Վրաստանի նախագահի այցը ԿԱՀ չեղարկվել է Facebook-ում արված գրառման պատճառով
րաստանի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Facebook-ում արված գրառումից հետո, որի հեղինակը ԵԽ-ում Վրաստանի նախկին դեսպան Մամուկա Ժգենտին է, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի` Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն (ԿԱՀ) նախատեսված այցը չեղարկվել է, փոխանցում է Georgia On-line-ը:
Մամուկա Ժգենտին սոցցանցում գրել էր, որ, իր տեղեկություններով, նախատեսվում է «մեծ պատվիրակության հետ» նախագահի 10-օրյա այցը Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն::
Նախագահի աշխատակազմը Մամուկա Ժգենտիի գրառումն «անպատասխանատու եւ պետության շահերին վնաս պատճառող» է անվանել եւ հայտարարել է, որ «Վրաստանի նախագահի եւ նրա պատվիրակության` Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն այցի վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնի է, եւ դրա նախօրոք տարածումը խստիվ արգելվում է»:
«Հատկապես վրդովմունք է առաջացնում եւ ստիպում է մտահոգվել այն, որ նման տեղեկատվությունը ցինիկ համատեքստում տարածում է ԵԽ-ում Վրաստանի նախկին դեսպանը, որը շատ լավ գիտի գաղտնի տեղեկատվության կարևորության եւ դրա հետ վարվելու կանոնների մասին»,- նշվում է հայտարարության մեջ:
Վարչակազմում նշում են, որ Վրաստանի նախագահը եւ Պաշտպանության նախարարությունը «ստիպված են եղել հետաձգել մարտին նախատեսված այցը` խաղաղապահ առաքելությունների անվտանգության կանոնների համաձայն»:
«Վրացական պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարը ափսոսում է, որ մարտին նախատեսված այցը ԿԱՀ եւ վրացի զինծառայողների հետ հանդիպումը չի կայանա»,- նշվում է նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը