Երեկ բանտից ազատ արձակված Վանո Մերաբիշվիլին հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում աշխատած մարդը չի աշխատի որպես նախարար
Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, մեկնաբանելով հետագայում իր հնարավոր աշխատանքը պետական բարձր պաշտոններում, հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում աշխատած մարդը չի աշխատի որպես նախարար: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:
Մերաբիշվիլին նշել է, որ ինքը 2012 թվականին չէր ցանկանում վարչապետ դառնալ:
«2012 թվականին վարչապետ դառնալն անձնական ցանկությամբ չէր: Իմ ընկերները` Միխեիլ Սաակաշվիլին, Գիգի Ուգուլավան, Զուրաբ Ադեիշվիլին, Դաթո Տկեշելաշվիլին, Դավիթ Բաքրաձեն հավաքվեցին և որոշեցին, որ նախընտրական շրջանում, քանի որ իմ վարկանիշը բարձր էր, ինձ պետք է առաջադրել վարչապետի պաշտոնում: Ես համաձայնեցի` ելնելով ընկերության շահերից»,- հայտարարել է նախկին վարչապետը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, փետրվարի 20-ին Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին ազատ է արձակվել բանտից:
2014 թվականին նա դատապարտվել էր 4 տարի 6 ամիս ազատազրկման` 2011 թվականի մայիսի 26-ի բողոքի ակցիան խափանելու համար: Այս գործով Վանո Մերաբիշվիլիին մեղադրանք էր առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի բ և գ կետերով` բռնության կամ զենքի միջոցով իշխանության չարաշահում և անձանց ինքնասիրության վիրավորում:
Մերաբիշվիլին մեղավոր է ճանաչվել նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար` օրենսգրքի 332-րդ և 341-րդ հոդվածներով, Սանդրո Գիրգվլիանիի գործով հանցանշանները թաքցնելու, Վալերի Գելաշվիլիի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի և ընտրողներին կաշառելու գործերով:
Ընդհանուր առմամբ, բոլոր գործերով նա դատապարտվել էր 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման:
Բացի նշված մեղադրանքներից` Մերաբիշվիլիի նկատմամբ հարուցված ևս մի քանի քրեական գործ կա:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը