Բաքվի դատարանը 16 տարի ազատազրկման է դատապարտել «Հայաստանի հետ համագործակցելու» մեջ մեղադրվող թալիշ գործչին
Այսօր՝ փետրվարի 14-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակել է «ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ» մեղադրվող թալիշ գործիչ Ֆահրադդին Աբոսզոդայի (Աբբասով) գործով վճիռը։
Նրան մեղադրանք էր առաջադրված Ադրբեջանի ՔՕ «հակապետական բացահայտ կոչեր անելու» , «ազգային թշնամանք սերմանելու » հոդվածներով։
Նշենք, որ Բաքվի պետական համալսարանի նախկին դասախոս, պրոֆեսոր Ֆահրադդին Աբբասովը հետապնդվում էր սկսած 2005թ.-ից, այն բանից հետո, երբ վերջինս այցելել էր Հայաստան և մասնակցել թալիշագիտական միջազգային կոնֆերանսին։
Ադրբեջանի անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում էր, որ նա ճանապարհորդել է Հայաստան և այնտեղ ելույթ է ունեցել «ընդդեմ Ադրբեջանի և երկրի տարածքային ամբողջականության»:
Ֆահրադդին Աբոսզոդան իր գործունեության ընթացքում բազմիցս անդրադարձել է արցախյան ազատագրական պայքարին՝ որպես օրինակ թալիշների և Ադրբեջանի մյուս բնիկ ժողովուրդների համար: Աբբասովը, լինելով իր ժողովրդի համար հեղինակություն, միշտ դիմել է իր հայրենակիցներին, կոչ անելով չենթարկվել Ադրբեջանի իշխանության ագրեսիվ կոչերին և հայերին չընկալել որպես թշնամի, սահմանին թիրախ չդարձնել հայ զինվորներին կամ խաղաղ բնակիչներին:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...