Էս ո՞ւր հասանք, Ալեն Սիմոնյանը Հրայր Թովմասյանի քրոջ հետ միասին դաշինք է կազմել ընդդեմ «Լուսավորի Հայաստանի». Խաժակյան
Ալեն Սիմոնյանին թվում է, թե իր մանր-մունր լեզվի «սայթաքումներով» կարող է մեզ հունից հանել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Բայց ստիպված եմ հիասթափեցնել, քանի որ առանց մեր միջամտության էլ նա արդեն իսկ բացահայտում է իր իրական տեղն ու շրջապատը։ Ահա՛, Սիմոնյանը Հրայր Թովմասյանի քրոջ եւ էլի ինչ-որ մեկի մասնակցությամբ, գրեթե միաժամանակ ու նույնաբովանդակ, ցածր ու նողկալի քարոզչություն են իրականացնում Էդմոն Մարուքյանի եւ «Լուսավոր Հայաստան»-ի դեմ։ Փաստորեն Ալենն ու Հրայրի քույրը ունեն նույն նպատակը, այն է՝ էժանագին քարոզչությամբ վարկաբեկել մեզ։
Էս ո՞ւր հասանք, ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը Հրայր Թովմասյանի քրոջ հետ միասին դաշինք է կազմել ընդդեմ Լուսավորի, չնայած նրան, որ իր վերադասի մոտ մտասեւեռում է դարձել Թովմասյանի դեմ քաղաքական պայքարը։ Այս ամենը պարզապես զավեշտալի է։
Ընդամենը մի բան եմ ուզում ասել եւ հենց Ալեն Սիմոնյանին։ Ընկեր, դու շատ փոքր քաղաքական միավոր ես, մենք քեզ հետ խոսելու բովանդակային եզրեր չունենք, հատկապես, որ համոզված ենք, որ դու ընդամենը քո վերադասի հրամանն ես կատարում։
Այսինքն, չենք պատրաստվում քեզ քո ոճով պատասխանել, իրականացրու հրամանդ եւ հեռու մնա մեզնից։ Վերադասիդ էլ փոխանցի, որ էս ամենը իրեն պատիվ չի բերում ու հիշի` հրամաններից այն կողմ էլ կյանք կա»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում