Թուրքիան ԶՓԿ-ով ու ՀԻԿ-ով 150 բեռնատար է ուղարկել Իդլիբ
Թուրքիան զրահափոխակրիչներով (ԶՓԿ) եւ հրետանային ինքնագնացով (ՀԻԳ) 150 բեռնատար է ուղարկել Իդլիբ, հայտնում է Անատոլիական գործակալությունը:
Գործակալության ռազմական աղբյուրների համաձայն` հրետանային ինքնագնացներով, տանկերով եւ ԶՓԿ-ներով 150 բեռնատարներից կազմված հերթական շարասյունը ժամանել են թուրք-սիրիական սահմանին գտնվող Հաթայ նահանգի Ռեյհանլի շրջան՝ Իդլիբի դեէսկալացիայի գոտում դիտակետերի հետագա տեղակայման նպատակով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի սիրիական բանակը դադարեցնի հարձակումն Իդլիբ նահանգում եւ մինչեւ փետրվարի վերջ դուրս գա Թուրքիայի դիտորդական կետերից` հակառակ դեպքում սպառնալով ռազմական պատասխան տալ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը