Պլյուս չափի հայտնի մոդել Էշլի Գրեմը ծննդաբերությունից հետո առաջին լուսանկարն է հրապարակել
Այս տարվա հունվարի 18-ին պլյուս չափի հայտնի մոդել Էշլի Գրեմը լույս աշխարհ է բերել իր ու ռեժիսոր Ջասթին Էրվինի որդուն։ Տղային յուրօրինակ եռակի անուն են տվել՝ Իսահակ Մենելիկ Ջովանի։ Նորածնի լուսանկարները սոցիալական ցանցի նրա էջում դեռ չեն հրապարակվել, սական Գրեմն այսօր Instagram-յան էջում առաջին անգամ ցույց է տվել մարմինն առաջնեկի լույս աշխարհ գալուց հետո։
Հրապարակված լուսանկարում հայտնի մոդելը լուսանկարվել է լոգասենյակում։ Նա մոխրագույն շորտ է կրում եւ սեւ շապիկ, որը ցուցադրում է որովայնը։ Գրեմը ձեռքով փակել է դեմքը՝ ցուցադրելով չսափրված թեւատակը։
«Բարձրացրեք ձեռքը, եթե դուք եւս չգիտեիք, որ փոխելու եք նաեւ սեփական տակդիրները։ Նորաձեւության աշխարհում այսքան տարի լինելուց հետո ես երբեք չէի հավատա, որ հագուստի իմ սիրելի իրը կդառնա միանգամյա օգտագործման սպիտակեղենը»,- խոստովանել է Գրեմը։
Էշլի Գրեմի խոսքով՝ հանրության շրջանում պարզապես ընդունված չէ խոսել այն մասին, թե ինչի միջով են կանայք անցնում ծննդաբերությունից հետո։ Եվ այդ պատճառով որոշ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե երիտասարդ մայրիկների կյանքը փոքրիկի կյանքի առաջին ամսվա ընթացքում հեքիաթի է նման։ Իսկ հղիազոլերի, աղիների, միզապարկի եւ այլ հետեւանքների մասին սովորաբար լռում են։



















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո