Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը Բեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբ Սոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի» Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ Ընտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր Սաքունց Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայք ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը ՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելով

Կանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնըԲեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբՍոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԸնտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր ՍաքունցԽստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասինՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԾեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասինԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելԿմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. ԿոսՊետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ովՇիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ)Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացըՈւշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակիցՀունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթԱմիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոցՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերըԽուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանումFreedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն էԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և ԲահրեյնԱշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի որպես վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ ՀովհաննիսյանՀարցազրույց Գեղամ Նազարյանի հետՊենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԼեհաստանՈչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններիցԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներԴավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերինՆախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ըԻրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասինԳագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայիցԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառովԿառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծ
Թոփ-լուրեր

Այնտեղ, որտեղ կա հրամանատարական խիստ վերահսկողություն, կա հավասար վերաբերմունք բոլորի նկատմամբ. ԶՈւ-ն պետք է կանգնեցնի ցավ պատճառող սև գոտին

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը կարծում է, որ Զինված ուժերը մի պահ պետք է կանգ առնեն, եղած ծրագրերին զրոյից ընթացք տան բանակում մահվան դեպքերի կանխարգելման համար: Նրա խոսքով՝ իր ղեկավարման ժամանակ երկու կաղապարված արտահայտություն արգելել է՝ առաջինը՝ «բանակը հասարակության հայելին է» և երկրորդը՝ «բոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են»: Ըստ նրա՝ արգելել է, որովհետև նման արտահայտությունները մեկ-մեկ արդարացնում են այն, ինչ տեղի է ունենում բանակում: Այս և այլ հարցերի մասին Tert.am-ը զրույցել է Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հետ:

-Պարո՛ն Օհանյան, բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր ունենք, ի՞նչ պետք է անի ԶՈւ-ն՝ դրանք կանխարգելելու համար:

-ԶՈՒ ղեկավարությունը գիտի՝ ինչ պետք է անել, իրենք ունեն ուսումնադաստիարակչական աշխատանքների պլան և այդ պլանի համաձայն համապատասխան աշխատանք պետք է իրականացնել: Եվ այդ գործը պետք է թողնել բանակի հրամանատարներին, անձնակազմի գծով տեղակալներին և հոգեբաններին, հասարակության մեջ ավելորդ շահարկումներով ճիշտ քայլ չենք անում, դրանից մեր հակառակորդները, թնշանամիներն են հրճվում: Պարզապես բանակի ղեկավարությունը մի պահ պետք է կանգ առնի, ամեն ինչ մի կողմ թողնի և հասկանա իրականությունը:


- Որակյալ սպայակազմի, հրամկազմի, զինվորների միջև միջանձնային հարաբերությունների խնդիր չկա՞:

-Միշտ միջանձնային հարաբերությունների ուղղությամբ համապատասխան աշխատանք տանելու դաշտ ունենք. հրամանատարները, նրանց անձնակազմի գծով տեղակալները միշտ աշխատանքի տեղ ունեն: Իհարկե, տարիներ ի վեր մենք ասել ենք, որ բանակը հասարակության հայելին է, սակայն իմ ղեկավարության ժամանակ ես երկու կաղապարված արտահայտություն արգելել եմ ասել, առաջինը՝ «բանակը հասարակության հայելին է», երկրորդը՝ «բոլոր բանակներում էլ էդպիսի դեպքեր լինում են»: Ասել եմ նրա համար, որ այդպիսի արտահայտությունները մեկ-մեկ արդարացնում են այն, ինչ տեղի է ունենում բանակում: Մոտ 10 տարի առաջ մենք վերլուծել ենք սպանությունների, ինքնասպանությունների վիճակագրությունը՝ համեմատության առումով յուրաքանչյուր հարյուր հազար զինվոր թվաքանակի հարաբերակցությամբ, և մեր մոտ իրավիճակն ավելի լավ է եղել, քան ամերիկյան, ռուսական, թուրքական, գերմանական և նույնիսկ իսրայելական բանակում: Բայց քանի որ մեր բանակն ազգային բանակ է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա հասցնենք նվազագույնի: Նվազագույնի կարող ենք հասցնել հասարակության ու բանակի հետ համատեղ աշխատանքի արդյունքում, բայց քանի որ բանակը կանոնադրության ուղղահայաց աստիճանական ենթարկվածության կազմակերպված կառույց է, այնտեղ աշխատանքը պետք է ավելի խիստ հիմքերի վրա դրված լինի:

Միշտ էլ լինում են սև գոտիներ, դրա համար այսօր պետք չէ չափից ավելի շահարկել. ովքեր չափից ավել մտահոգված են, պետք է առանձին բանակի ղեկավարության հետ քննարկեն առկա խնդիրները: Բանակն ունի աշխատանքի համար համապատասխան ծրագրեր, պարզապես դրանք ինչ-որ մի տեղ կտրվում են, աշխատանքի ավանդույթները և այդ ծրագրերի կատարման շարունակականությունը ինչ որ տեղ կտրվում է և սա այն պատաճառով, որ հրամանատարների փոփոխություններ են լինում, նոր կադրեր են բերվում: Այս պահին պետք է կանգ առնեն և նորից ունեցած ծրագրերին համապատասխան 0-ից աշխատանք տանեն:

Պետք է նաև նշեմ, որ ժամանակին մի շարք ծրագրեր արվել են, ես նաև իմ ուղերձներում նշել եմ, թե ինչ աշխատանք պիտի տարվի ԶՈՒ հրամանատարության կողմից իրենց ենթակաների հետ: Տարբեր ուղերձներ եմ գրել՝ «Հրամանատարը զինվորի ավագ ընկեր», «Մարտական ոգու և զգոնության ամրապնդման» մեդական ցուցումներ, 2011 թ-ին մենք արտակարգ դեպքերի կանխարգելման խիստ միջոցառումներ ենք ձեռնարկել և ԶՈւ-ում միջանձնային հարաբերություները դրել ճիշտ ուղղության վրա:

2014 թ-ին մենք հայտարարել էինք «Բանակը մեր տունն է, մեր ամրոցն է, միասնական պայքար արատավոր երևույթների դեմ»: Այսօր խոսում են քրեական ենթամշակույթից. 2014 թ-ին բանակի ղեկավարության և այնպիսի կազմակերպված կառուցների, ինչպիսիք են դպրոցները, բուհերը, ՀԿ-ները, իրավապահ մարմինները, նույնիսկ համայնքների ղեկավարների հետ համատեղ աշխատանք է տարվել արատավոր, քրեական ենթամշակույթ պարունակող երևույթները վերացնելու նպատակով, որպեսզի բանակը վերջնական զտող կառույցը լինի և թույլ չտանք այդ ամենը ներթափանցի զինված ուժեր: Այդ ամենը վերածվել էր հայրենիքի պաշտպանի՝ զինվորի գաղափարադաստիարակչական աշխատանքների մի մեծ ուրվագծի:

Ասեմ նաև , որ 2013 թ-ին ներդրվել է «Ազգ-բանակ» գաղափարը: Այդ ուրվագծի մեջ մենք նշել էինք, թե ինչպիսին պետք է լինի նախազորակոչային տարիքում ՀՀ քաղաքացին, պատանին և բանակում, ըստ փուլերի, ինչպիսի աշխատանք պիտի տարվի՝ զուգորդված ուսուցման և դաստիարակչական աշխատանքների հետ:

Այդ ամենն արվել է ոչ թե աշխատանքները հասարակության վրա գցելու, այլ հասարակության հետ մեկտեղ բանակի հրամանատարական կազմի պատասխանատվության աստիճանը բարձացնելու համար:

Աշխատանքի մեծ փաթեթ կա. բանակի ղեկավարությունը գիտի՝ ինչ անել, բայց այս պահին այդ սև գոտին, որը ցավ է պատճառում բոլորիս, պետք է կանգնեցնել և բանակի հրամանատարությանն աջակցել, բայց շատ դեպքերում նաև թողնել, որ ինքնուրույն աշխատեն, չափից ավել բանակի գործերին միջամտելը կխանգարի:

-Պարոն Օհանյան, ռազմական ոստիկանությունը կանխարգելման առումով այստեղ ի՞նչ դեր ունի:

-Ռազմական ոստիկանությունը զորսմասերում ունի հենակետեր, պետք է ունենա տեղեկություններ ստորաբաժանումների վիճակի մասին, և այնտեղ, որտեղ որ միջանձնային հարաբերությունների արդյունքում հասունանում են այդպիսի դեպքեր, պետք է ահազանգի հրամանատարությանը: Բայց ուզում եմ նորից կրկնել՝ մեծ աշխատանքը հրամանատարներինն է և շատ դեպքերում իրավապահները նաև խանգարում են: Այն, որ ռազմական ոստիկանությունը հենակետեր ունի և այդ հենակետերի խնդիրն է բացահայտել նման իրադրությունը, դա այդպես է: Իմ պաշտոնավարման ժամանակ, երբ նման իրադրություն էր հասունանում տվյալ զորամասի տվյալ հենակետում, այդտեղի ռազմական ոստիկանության աշխատակիցներն էլ էին պատժվում հրամանատարների հետ միասին:

- Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, ինչպես նաև Պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովներն աշխատանքային փակ քննարկում կանցկացնեն ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ։ Այս դեպքում հարցը քաղաքականցնելու խնդիր չի՞ առաջանա:

-Քանի որ ԶՈՒ-ն գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո, իսկ քաղաքացիական վերահսկողության երկու ուղղություն կա՝ ժողովրդավարական վերահսկողություն, որոնց մեջ մտնում են հանրապետության նախագահը, ԱԺ-ն, իրավապահ մարմիները, ՄԻՊ-ը, և հասարակական վերահսկողություն: Այդ առումով ԶՈւ ղեկավարությունը հրավիրվում է քննարկումների և կարծում եմ, որ տիրապետում է իրավիճակին: Քննարկման արդյունքում կգան եզրակացության, բայց նորից եմ ուզում ասել, որ Զինված ուժերի ղեկավարությունը՝ պաշտպանության նախարարը, ԳՇ պետը ունեն ծրագրեր, այս պահին պետք է սառնասրտություն ցուցաբերել և թողնել նրանց, որ համապատասխան միջոցներ ձեռնարկեն, կողքից ավելի շատ շահարկելը նաև լրատվամիջոցներում ճիշտ չէ, մանավանդ, որ վերջին դեպքը դեռ բացահայտված չէ, տարբեր վարկածներ են առաջ քաշվում: Նման դեպքերի մասին լսելիս, ես, լինելով բանակի առաջին ջատագովներից, մինչև հիմա բանակի մասնիկ զգալով, մեծ ցավ եմ ապրում և՛ հրամանատարի, և՛ ծնողի տեսանկյունից, բայց բանակի մասին տեղեկատվությունը պետք է առաջինը բանակը հաղորդի, մամլո խոսնակներ կան, իրենք պետք է առաջինը ստանան տեղեկատվությունը և հաղորդեն: Օրինակ, երեկ, դեռ դեպքը չպատահած, արդեն տեղեկություններ էր տարածվել, ես պետք է խնդրեմ բոլորին, այդ թվում Գագիկ Շամշյանին թողնել, որ ԶՈՒ համապատասխան պատասխանատուները տեղեկատվությունը տարածեն:

-Պարոն Օհանյան մենք գիտենք, որ բանակում խաղաղ պայմաններում տարբեր տարիներին տեղի ունեցած դեպքեր կան, որոնք այդպես էլ չեն բացահայտվում, որակվում են ինքնասպանություն, կամ դժբախտ պատահար, բայց ծնողները պնդում են, որ սպանություն է, օրինակ սևազգեստ մայրերը մինչև հիմա պահանջում են բացահայտել իրենց որդիների սպանությունները: Եթե արդյունավետ քննություն տարվեր և դեպքերը բացահայտվեին, մեղավորները պատասխանատվություն կրեին, արդյոք այսօր նման մտահոգիչ պատկեր կունենայի՞նք:

-Իհարկե, դրանք էլ կանխարգելիչ դեր կունենային, բայց երբ արտակարգ դեպք է տեղի ունենում, ապա ԶՈւ հրամանատարությունը երկու ուղղությամբ համապատասխան աշխատանք է տանում՝ ծառայողական քննություն են իրականացնում, կարգապահական ադմինիստրատիվ ուղղությամբ համապատասխան միջոցներ են ձեռնարկում: Վերլուծվում է իրականությունը և այդ ամենը հաշվի առնելով համապատասխան որոշում է ընդունվում, ցուցումներ են տրվում հրամանատարական կազմին, նրանց անձնակազմի գծով աշխատող տեղակալներին, լինում են տույժեր, երկրորդ ուղղությունն արդեն իրավապահ կառույցներն են իրականացնում: Ընդ որում՝ հրամանատարների կողմից ընդունված նախնական որոշումները չեն կարող խանգարել իրավապահ մարմիների կողմից տարվող աշխատանքներին և հակառակը, դեռ ավելին ծառայողական քննությունը և իրավապահների կողմից տարվող աշխատանքները հաշվի առնելով՝ նախաքննության գաղտնիության խնդիրները մեկը մյուսին լրացնում են:

Մենք ծնողներին, բոլորին հարգում և ընդունում ենք, անկախ նրանից՝ ինչ պատճառով են նրանց որդիները մահացել, զոհվել, միևնույն է, տվյալ մարդիկ կորցրել են իրենց զավակներին: Բայց կրկնեմ՝ այդ ամենն իրավապահների տիրույթում է, որովհետև հրամանատարներն իրենց աշխատանքները կատարել են, հարուցված են քրեական գործեր և այդ գործերի լիարժեք պատասխանը իրավապահ մարմինները պիտի տան: Ես հասկանում եմ, որ ծնողների մոտ մաքսիմալ բացահայտման ցանկություն կա, բայց լիարժեք պատասխանի համար, սկսած նախաքննությունից մինչև դատական գործընթաց, պատասխանատու են իրավապահ մարմիները: Նրանք պետք է վերականգնեն վստահությունը սևազգեստ մայրերի մոտ:

-Պարոն Օհանյան հրապարկվում են տեղեկություններ էլիտար զորամասերի առկայության մասին, որտեղ ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների զավակներն են ծառայում, ի՞նչ կասեք այս առնչությամբ:

- ԶՈւ-ն ինքը հանդիսանում է «էլիտար» կառույց, իրենք, գիտեք, թե ինչ խնդիրներ են կատարում՝ երկրի պաշտպանության, անվտանգության, սահմանների անձեռնմխելիության, և մեկ-մեկ ստացվում է այնպես, որ որոշ ստորաբաժանումներում, նույնիսկ առանց հրամանատարների գիտության, հայտնվում են մարդիկ, ովքեր արտոնյալ վիճակ են ձեռքբերում: Այնտեղ, որտեղ կա հրամանատարական խիստ վերահսկողություն, այնտեղ կա հավասար վերաբերմունք բոլորի նկատմամբ միջանձնային հարաբերություններում, այնտեղ, որտեղ հրամանատարական վերահսկողությունն այս կամ այն պատճառով ծառայողական առանձնահատկությունների, մարտական հերթապահության ծանրաբեռնվածության պատճառով մի քիչ թուլանում է, այդտեղ միանգամից հայտնվում են «գիշերային» հրամանատարներ՝ արտոնյալներ, արատավոր բարքեր կրողներ, որոնք դժվար դաստիարակվող են: Եվ հրամանատարների խնդիրն է, որպեսզի նման օջախներն արագ բացահայտեն, հանգուցալուծեն այդ բոլոր խնդիրները: Առանձին, շատ խիստ աշխատանք պիտի տարվի այդ դժվար դաստիարակվող զինծառայողների հետ: Ասեմ՝ դատապարտելը, տանել, նստեցնելն ավելի հեշտ խնդիր է, քան նման մարդկանց հետ համապատասխան աշխատանք տանելը, նրանց ճիշտ ուղու վրա դնելը: Ես միշտ ասում էի, որ կարող ենք ուղարկել բերդեր, բայց նույնիսկ մեկ զինվորի բացակայությունը խնդիր է, քանի որ ամեն մի զինվոր իր առջև դրված խնդիր ունի ընդհանուր մեծ պաշտպանական համակարգում: