«Սուրբ Վալենտինի օրվա առթիվ մի մեջբերում Կայզերական Գերմանիայի Գերագույն դատարանի 1936-ի մի որոշումից».Գոռ Հովհաննիսյան
Սահմանադրագետ, նախկինում ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը Faceboo-ի իր էջում մի օրինակ է բերել Կայզերական Գերմանիայի Գերագույն դատարանի 1936 թվականին կայացված մի որոշումից:
Նա, մասնավորապես, նշել է.
«Սուրբ Վալենտինի օրվա առիթով մի փոքր մեջբերում Կայզերական Գերմանիայի Գերագույն դատարանի 1936 թ․ մի որոշումից․
«Ամուսինների պատիվը պահանջում է, որ նրանք ոչ միայն միմյանց հանդեպ պահպանեն հավատարմությունը, այլ նաեւ ընտանիքից դուրս խուսափեն այն ամենից, ինչը կարող է արդարացի կասկածներ հարուցել իրենց ամուսնական հավատարմության վերաբերյալ։ Այն կինը, ով անտեսում է դա, վնասում է ոչ միայն իր սեփական պատիվը, այլ նաեւ, որպես կանոն, իր ամուսնունը»։
Դատարանն այնուհետեւ շարունակում է․
«Ով դիպչում է ուրիշի կնոջ պատվին, անգամ եթե դա տեղի է ունենում կնոջ համաձայնությամբ եւ այդքանով չի առաջացնում քրեական պատասխանատվություն, վնասում է միաժամանակ նրա ամուսնու պատիվը։ Այս կարծիքն արմատացած է ընտանիքի մասին գերմանական պատկերացման մեջ։ Վիրավորանքը, որը կրում է համայնքի անդամը, դիպչում է միաժամանակ ամբողջ համայնքին։ Վիրավորանքից պաշտպանությունն ընտանիքի տղամարդ անդամների եւ հատկապես ամուսնու՝ իբրեւ ընտանիքի գլխի կոչումն է»։
Եվ վերջում․
«Ով սեթեւեթում է ամուսնացած կնոջը, ենթակա է քրեական պատասխանատվության նրա ամուսնուն վիրավորելու համար»։
Շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Վալենտինի օրվա առթիվ»:


















































Հենց հերթը ՍԴ դատավոր նշանակելուն է հասնում, հիշում ենք, որ էս երկրում Սահմանադրություն կա. Գոռ Հովհաննիսյան
«Հետաքրքրաշարժ իրավագիտություն. ինչպես ճիշտ հասկանալ օրենքները. Կարճ ուղեցույց ոչ իրավաբանների համար». Գոռ Հովհաննիսյան
ՍԴ-ն իրավասու է քննել իրեն վերաբերող հարցեր․ Գոռ Հովհաննիսյան
Հայաստանը միանշանակ պարտվելու է Եվրոպական դատարանում. Գոռ Հովհաննիսյան
Գոյություն չունի պետության սխալը կրկնելու պահաջի իրավունք․ Գոռ Հովհաննիսյան
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում