Ամենայն հայոց տուրիստը
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան նախագահ Արմեն Սարգսյանն է, որը հասցրել է բյուջեից այս նպատակի համար վերցնել մոտ 123 մլն դրամ կամ 256 հազար դոլար։
Հիմա մի կողմ դնենք այդ 256 հազար դոլարը: Ամեն դեպքում այս թիվը կարող էր լինել շատ ավելի շատ: Փորձենք հասկանալ ուր եւ ինչու է մեկնել Արմեն Սարգսյանը եւ ինչ է շահել դրանից մեր պետությունը:
Ի վերջո Արմեն Սարգսյանը պետք է հաշվետու լինի ՀՀ քաղաքացուն, թե՝ ոչ: Սա է ամենակարեւորը։ Չկա որեւէ նորմ, որը կպարտադրի նախագահին հաշվետվության։ Հիմնվել անհատական բարոյականության վրա՝ անլուրջ է։ Մանավանդ գործարար նախագահի պարագայում, որը կգնա այնտեղ, ուր սեփական բիզնես շահն է պահանջում, եւ կմնա այնքան ժամանակ քանի դեռ իր բիզնես շահը չի բավարարվել։
Շատ կարեւոր է հասկանալ այցերի տրամաբանաությունը՝ ինչո՞ւ գնաց, օգո՞ւտը, Հայաստանի շա՞հը, արդյունքնե՞րը։ Անչափ կարեւոր է նաեւ այդ այցերի տեւողությունները: Հավատացեք, կարող է ստացվել այնպես, որ երկրի նախագահը տարվա մի զգալի մասը պարզապես երկրում չի լինում: Ի դեպ, մենք պաշտոնական հարցում ենք ուղարկելու նրա աշխատակազմ՝ պարզելու համար տուրիստ-նախագահի երկրից բացակայության պաշոտանական թվերը։
Եթե նայեք վերջին մեկ տարվա լրահոսը, ապա արտագնա տուրիզմի աշխարհագրությունը շատ ընգրկուն է Սերբիա, Խորվաթիա, Գերմանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Շվեյցարիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Պորտուգալիա, Ճապոնիա, Հորդանան, Լիբանան, Ռուսաստան եւ այլն։ Հիմա մնում է հասկանալ, երբ է նա հանրությանն ասելու, թե ինչ շահեց երկիրն այդ այցերից, ինչ օգուտ մեր երկիրը քաղեց այդ գործողությումներից:
Ակնհայտ է, որ այս այցերը լրացուցիչ պարզաբանման կարիք են զգում: Պատահական չէ, որ գնալով օդում ավելի ու ավելի շատ են կախվում այն լուրերը, թե նախագահը բյուջեի հաշվին արտերկիր է մեկնում սեփական բիզնես խնդիրները կարգավորելու համար:
Աննա Բաղդասարյան
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում