Հուսով եմ՝ Արմեն Սարգսյանը կհասկանա պահի լրջությունը. Գեղամ Նազարյան
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ստեղծված իրավիճակի, հանրաքվե իրականացնելու` իշխանությունների հակասահմանադրական գործողություններին Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադարձավ «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը:
«Այստեղ գործ ունենք մի իրավիճակի հետ, որին գոնե երկու կողմից կարելի է մոտենալ: Նախ զուտ իրավական առումով՝ թե՛ նախկին ամբողջ փաթեթով, թե՛ միայն այս հարցը հակասահմանադրական, հակաօրինական գործողություններ են: Իրավաբանները շատ հստակ բացատրում են, որ Սահմանադրության այս կամ այն հոդվածներն են խախտվում: Գործ ունենք մի գործընթացի հետ, որտեղ ապօրինաբար խախտվում են ՀՀ Սահմանադրության տարբեր հոդվածներ: Մյուս կողմից՝ հարց է առաջանում ՝ լավ իսկ կառավարությունում, վարչապետի գրանսենյակում չկա՞ր մի իրավաբան, որ ասեր՝ այն նախաձեռնությունը, որը ներկայացվում է, հակասահամնադրական է. կարծում եմ, որ կան: Ես համակարծիք եմ այն տեսակետի հետ, որ այս ամենը բլեֆ էր՝ բարձր մակարդակով, իշխանությունների կողմից կազմակերպված, որպեսզի հերթական հոգեբանական ճնշումը գործադրվեր Հրայր Թովմասյանի վրա»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է