Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համար Եթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ) Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվում Օդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումների Սենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը Ժոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ ՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին Խոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնում

Վեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ Մանուկյանին
Հարեվաններ

Թուրքիան փոխհատուցում կվճարի ապօրինի կալանավորված մտավորականին

Թուրքիայի Սահմանադրական դատարանը պետությանը պարտավորեցրել է 30․000 լիրա (շուրջ 5․000 դոլար) բարոյական փոխհատուցում վճարել գրող և մտավորական Մեհմեթ Ալթանին՝ վերջինիս անօրինական կերպով կալանքի տակ պահելու և ՍԴ որոշմանը չենթարկվելու պատճառով։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

2020թ․ հունվարի 9-ին կայացրած որոշման մեջ ՍԴ-ն հակիրճ անդրադարձել է Ալթանի գործի նախապատմությանը և ընդգծել, որ Ալթանի իրավունքների խախտման վերաբերյալ ՍԴ-ի որոշումը մեքենայորեն առաջացնում է նրան ազատ արձակելու անհրաժեշտություն և ենթակա չէ ստորադաս դատարանների կողմից հետագա քննարկման կամ մերժման։ Մինչդեռ, տեղական դատարանները չեն ենթարկվել Մեհմեթ Ալթանի կալանավորման անօրինականության և կալանքի վերացման անհրաժեշտության մասին ՍԴ որոշմանը՝ այդպիսով, փաստորեն, ևս մեկ անգամ խախտելով Ալթանի ոտնահարված իրավունքները։

Մեհմեթ Ալթանը կալանավորվել էր 2016թ․ սեպտեմբերի 22-ին՝ 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցության մեղադրանքով։ 2016թ․ նոյեմբերի 8-ին կալանքի տակ գտնվող Ալթանն անհատական կարգով դիմել էր Թուրքիայի Սահմանադրական դատարան։

2017թ․ ապրիլի 12-ին Մեհմեթ Ալթանի դեմ քրեական գործ էր հարուցվել՝ կառավարությունը տապալելու փորձի մեղադրանքով։

Մյուս կողմից 2018թ․ հունվարի 11-ին Թուրքիայի Սահամանադրական դատարանը, քննելով Ալթանի դիմումը, որոշում էր կայացրել, որ տեղական դատարանը ոտնահարել է դիմումատուի «անձնական ազատության ու անվտանգության» իրավունքն ու «խոսքի և մամուլի ազատությունը»։ ՍԴ –ն վճռել էր, որ նախաքննության մարմինը չի կարողացել բավարար ապացույցներ գտնել՝ կալանավորման հիմնավորման համար, ոսւտի Մեհմեթ Ալթանի կալանքի տակ գտնվելը անօրինական է և վերջինս պետք է ազատ արձակվի։ Տվյալ որոշումն ուղարկվել էր Ստամբուլի դատարան, հրապարակվել ՍԴ կայքում և իրավական ուժի մեջ մտել 2018թ․ հունվարի 19-ին։

Բայց չնայած ՍԴ որոշմանը՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը մերժել էր Ահմեթ Ալթանի ազատ արձակման պահանջն և չէր ընդունել այդ մերժման դեմ ներկայացված բոլոր բողոքները։

2018թ․ փետրվարի 12-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը Մեհմեթ Ալթանին դատապարտել էր ցմահ ազատազրկման։ Այս որոշումից հետո Ալթանը 2018թ․ մարտի 30-ին դարձյալ անհատական կարգով դիմել էր Սահմանադրական դատարան։ Միաժամանակ բողոքարկվել էր ցմահ ազատազրկման որոշումը։

Հավելենք, որ 2018թ․ հունիսի 27-ին վերաքննիչ դատարանը, ՍԴ վերոհիշյալ որոշման հիման վրա սահմանեց, որ Ալթանի կալանքը պետք է վերացնել, նույն օրը վերջինս ազատ արձակվեց։ 2019թ․ հուլիսի 5-ին Թուրքիայի Վճռաբեկ դատարանը չեղարկեց ստորադաս դատարանի ցմահ ազատազրկման որոշումը, իսկ 2019թ․ նոյեմբերի 12-ին ուժի մեջ մտած որոշմամբ Մեհմեթ Ալթանը վերջնականապես արդարացվեց։