«Պարտված ես, երբ սպայիդ ու զինվորիդ կյանքը չես խնայում». Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարտված ես, երբ սպայիդ ու զինվորիդ կյանքը չես խնայում.
Վերջին շրջանում ես սարսափով եմ բացում լրահոսը: Այլևս գրեթե ամեն օր զինվորի մահ` հիմնականում ինքնասպանություն որակված: Մեկ օրում երկու մահ:
Անցած 43 օրերի ընթացքում ոչ մարտական գործողությունների ժամանակ գրանցվել է 10 մահ, ընդ որում` 7-ը գրանցվել է վերջին 13 օրում:
Ու երեկ կրկին սև լրահոս` կրկին զինվորի մահ: Արդյունքում` խորին ցավակցություններ զոհված զինվորի ընտանիքին: Էդ հարցրե՞լ եք, պե՞տք է որդի կոցրած մորը ձեր ցավակությունը:
Ու ընդհանրապես, ինչ-որ մեկը գոնե հասկանում է, որ սա այլևս անվտանգային լուրջ մարտահրավեր է, ու հերթապահ նախադասություններով, թե զինված ուժերում կարգապահական կանոնագրքին ավելի խիստ հետևելու անհրաժեշտություն կա, էս հարցը չի լուծվելու: Ու որպեսզի մի օր էլ հանկարծ չթիրախավորվի բանակը, իսկ դա կլինի ուղղակի կործանարար, այս աղետը կասեցնել է պետք, ընդհուպ` ամենաարմատական միջոցներով:
Էդ ի՞նչ էլիտար զորամասեր են, էդ ի՞նչ սպաներ ու կամանդիրներ են, որ չեն կարողանում, կամ չեն ցանկանում կանխել արատավոր այդ ենթաշմակույթը, որ, ասենք, հեռախոսի զայրադչնիկի պատճառով «ռազբոռ» չլինի: Բա էդ ինչի՞ համար էն էդ հրամանատարները, որ չեն կարողանում կանխել 19-20 տարեկան, ըստ էության երեխաների էմոցիոնալ շոկերը ու մենք ունենում ենք զոհ: Զոհեր: Արդեն, ցավոք, դաժանորեն շատ։
Եվս մի անհամեստ հարց, էդ ո՞նց է լինում, որ զորամասի բարոյահոգեբանական վիճակի համար պատասխանատու որևէ բարձրաստիճան զինվորական պատասխանատվության աթոռին չէ:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանը ավելի վաղ պիտի տրվեր: Ու որևէ մեկը հանկարծ չգցի մեղքը զինվորների ծնողների վրա, թե զինվորն իր ընտանիքում արդեն հոգեկան որոշակի դեստաբիլ վիճակում է եղել, կամ էդ օրը սիրած աղջկանից տխուր սմս է ստացել: Բա դո՞ւք ինչի համար եք էդտեղ։
Ու հանկարծ մեզանից որևէ մենը չմոռանա, որ եթե չենք խնայում մեր սպայի ու զինվորի կյանքը` պարտված ենք բոլորս:
Երեքշաբթի օրը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և անվտանգության հարցերով մեր երկու հանձնաժողովների համատեղ փակ նիստում լսելու են Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետին ու մի քանի այլ պատասխանատուների:
Այս ողբերգությունները կասեցնել է պետք»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում