Նարեկ Սամսոնյանի քրեական գործը կարող ենք դիտարկել որպես հիբրիդային. Արսեն Բաբայան
Նարեկ Սամսոնյանի գործը որպես իրավաբան գնահատում եմ անհեթեթ, որովհետեւ ֆեյսբուքյան գրառման մեջ չկա որեւէ սուտ մատնություն: Այս մասին այսօր` փետրվարի 15-ին, ՀՔԾ շենքի մոտ լրագրողներին ասաց իրավապաշտպան Արսեն Բաբայանը` անդրադառնալով Նարեկ Սամսոյանին «սև խավիարի գործով» որպես մեղադրյալ ներգրավվելուն:
«Պետք է մենք հիշենք, որ առաջին անգամ Նարեկ Սամսոնյանը առաջին անգամ այս գործով Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվում էր որպես վկա իկրաների գործով, քննիչը նրան զգուշացրել էր, որ ես քեզ դատելու եմ եւ երեւի թե սպասելի էր, որ էս գործողությունը տեղի կունենար: Բայց իրավական առումով սա մեծ խնդիր է առաջացնում, փաստորեն քննիչն արդեն նախապես շատ լավ գիտեր, որ պետք է այս գործընթացը սկսեն իրենք: Հետեւաբար այն գործընթացը, որ հարուցել էին, դա ընդամենը ձեւական բնույթ էր կրում, դրա նապատակն էր արագ այն ավարտեին, որպեսզի հնարավորություն ստանային մեկ այլ հիմար քրեական գործ հարուցեին եւ այդ հիմար քրեական գործով մեղադրանք առաջադրեին Նարեկ Սամսոնյանին: Ի դեպ, այս ամբողջ քրեական գործերը իրենց ամբողջ տրամաբանությունից դուրս լինելու հանգամանքներում եւ իրավական գործընթացներից դուրս լինելու հանգամանքներում հանգիստ կարող ենք դիտարկել որպես հիբրիդային քրեական գործեր»,-ասաց նա:
Բաբայանը հավելեց, որ առաջադրված մեղադրանքով հիմքեր չկան ձերբակալելու կամ կալանավորելու, բայց փաստացի առումով ՀՔԾ-ն կարող է անել ցանկացած անհեթեթ գործողություն:
Հիշեցնենք, որ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ վարչապետի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 5000 դոլար արժողությամբ սև խավիար։ Նարեկ Սամսոնյանը, ըստ ՀՔԾ ծանուցագրի, մեղադրվում է սուտ մատնություն կատարելու համար:


















































Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատաիրավական կարգավիճակ չի կարող ունենալ, դատաիրավական կարգը հաղթահարված չէ. պաշտպան (տեսանյութ)
Մենք պատմական բացասական օրեր ենք ապրում. Լիկա Թումանյան
Սա ուղղակի Նիկոլ Փաշինյանի ցուցումով տեղի ունեցող գործընթաց է. Նարեկ Սամսոնյան
Նիկոլի նպատակը հանրաքվեն չէ, այլ սպառնալիքով հրաժարականներ ստանալը․ Սամսոնյան
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...