«Պատմությունը չի ներելու այս ամենը, և սրա համար դեռ շատ թանկ է վճարելու մեր երկիրը». Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ես էլ էի այն մարդկանցից մեկը, ով անկեղծորեն կարծում էր, որ իշխանափոխությունը փոխելու էր հասարակության մեջ կոտակված փոխադարձ անհանդուրժողականությունը:
Բայց, փաստորեն, սխալվեցի…
Այսօր երկրում աննախադեպ թշնամանքի ու ատեության մթնոլորտ է՝ ամեն պահ հղի իրար ոչնչացնելու վտանգով:
Փաստորեն, իշխանության համար ժողովրդին սևի ու սպիտակի բաժանելը քիչ էր, հիմա էլ բաժանում են «այո»-ի ու «ոչ»-ի…
Տո գետինը մտնի (ավելի կոպիտ կարտահայտվեի) էն հանրաքվեն, որը, հերիք չէ, որ հընթացս ևս մի քանի ամիս ֆուտբոլի գնդակի պես տշում է չիրացված տնտեսական հեղափոխության խոստումը, մի բան էլ՝ առանց այն էլ պառակտված ժողովրդին ավելի է հեռացնելու իրարից:
Պատմությունը չի ներելու այս ամենը, և սրա համար դեռ շատ թանկ է վճարելու մեր երկիրը…»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում