«Ժողովրդի» պահանջով իշխանությունները 7 մլն դոլար կծախսեն հանրաքվեի համար. Արա Վարդանյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում առանձնացրել որոշ ծախսեր, որոնք, իր պնդմամբ, իշխանություններն արել են ժողովրդի պահանջով։
Ըստ նրա՝ «Ժողովրդի» պահանջով վարչապետի համար գնվել է 2 զրահապատ մեքենա, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 1.000.000 ԱՄՆ դոլար։
Վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ ինքնաթիռների վարձակալության համար ծախսված 350,000 դոլարը։ Այս այցը, ըստ Արա Վարդանյանի, միանգամայն աննպատակ էր։
«Ժողովրդի» պահանջով, ըստ նրա, բաժանվում են պարգևատրումներ՝ 40.000.000 USD։
Արա Վարդանյանը նաև նշել է, որ հիմա էլ նույն «ժողովրդի» պահանջով լինելու է հանրաքվե, ինչի համար ծախսվելու է մոտ 7.000.000 ԱՄՆ դոլար։
«Այսինքն՝ վերջին 2 տարվա ընթացքում «ժողովուրդը» պահանջել է մոտ 50 միլիոն ԱՄՆ դոլարի ծախս»,– նշել է Արա Վարդանյանը՝ իշխանություններին կոչ անելով վերջ տալ ժողովրդի անվան տակ նման ծախսեր անելու պրակտիկային։
«Հերիք է ժողովրդի անվան տակ ձեր մանկական երազանքներն իրականացնեք, հերիք է ժողովրդի անվան տակ ձեզ այդ ամենը չթույլատրողներին վարկաբեկեք և շինծու գործեր սարքեք, ՀԵՐԻՔ Է։
Հիշեք, հենց այդ նույն ժողովուրդն է բերելու իշխանության այն մարդու, ով բառացի խոսք կտա, որ բոլորիդ բանտարկելու է շատ երկար ժամանակով։ Գիտե՞ք ինչու, որովհտև դուք գնացել եք ամենաստոր քայլին, խաբել եք հենց այդ ժողովրդին։ Փոխհատուցման պահը մոտենում է, վայելեք...»,– գրել է նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում