական էր, բայց պրոֆեսիոնալ և անաչառ հանձնաժողովի անդամները պետք է հնարավորություն ունենան պատշաճ կազմակերպել տեղամասերում քվեարկության ընթացքը՝ հետևելով ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմանը»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ