Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

«Նույնիսկ այս իշխանության համոզված ջատագովները կարող են մի պահ կանգ առնել, ու հարց տալ՝ ինչո՞ւ». Չալաբյան

Մենք նախորդ իշխանությունից ժառանգություն ենք ստացել իրապես խնդրահարույց սահմանադրություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ մամուլում ակտիվ տարածում գտավ մեր կուսակցության խորհրդի հայտարարությունը, որով մենք կոչ ենք արել մեր աջակիցներին՝ հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր գնալուց, եւ դրանով իրենց վերաբերմունքը արտահայտել գործող իշխանության կազմակերպած հակասահմանադրական միջոցառմանը։

Մենք նախորդ իշխանությունից ժառանգություն ենք ստացել իրապես խնդրահարույց սահմանադրություն։ Այն ընդունվել է՝ փաստացի երկարաձգելու մեկ կոնկրետ անձի իշխանությունը, դրանով ստեղծելով իշխանության գերկենտրոնացման նախադեպը չունեցող իրավիճակ, որն իրենով արդեն լուրջ վտանգ է երկրի համար։

Այժմ այդ անձն արդեն իշխանության մեջ չի, փոխարենը այդ գերկենտրոնացված, առանց նորմալ հակակշիռների համակարգը ծառայում է մեկ այլ անձի։ Չբավարարվելով իշխանության տառացիորեն բոլոր մարմինների նկատմամբ ձեռք բերված փաստացի վերահսկողությամբ, եւ իր նախորդի թեթեւ ձեռքով ժառանգություն ստացած սահամանադրությունը արմատապես բարեփոխելու փոխարեն, այս անձը հիմա էլ խաղում է հասարակության զգացմունքների հետ, փորձելով ապօրինաբար կազմաքանդել գործող Սահմանադրական դատարանը, որը սահմանադրական կարգի ապահովման անկախ գերագույն մարմինն է։

Ընդ որում, դա անում է այլոց ձեռքերով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, ՀՀ նախագահի, դյուրահավատ այն մարդկանց, որոնք ժամանակին ընտրել են իրեն, եւ հիմա էլ անկեղծորեն հավատում են, որ եթե վերացնեն գործող Սահմանադրական դատարանը, կյանքը կտրուկ կլավանա։

Նախորդ դարի պատմությունը տալիս է բազմաթիվ օրինակներ, երբ առավել դաժան բռնապետությունները հաստատվել են ժողովրդի զգալի հատվածի աջակցությամբ, որին մոլորեցրել են ատելության քարոզով։ Լենինը, Ստալինը, Մուսոլինին, Հիտլերը, Մաո Ցզեդունը, Ֆիդել Կաստրոն, Պոլ Պոտը՝ բոլորը եկել են ժողովրդի զգալի հատվածների աջակցությամբ։

Մարդիկ, որոնք այս բռնապետներին բերել են իշխանության, երազել են լավ ապագայի մասին, համոզված են եղել իրենց ճշմարտացիության մեջ, վճռականորեն մերժել են անցյալը։ Չեն մտածել երբեւիցե, որ իրենց գործողությունները ի վերջո բերելու են վիճակների, որոնց արդյունքում անցյալին երնեկ են տալու։ Չեն մտածել, որ տասնյակ միլիոններ են զոհվելու՝ պատերազմի դաշտերում, համակենտրոնացման ճամբարներում, բանտերում ու աքսորում, եւ մի անգամ շշից իրենց ձեռքով դուրս թողած ատելության ջինը ի վերջո գալու է իրենց ետից, ու խլի իրենց իսկ կյանքերը։

Այսօր մենք հնարավորություն ունենք կանգնել, եւ չգնալ այս անկանխատեսելի ճանապարհով։ Հայաստանում համարյա բոլոր քաղաքական ուժերը հրաժարվել են գործող իշխանության նախաձեռնած արկածախնդրությանը մասնակցելուց, գիտակցելով սահմանադրական կարգի տապալման եւ անձնիշխանության հաստատման վտանգավոր հետեւանքները։

Մեր քաղաքացիները, նույնիսկ նրանք, ովքեր այս իշխանության համոզված ջատագովներն են, կարող են եւս մի պահ կանգ առնեն, ու հարց տան՝ ինչու՞։ Ի՞նչ գիտեն քաղաքական ուժերը, որ հրաժարվում են մասնակցել այս գործընթացին, եւ ի՞նչ պետք է յուրաքանչյուրս իմանանք, մինչեւ մեր հաջորդ քայլն անելը։

Ինչ ենք մենք շահելու այս գործողությունից, եւ ինչ կորուստներ կարող ենք ունենալ, որի մասին այսօր դեռ չի խոսվում։ Ես խոստանում եմ առաջիկա շաբաթների ընթացքում պարբերաբար խոսել այս թեմայով, մինչ այդ նորից կիսվում եմ մեր հայտարարությամբ՝ խնդրում եմ կարդացեք, ու մինչեւ հաջորդ քայլն անելը ձեզ տվեք այս դժվար հարցերը»: