Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Արցախ

Արցախի Հանրապետության տարածքը գտնվում լիարժեք և օրինական վերահսկողության ներքո. Զոհրաբ Մնացականյանը հակադարձել է Ադրբեջանը ներկայացնողին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Վիեննայում մասնակցել է միջուկային անվտանգության հարցերով երրորդ համաժողովին, որի ժամանակ հանդես է եկել ելույթով:

Համաձայն ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական կայքէջի՝ նախարար Մնացականյանը հակադարձել նաև Ադրբեջանը ներկայացնող բանախոսի՝ Հայաստանի և Արցախի հասցեին հնչեցրած շինծու և անհիմն մեղադրանքներին:

«Պարոն Նախագահ,

Հարգելի գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Կցանկանայի շնորհակալություն հայտնել գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ Վիեննայում միջուկային անվտանգության հարցերով երրորդ համաժողովն անցկացնելու համար: Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում եմ ամենայն հաջողություն այս կարևոր և պարտավորեցնող առաքելության մեջ:

Խոսքս ցանկանում եմ սկսել նախկին գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին հարգանքի տուրք մատուցելով. վերջինիս մեկ տասնամյակից ավելի հանձնառությունն ու փորձը Գործակալությանը մղել են բազում ուշագրավ նվաճումների ՄԱԳԱՏԷ-ի՝ գլխավոր տնօրեն Ամանոյի առաջարկի հիման վրա առաջ քաշված նշանաբանի ներքո՝ «Ատոմները հանուն խաղաղության և զարգացման»: 2019-ի մայիսին պարոն Ամանոն աշխատանքային այց էր կատարել Հայաստան: Իմ երկրի ղեկավարության հետ ունեցած բարձր մակարդակի հանդիպումները հանդիսացան Հայաստանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև բեղմնավոր համագործակցության վկայություն և նախանշեցին նոր ուղղություններ մեր ապագա համատեղ ջանքերի համար:

Պարոն նախագահ,

Կցանկանայի ընդգծել այս համաժողովի բացառիկ ընդգրկունությունը, որը մեզ՝ անդամ-պետություններիս, հնարավորություն է ընձեռում կիսել հեռանկարները, մարտահրավերները և ձեռքբերումները, համատեղ ուրվագծել այն միջոցառումները, որոնք երկխոսության և համագործակցության միջոցով կխթանեն գլոբալ միջուկային անվտանգության ամրապնդումը: Վստահ եմ, որ այսօր ընդունվելիք նախարարական հռչակագիրը կդառնա կարևոր հանգրվան միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերի համար՝ ուղղված գլոբալ չտարածման ռեժիմի ամրապնդմանը և ի ցույց կդնի մեր ընդհանուր հանձնառությունը՝ պահպանելու միջուկային անվտանգության ռեժիմում բարձր չափանիշները։

2016թ. Միջուկային անվտանգության միջազգային երկրորդ համաժողովից ի վեր, ցավոք, աշխարհը չի դարձել ապրելու համար առավել լավ և անվտանգ: Այսօր հարափոփոխ աշխարհում գլոբալ անվտանգության միջավայրն առերեսվում է արագ զարգացող սպառնալիքների, ինչպիսիք են տեխնոլոգիական զարգացման հետ կապված սպառնալիքները և կիբերհարձակումները։ Մենք չգիտենք կամ չենք կարող պատկերացնել, թե վաղը, տեսանելի ապագայում ինչ և որքան նոր սպառնալիքներ ի հայտ կգան: Դա նշանակում է, որ միջուկային անվտանգության ազգային ռեժիմները, կարգավորող համակարգերը պետք է լինեն ճկուն, հարմարվող և դիմակայուն։ Տեղեկատվության փոխանակումը, փորձառության և փորձի փոխանակումը սպառնալիքը ժամանակին հայտնաբերելու և հասցեագրելու առանցքային նախադրյալներն են: ՄԱԳԱՏԷ-ի կողմից անդամ պետությունների ազգային անվտանգության ռեժիմները բարելավելու նպատակով վերջիններիս տրամադրվող շարունակական աջակցությունն անփոխարինելի է:

Պարոն նախագահ,

Որպես չտարածման քաղաքականության ուժեղ աջակից՝ Հայաստանը վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը չտարածման մասին պայմանագրին և այլ համապատասխան պայմանագրերին, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքային համաձայնագրերին և լրացուցիչ արձանագրությանը:

Հաշվի առնելով, որ անդամ պետությունում միջուկային անվտանգության համար պատասխանատվությունն ամբողջովին այդ պետության իրավասության տիրույթում է, մենք մշտապես մեր ամուր աջակցությունն ենք հայտնել միջազգային միջուկային անվտանգության շրջանակներում և չտարածման ռեժիմում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ունեցած էական և առաջատար դերին: Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը իմ Կառավարության համար կենսական նշանակություն ունի՝ տնտեսական զարգացման և էներգետիկ անվտանգության առումով:

Հայաստանը մեծապես կարևորում է միջուկային անվտանգության ամրապնդումն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում՝ միջազգային իրավական գործիքակազմի վավերացման և իրագործման, ինչպես նաև ՀՀ ԱԷԿ-ի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության և անվտանգությանն ուղղված ամուր ազգային օրենսդրության ձևավորման, միջուկային կայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնների հաստատման միջոցով: Հայաստանը պարբերաբար սերտորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ միջուկային էներգիային առնչվող բոլոր հարցերի շուրջ։ Հայաստանը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցները միջուկային և ճառագայթային անվտանգության ամրապնդման և պահպանման ուղղությամբ: Մենք մեծապես գնահատում ենք ՄԱԳԱՏԷ-ի դերը և շարունակական աջակցությունը Հայաստանին՝ ուղղված Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրագույն չափանիշների ապահովմանը:

Մասնավորապես, ՄԱԳԱՏԷ-ի բազմաթիվ տեսչական ստուգումները և գնահատման առաքելությունները վերահաստատել են Հայաստանի հանձնառությունը իր միջազգային պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև բաց ու թափանցիկ լինելու բարձրագույն մակարդակը: Միջազգային պայմանագրերի պահանջներից որևէ խախտում կամ շեղում չի արձանագրվել:

Հայաստանը լիովին կատարում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1540 բանաձևով ստանձնած իր միջազգային պարտավորությունները: Հայաստանի 2015-2020թթ. Գործողությունների ազգային ծրագիրը ուրվագծում է հստակ քայլերի շարք՝ սկսած արդեն իրականացվող ազգային միջոցառումների վերանայումից մինչև ընթացիկ և սպասվող գործողությունների համակարգում:

Մենք նաև ակտիվորեն մասնակցում ենք միջուկային չտարածման նախաձեռնություններին, ինչպիսիք են Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնությունը և տարածման անվտանգության նախաձեռնությունը: Հայաստանի կառավարությունը շարունակաբար համագործակցում է իր միջազգային գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ մակարդակներում՝ միջուկային մաքսանենգության դեմ պայքարում իր ազգային կարողություններն առավել ամրապնդելու ուղղությամբ:

Մենք խորին մտահոգությամբ հետևում ենք մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հետ կապված իրավիճակին: Բազմակողմանի դիվանագիտության իրական նվաճում հանդիսացող այդ համաձայնագրի ստորագրումն աշխարհին տրամադրեց միջուկային տարածման ռիսկի նվազեցման կարևոր գործիք, և մենք կոչ ենք անում բոլոր գործընկերներին հարգելու համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները, խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության սրացման, և ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը համաձայնագիրը պահպանելու համար: Հայաստանը ողջունում է խնդրի վերաբերյալ ներառական և բաց երկխոսությունը վերսկսելու ուղղությամբ գործադրվող դիվանագիտական և բազմակողմանի հարթակում բոլոր ջանքերը:

Մենք գոհունակություն ենք հայտնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության թիմին և նրա ղեկավարությանը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ներքո Իրանի՝ միջուկային ոլորտին առնչվող պարտավորությունների հաստատման և մոնիտորինգի հարցում իրենց նվիրված, պրոֆեսիոնալ և անաչառ աշխատանքի համար և ակնկալում ենք ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի միջև շարունակական համագործակցություն՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի և ՄԱԿ-ի ԱԽ 2015թ. 2231 բանաձևի իրագործման ուղղությամբ:

Եվ վերջում, պարոն նախագահ,

Ադրբեջանը ներկայացնող բանախոսը շինծու և անհիմն մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի և Արցախի հասցեին։ Դրանք ամբողջովին հերքվում են: Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության տարածքն ամբողջովին գտնվում է Արցախի իշխանությունների լիարժեք և օրինական վերահսկողության ներքո, և ոչինչ հակառակը չի մատնանշում: Արցախի իշխանությունները մշտապես բաց են միջազգային համագործակցության համար, և ադրբեջանական մեղադրանքները կարող են հեշտությամբ ստուգվել և առ ոչինչ ապացուցվել:

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի վճռական հանձնառությունը միջուկային զինաթափման, միջուկային զենքի չտարածման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման մեր համատեղ նպատակներին և հաջողություն մաղթել համաժողովին:

Շնորհակալություն»։