Հեռու չէ օրը, երբ կտեսնենք ՍԴ դատավորներին ձերբակալելու փորձեր. ենթադրում եմ՝ արդեն «թխվում են» աղմկահարույց գործեր. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)
Ինչո՞ւ պետք է փոխվի Սահմանադրական դատարանն ու ՍԴ կազմը ձևավորվի այս իշխանության կողմից, որովհետև դրանով հնարավորություն է ընձեռնվում չունենալ երկրում Սահմանադրական դատարան կամ ունենալ ցանկացած որոշում դակող ՍԴ, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ արդարդատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
«Իսկ իրականությունն այն է, որ յուրաքանչյուր պետություն ուժեղ է, եթե ուժեղ է իր դատական համակարգը», - ասաց նա։
Դավիթ Հարությունանի խոսքով՝ այսօր կա Սահմանադրական դատարան, որտեղ դատավորները նշանակված են տարբեր իշխանությունների կողմից՝ սկսած ՀՀ առաջին Սահմանադրության պահից մինչև վերջերս, երբ ԱԺ-ն ընտրեց երկու դատավոր։
«Հենց այս բալանսն է թույլ տալիս, որ դատարանի եզրակացությունները լինեն իրապես քաղաքական իշխանություններից անկախ», - ասաց նա։
Նախկին նախարարը նշեց՝ զարգացումները, որ տեղի են ունենում վերջին ժամանակահատվածում, թույլ են տալիս եզրակացնելու՝ հեռու չէ այն օրը, երբ ձախողված հանրաքվեի պարագայում կտեսնենք փորձեր՝ կիրառելու խափանման միջոցներ՝ ձերբակալելու կամ կալանավորելու ՍԴ դատավորներին։
«Ենթադրում եմ՝ արդեն «թխվում են» որոշակի աղմկահարույց գործեր», - ասաց Հարությունյանը։
Նա նշեց՝ ՍԴ դատավորի նկատմամբ խափանման միջոց՝ ձերբակալում կամ կալանավորում, կարող է կիրառվել միմիյան այն պարագայում, եթե նա զրկվել է անձեռնմխելիությունից Սահմանադրական դատարանից։
«Ցանկացած այլ եղանակով դա իրականացնելը կլինի հանցագործություն», - ասաց նախկին նախարարը։


















































«Բական ընդդեմ Հունգարիայի» ՄԻԵԴ վճիռը եւ դրա նշանակությունը Հայաստանում իրականացվող Սահմանադրական հանրաքվեի համար
Իմ ցանկությամբ չեմ ընդգրկվել ՀՀԿ ցուցակում. Դավիթ Հարությունյան
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ