Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կոնդ․ փոքր քաղաք Երևանի սրտում Եթե հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի. Փաշինյանը՝ արտահանման խնդիրների մասին «Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրի այսօր Մեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրել Եվրոպան շարունակում է պայքարել ծայրահեղ շոգի դեմ Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի պաշտոնական որոշմանը. Վասիլև Կառավարության կազմում փոփոխություններ չեմ նախատեսում. Նիկոլ Փաշինյան Երևանում և Արմավիրի մարզում քամին ծառեր է տապալել Global Media Forum 2026․ լրագրության ապագան՝ ճնշումների եւ տեխնոլոգիաների խաչմերուկում ԵԱՏՄ-ն պիտի ասի` ինքը կա՞, թե՞ չկա. Նիկոլ Փաշինյան Հայկական գյուղատնտեսական ապրանքների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել. ԱԳ նախարար

Կոնդ․ փոքր քաղաք Երևանի սրտումԵթե հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի. Փաշինյանը՝ արտահանման խնդիրների մասին«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրի այսօրՄեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրելԵվրոպան շարունակում է պայքարել ծայրահեղ շոգի դեմՄոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի պաշտոնական որոշմանը. ՎասիլևԿառավարության կազմում փոփոխություններ չեմ նախատեսում. Նիկոլ ՓաշինյանԵրևանում և Արմավիրի մարզում քամին ծառեր է տապալել Global Media Forum 2026․ լրագրության ապագան՝ ճնշումների եւ տեխնոլոգիաների խաչմերուկումԵԱՏՄ-ն պիտի ասի` ինքը կա՞, թե՞ չկա. Նիկոլ ՓաշինյանՀայկական գյուղատնտեսական ապրանքների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել. ԱԳ նախարարՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. ՌյուտեԳեղարքունիքի մարզի երկու ջրանցքի վրա օրվա կարգավորիչ ջրամբարներ են կառուցվումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղԱմենաստվերայինը բջջային հեռախոսների շուկան է․ ՀՀ վարչապետը ռադիկալ լուծումների կարիք է տեսնումՓարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվիԿառավարությունը փոփոխություններ է կատարել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրումԻրանի հետ տեխնիկական բանակցությունները կսկսվեն հունիսի 30-ին. ՌուբիոԱրարատ Միրզոյանը արձակուրդ կմեկնիՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստինԿուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել ԹրամփինԶելենսկու գործերը վատ չեն. ԹրամփՎենեսուելայում հզոր ստորգետնյա ցնցումները խլել են առնվազն 32 մարդու կյանքՔննարկվել են COP17-ի նախապատրաստական գործընթացում ռեսուրսների մոբիլիզացման ուղղությամբ ՀՀ նախագահության առաջնահերթություններըԳևորգ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումինՔրեական ոստիկանների հետևողական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերքՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրելԿառավարության 2026 թվականի հունիսի 25-ի հերթական նիստըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստՀաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերըԳազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերումԴատախազը Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնել է դատարանԱԷՄԳ-ի մասնագետները տեսչական ստուգումներ կկատարեն Իրանի միջուկային օբյեկտներում. ԳրոսիՔաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները հետևել են «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության ընթացքինԲելառուսն անջատել է ԱԹՍ-ների վերահաղորդիչները․ ԶելենսկիԱվետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքըՄամդանիի քաղաքապետական հաղթանակը պատահական չէրՀունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշիՎենեսուելայում տեղի է ունեցել 7,2 եւ 7,5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժՇվեյցարիան հաղթեց Կանադային. երկուսն էլ փլեյ-օֆֆում են, այնտեղ են նաեւ Բրազիլիան, Մարոկկոն, Մեքսիկան եւ ՀԱՀ-ըԱՄՆ իշխանությունները քննարկում են Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հնարավորությունըՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւԿրասնոդարի երկրամասում այրվում է Պոլտավայի նավթաբազանՈւրուգվայում ներկայացվել է «Ճանապարհ հարթող կանայք. բազմակողմանի համագործակցության և դիվանագիտության պատմություններ» գիրքը«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներԻնչ փաստաթղթեր են անհրաժեշտ մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար․ ԱՄՆ դեսպանությունը ցանկ է հրապարակել Վերջին մեկ օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով մոտ 20 միլիոն բարել նավթ է անցել. ԱՄՆ էներգետիկայի նախարար

Սիրելի՛ ժողովուրդ, դուք մասնակցելու եք հանցագործության. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

ՀՀ այսօրվա իշխանություններն ուղղակի ոտնահարում են միջազգային սկզբունքները և դրանով մեզ հավասարեցնում են անկիրթ ցեղերին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին, որով նախատեսվում է մինչև 2018թ. ապրիլի 9-ը ընտրված ՍԴ դատավորների պաշտոնավարումը դադարեցնել:

«Ինչո՞ւ են ուզում բերել և Հայաստանը հավասարեցնել այն երկրների, մասնավորապես, Ադրբեջանի հետ, որի մասին ԵԽ-ում տարբեր ձևերով արտահայտվում են: Չգիտեմ, դա միտումնավոր է, թե դա պարզապես ստացվում է, բայց այստեղ հստակ գործընթաց է գնում, որով ուզում են ցույց տալ, որ Հայաստանը՝ պետությունը, ժողովուրդը, ոչնչով չի տարբերվում Ադրբեջանից: Ինձ համար նշանակություն չունի՝ դա արվում է միտումնավոր, թե հիմարությամբ: Հայտնի է, որ հիմարությամբ գործելով՝ կարելի է այնպիսի վնաս հասցնել դրական գործին, որը ոչ մի բանով պակաս չէ, քան միտումնավոր հանցագործությունը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ «Փարիզյան սկզբունքներով» գրված է, որ դատական մարմինների անկախությունը երաշխավորվում է պետության կողմից և այդ ամենն ամրագրվում է Սահմանադրությունում ու այլ օրենքներում. «Գրված է՝ բոլոր մնացած պետական հաստատությունները պարտավոր են հարգել և պահպանել դատական մարմինների անկախությունը: Սա հայ «վատ» իրավաբանների գործը չէ, Հրայր Թովմասյանն այդ ժամանակ չգիտեր, որ այդպիսի բան է գրվելու, որևէ մի դատավոր սրա հետ կապ չունի»,- ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ հանրաքվեի «այո»-ի համար քարոզող խմբի կողմից թիրախավորվելու են հանրաքվեին դեմ արտահայտվող բոլոր անձինք, այդ թվում՝ իրավաբանները և իրավապաշտպանները:

«Այդպես էլ գնալու է, որ կոռուպցիոներները, որոնք ձեզ թալանել են, դրանց ուզում ենք հանել, իսկ Լարիսա Ալավերդյանը չի ուզում հանել: Սիրելի ժողովուրդ, դուք մասնակցելու եք հանցագործության, որը խարան է լինելու մեր երկրի ճակատին: Հանրաքվեն անում են ժողովրդին ընդգրկելու համար այդ հակաիրավական, հակասահմանադրական, միջազգային բոլոր սկզբունքներին հակասող գործընթացում: Հետո կասեն՝ մենք չենք արել, ժողովուրդն է որոշել, մենք ուղղակի առաջարկել ենք»,- նշեց Մարդու իրավունքների առաջին պաշտպանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ Սահմանադրությունում փոփոխություններ անելու հարցում իշխանություններին զսպող որևէ հանգամանք չկա: Ըստ նրա՝ կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, գիտակ մարդիկ պետք է աշխատեն ժողովրդի հետ՝ բացատրելով, որ մեր խնդիրները դատավորների հետ կապված չեն կամ հանրաքվեի իրական նպատակը դա չէ:

«Դեղին լրատվական թերթի մաստեր-կլաս են անցկացնում և կոչում խորհրդարանական մաստեր-կլաս: Դա խայտառակություն է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով փետրվարի 6-ի ԱԺ արտահերթ նիստը, որի ժամանակ էլ ընդունվեց Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշումը: