Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Ոչ մեկն իրավունք չունի այդ թեզն առաջ տանել՝ դա անբարոյականություն է. Հարցազրույց «էլիտարի» համարում ունեցող Հայկազովի զորամասի նախկին հրամանատարի հետ

 Խաղաղ պայմաններում զինվորների մահացության դեպքերը 2020-ին անհանգստացնող են․ տարին նոր է սկսվել, բայց արդեն 13 զոհ կա, հիմնականում՝ Արցախի զորամասերում։ Իշխանությանը հարող որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ է դրվել տեղեկություն, որ սա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սաբոտաժ է՝ ՀՀ իշխանություններին ուղղված։ hraparak.am-ը զրուցել է Արցախում «էլիտարի» համարում ունեցող Հայկազովի զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Սահակյանի հետ։ Ի դեպ, Սահակյանի հրամանատարության շրջանում են տեղի ունեցել զորամասից մեծ ծավալի բենզինի գողության, սպայի ինքնասպանության դեպքերը։

- Պարոն Սահակյան, ո՞րն է Ձեր բացատրությունը, ինչո՞ւ են ավելացել ողբերգական միջադեպերը։

- Միգուցե, վիճակագրությունն ավելացել է, բայց այնպես չէ, որ նախկինում դրանք չեն եղել։ Դեպքերը տարբեր բնույթ են կրում․ դրանք կարող են կապված լինել թե՛ սպայական աշխատանքների ու թերացումների, թե՛ զինծառայողների փոխհարաբերությունների հետ։ Յուրաքանչյուր դեպքն առանձնահատուկ է, հենց այդպես էլ պիտի վերաբերվել ու չասել, որ կա մի պատճառ, որ ավելացել են դեպքերը։ Շատ անգամ դեպքերը լինում են կայծակնային արագությամբ․ պսիխիկան այնքան է ընկնում, որ չենք կարող ասել, որ դեպքերի մեծ մասը նախապատմություն են ունենում։ Հա, միգուցե, այս ժամանակահատվածում դեպքերը շատացել են, բայց սա այն պահը չէ, որ պետք է պանիկայի մեջ ընկնենք։ Ուղղակի պետք է արագ վերլուծենք, հասկանանք պատճառները ու անցնենք լուծումներին։

- Հայաստանյան որոշ շրջանակներ քննարկում են, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպիտ ասած՝ զինվորների հաշվին սաբոտաժ է անում ՀՀ իշխանություններին։

- Այդպիսի տեսակետ չի կարող լինել, եւ դա կեղտոտ շահարկում է, որն իրականությանը չի կարող համապատասխանել։ Ոչ մեկ ո՛չ բարոյական, ո՛չ այլ կերպ իրավունք չունի այդ թեզն առաջ տանել, դա պարզապես անբարոյականություն է։

- Պարոն Սահակյան, տեսակետ կա, որ զորամասը, որը Դուք էիք ղեկավարում, էլիտար է, եւ այդպիսի զորամասերում են հիմնականում նման դեպքերը տեղի ունենում, որտեղ ծառայում են պաշտոնյաների երեխաները։

- Եթե նկատի ունեք վերջին դեպքը, դատախազությունն էլ հայտարարեց, որ ինքնասպանություն էր։

- Նախարար Դավիթ Տոնոյանն անձամբ հակադրվեց ինքնասպանության վարկածին։

- Դուք ուշադիր լսեք, թե ինչ ասաց նախարարը, կա ինքնասպանություն եւ ինքնասպանության հասցնելու հոդված։ Շատ հնարավոր է նախարարը․․․ Ճիշտն ասած, ես միգուցե լավ տեղյակ չեմ, պետք է իրավապահներից այդ ամենը ճշտել, իրենց իրավասության շրջանակում է։ Միգուցե նախարարին զեկուցել են այդ մասին, ես տեղյակ չեմ։ Ինչ վերաբերում է էլիտար զորամաս լինելուն, ապա ինքը համարվում է էլիտար՝ իր մարտունակությամբ, ծառայության կազմակերպմամբ, խնդիրների կատարմամբ։ Դրա մասին պաշտպանության նախարարն էլ է նշել, ապրիլյան պատերազմի ժամանակ այդ զորամասի վրա է դրված եղել ողջ բեռը։ Այնպես չէ, որ բոլորը պաշտոնյաների երեխաներ են, բոլոր զորամասերում էլ կարող են փոխկապակցված անձանց գտնել, ԶՈՒ շտաբի պետն ասաց, չէ՞։ Վերջին 3 նախարարների ժամանակահատվածում դա ՀՀ-ի լավագույն զորամասն է եղել, մեկ անգամ էլ ՊԲ լավագույն զորամասն է եղել, եւ այդ ժամանակ էլ ես եմ եղել հրամանատարը։

- Լավ ծառայություն կազմակերպող զորամասից մեծ ծավալի բենզի՞ն են գողանում․ ի դեպ, դա եղել է Ձեր հրամանատարության ներքո, Դուք անցնում եք քրգործով։

- Ես չեմ անցնում այդ գործով, բայց, այո, պնդում եմ՝ էլիտար է։ Հիմա գողությունների հետ կապված միջադեպի առիթով էլ համապատասխան վերլուծություն է կատարվում եւ գնահատական տրվում։

- Արցախի ՊԲ հրամանատարը միգուցե թո՞ւյլ է, եւ դրանո՞վ է պայմանավորված զորամասերում բարձիթողի իրավիճակը, կամ սպայական անձնակազմում է խնդիրը։

- Ես չեմ կարող նման գնահատական տալ, ես երբեք չեմ համարձակվի վերադասի նկատմամբ նման գնահատական տալ։ Ես կարծում եմ՝ որպեսզի այս իրավիճակը լարվածություն չառաջացնի, պետք է յուրաքանչյուր դեպք խորը ուսումնասիրվի, եւ հանրությանը հայտնեն պատճառների մասին։

- Դուք հետեւանքների մասին եք խոսում, իսկ ի՞նչ պետք է անել՝ կանխելու համար։

- Այդպիսի հրամանատար չկա, որ այդ ուղղությամբ աշխատանքներ չտանի, պարզապես որոշ ժամանակահատվածներում, ամենայն հավանականությամբ, թերանում ենք այդ աշխատանքներում, թերություններն էլ բերում են նման միջադեպերի, կանխարգելման աշխատանքները թույլ են իրականացվում։ Բայց ոչ միայն հրամանատարների վրա պետք է դնել ողջ խնդիրը, այլեւ՝ հասարակության։ Պետք է նաեւ այդ հարթությունում գնահատական տրվի՝ հասկանանք, թե սոցիալական վիճակն ինչ մակարդակում է գտնվում, ազդեցությունը որքան է բանակի վրա։ Համալիր մոտեցում է պետք։