Ինչպես «Զվարթնոց» օդանավակայանի մասին հարցն օգնեց Նիկիտին ամուսիններին դառնալ «միլիոնատեր»
Հայտնի ռուս բարդեր Սերգեյ ու Տատյանա Նիկիտինների առջև բարդ խնդիր էր դրված․նրանք պետք է գուշակեին՝ որ քաղաքում է գտնվում օդանավակայանը, որը կոչվում է զվարթունների պատվին։
Հարցը, որը կարող էր 100 հազար ռուբլի բերել նրանց, հետևյալն էր․«Ո՞ր քաղաքի օդանավակայանն է կոչվում զվարթունների պատվին` Բելգրադ, Սոֆիա, Թբիլիսի, Երևան»։
Հարցին պատասխանելու համար մասնակիցները որոշեցին օգտվել դահլիճի օգնությունից։ Դահլիճի 56%-ը ընտրեց «Սոֆիա» պատասխանը։ «Երևան» պատասխանեցին ընդամենը 25%-ը։
Սկզբում ամուսիններն ուզում էին համաձայնել դահլիճի հետ, բայց հաղորդավար Դմիտրի Դեբրովն ակնարկեց, որ նրանք կարող են օգտվել ևս մեկ հուշումից։
«50/50» հուշումը հավանական պատասխանների միջից հանեց դահլիճի նախընտրելի` «Սոֆիա» տարբերակը։
«Իսկ դու հայերեն չե՞ք խոսում, չէ՞», - կատակեց հաղորդավարը։
Ի պատասխան դրան Տատյանա Նիկիտինան մի տող երգեց «Ով սիրուն, սիրուն» երգից։
«Եվ ու՞ր է քո հայերենը», - կատակով հարցրեց նա ամուսնուն։
Սերգեյը պատասխանեց, որ բարևել գիտի հայերեն` «Բարի լույս»։
«Լավ, ինձ թվում է՝ հենց Երևանում կարող էին այդպիսի պոետիկ անվանում տալ օդանավակայանին», - ասաց նա։
Վերջում նրանք ճիշտ պատասխանեցին ու 100 հազար ռուբլի չայրվող գումար ստացան։
Նշենք, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը կրում է մոտակայքում գտնվող «Զվարթնոց» տաճարի անունը։ Տաճարին այդպես է կոչել պատմիչ Սեբեոսը. «Այնտեղ կառուցեց մի եկեղեցի՝ երկնավոր «Զվարթնոց» անվամբ, որը նշանակում է երկնային զինվորների (զվարթունների, կամ հրեշտակների) բազմություն, որոնք երևացել են Սուրբ Գրիգորին տեսիլքի ժամանակ։
Կամսար Ավետիսյանն իր «Հայագիտական էտյուդներում» գրում է. «Այդպես էր կոչվում, որովհետև այն նվիրված էր նաև երկնային զվարթուններին։ Չէ՞ որ «զվարթուն» հայերեն նշանակել է նաև «հրեշտակ»։ Այնպես որ Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»։
2000 թ.-ին տաճարի ավերակներն ու տարածքը համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ–ի ժառանգություն։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո