Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Մտածում եք՝ ձեզ պիտի սպառնա՞մ, ձեր ավտոն պիտի վառե՞մ․ թեժ բանավեճ Փաշինյանի եւ Մարուքյանի միջեւ (տեսանյութ)

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում թեժ բանավեճ է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ «ԼՀ» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջեւ։

Հիշեցնելով ԱԺ նախորդ նիստին վարչապետ Փաշինյանի ելույթը, Էդմոն Մարուքյանը հայտարարել է, թե քայլեր են ձեռնարկվում անլրջացնելու ԱԺ նիստերը․ «Չէի սպասում, որ նորից կանդրադառնանք նախորդ նիստին, բայց անհասկանալի է ինձ համար, եթե պետք է դուք գաք այստեղ ուժեղ ելույթ ունենաք, հետո Սիսակին ասեք՝ մի հատ հարց կտաս, գամ ելույթս սրբագրեմ, արդարանամ․ դրա իմաստը ո՞րն էր։ Կարո՞ղ ա ձեր ֆեյսբուքյան էջը գողացել են, էդ ի՞նչ բան է, խորհրդարանի նիստն այդ աստիճան լրջացնել ու այդպիսի բաներ գրել այնտեղ։ Ձեր ելույթում ասում եք՝ իրավական պաշտպանության որևէ միջոց ձեռնարկողը կհամարվի հակապետական ուժ, իսկ իրավական-ժողովրդավարական պետությունում ինչպե՞ս կարող է իրավական պաշտպանության միջոց կիրառողը համարվել հակապետական ուժ։ Այսինքն՝ այլակարծության տարրական հարգանք չկա։ Ինչ վերաբերում է ձեր այն մտքին, թե մենք որ սպառնացող լինեինք և այլն, հենց այդ բանավեճից հետո Կառավարության կողմից նշանակած աուդիտի շրջանակում Վանաձորում փնտրում են ԼՀԿ աշխատողներ։ Հիմա այդ աուդիտորի հետ պայմանագիր չի կնքվել, որովհետև հայտարարություն տարածեցինք և բացահայտվեց այդ պատմությունը, բայց ես ուզում եմ իմանալ՝ էդ ո՞վ է հանձնարարել, պարոն վարչապետ, Վանաձորում կառավարության նշանակած աուդիտով հարցերի պլանի մեջ գրել՝ ԼՀԿ-ից ո՞վ կա ձեզ մոտ աշխատող»։

Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձել է Մարուքյան ելույթի տոնայնությանը․ «Ինձ միշտ թվացել է, թե մենք նույն դաշտում ենք եղել, այն ուժերին, որոնք ազատ կամարտահայտմանը խոչընդոտում են՝ համարել ենք հակապետական ուժեր։ Եկեք նայենք ձեր բոլոր ելույթները Սերժ Սարգսյանի ներկայությամբ, երբ ինքը նստած է եղել։ Նայեք ձեր տոնը, բառապաշարը եւ համեմատենք հիմիկվա հետ։ Այո, վայելեք այդ ազատությունը, որ հեղափոխությունը ձեզ բերել է։ Ասենք, դուք կարող էիք Սերժ Սարգսյանի, եւ առհասարակ որեւէ վարչապետի ներկայությամբ այդպես խոսե՞լ։ Եկեք նայենք, կան վիդեոները։ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ ձեր խոսքի տոնայնությունը։ Վայելեք այս հնարավորությունը, հարձակվեք մեզ վրա, իհարկե, միայն քաղաքական, թե չէ՝ չենք թողի հարձակվեք, չնայած դուք չեք էլ հարձակվի, ես համոզված եմ»։

Աուդիտի հարցի վերաբերյալ էլ Փաշինյանն ասել է․ «Տվեք՝ տեսնեմ, էդ ո՞վ ու ի՞նչ է հանձնարարել, ես էդ հանձնարարողի հարցերը կլուծեմ։ Դուք մտածում եք, որ մենք կարող ենք այսօր ԼՀԿ-ի դեմ որեւէ մեկին հանձնարարություն տա՞լ։ Տվեք՝ գնանք, բռնենք, պատժենք։ Հայտարարել եք, որ ձեզ սպառնում են, ես հանձնարարել եմ ԱԱԾ տնօրենին էլ, ոստիկանապետին էլ, որ գտնեն։ Եկեք, օգնեք, որ գտնենք։ Դուք մտածում եք՝ ես ձեզ պիտի սպառնա՞մ, մտածում եք՝ ձեր ավտոն պիտի վառե՞մ, ձեր հետեւից մարդ ուղարկե՞մ»։

Էդմոն Մարուքյանն էլ վարչապետին արձագանքելով՝ ասել է, որ ինքը 7 տարի պատգամավոր է եղել եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ եկել է միայն մեկ անգամ, եւ, որ իր ելույթներն էլ վախեցած տոնով չեն եղել․ «Ես 7 տարի պատգամավոր եմ եղել մինչեւ հեղափոխությունը եւ միայն 1 անգամ է Սերժ Սարգսյանն այս դահլիճ մտել, երբ ապրիլի 17-ին ուզել է ընտրվել վարչապետ։ Ունեցել եմ 2 ելույթի հնարավորություն, 2 անգամ էլ նայել եմ աչքերի մեջ ու ասել եմ այն, ինչ մտածում եմ: Դրանից առաջ նույնն արել եմ Կարեն Կարապետյանի, Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի մասով: Ես զարմանում եմ, իշխանությունը խնդի՞ր է առաջացնում հիշողության հետ: Էդ որտե՞ղ ենք սփրթնած եղել: Իրավապաշտպան ժամանակ եմ սփրթնած եղե՞լ: Ինչ վերաբերում է Վանաձորի աուդիտին, ապա գտեք, թե ովքեր են անողները: Ինչ վերաբերում է տոնին, ապա ես պատասխանել եմ այն տոնով, որով դուք խոսել եք։ Ժողովրդի կամքի արտահայտման վերաբերյալ, այո, մենք մի գծի մեջ ենք, սակայն դրա մասին չի խոսքը։ Խոսքը մինչեւ այդ որոշումն ուժի մեջ մտնելու քննարկումների մասին է, եւ բոլորն էլ իրավունք ունեն բոլոր տեսակի որոշումները վիճարկելու»։