Ինչու 6 միլիոն, գուցե հանուն հեղափոխական լոգոյի կարելի է 60 միլիոն ծախսել
Հերիք չէ Սահմանադրության, օրենքների, միջազգային պարտավորությունների կոպիտ խախտումով հանրաքվե են կազմակերպում, մոտ երկու ամիս երկիրը դնելով նոր ցնցումների մեջ, դեռ մի բան էլ միայն «ԱՅՈ» լոգոյի համար պատրաստ են ծախսել 6 միլիոն դրամ կամ մոտ 12 հազար դոլար:
Համեստ, ժողովրդի ծոցից դուրս եկած, արդարության համար կռիվ տվող տղաներն ու աղջիկներն այսօր արդեն 12 հազար դոլար ունեն, ավելի ճիշտ ավելորդ 12 հազար դոլար, որը պատրաստ են հատկացնել լոգոյի համար:
Եւ այստեղ ՀՀ շարքային քաղաքացին կարող է հարց ուղղել հենց Փաշինյանին եւ մյուս իմքայլականներին՝ այդ ի՞նչ եք արել վերջին երկու տարում, որ այնքան փող եք մի կողմ դրել, որ պատրաստ եք 12 հազար դոլար հատկացնել ինչ-որ լոգոյի համար:
Իհարկե, կգտնվեն պատասխաններ, որ աջակցում են սահմանադրական հանրաքվեով ոգեւորված գործարարները: Բայց այստեղ եւս հարցեր են առաջանում. չէ որ ձեր պայքարը նաեւ նրա դեմ էր, որ որ իշխանություններն այլեւս գործարարների վրա բեռ չդառնան:
Միայն լոգոյի մրցույթին առաջարկվող գումարը բավական է, որ ՀՀ քաղաքացին հետեւություններ անի եւ հանգիստ նստի տանը ապրիլի 5-ին եւ իր բոյկոտով իր վերաբերմունքը ցույց տա նրանց նկատմամբ, ովքեր պարզապես խաբում էին, ցինիկաբար խաբում էին բազմաչարչար հայ ժողովրդին:
ՀՀ քաղաքացին մտածում է կոմունալներն ինչպես է վճարելու, վարկերն ինչպես է փակելու, գարնանն ինչպես է վարուցանք անելու, երեխայի ուսման վարձն ինչպես է տալու, իսկ դուք 12 հազար դոլար ջուրն եք գցում ապօրինի հանրաքվեի լոգոյի մրցույթի համար:
Աննա Բաղդասարյան
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում