Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Եվ այդ առաջադեմ գործիչներն այժմ ծափահարում են «Շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու․․․» խոսքերին. Ա.Իշխանյան

Ժամանակին, երբ կարդում էի ԽՍՀՄ ժամանակաշրջանում արգելված գրականություն (Ավտորխանով, Սոլժենիցին) ստալինյան շրջանի մասին, իսկապես զարմանում էի, թե ինչպես հեղափոխության թոհ ու բոհով՝ գաղափարական պայքարով, բանտերով, աքսորներով անցած հեղափոխականները դարձան Ժողովուրդների Հայր՝ Ստալինի ․․․ կամակատարները։ aravot.am-ում գրել է Ավետիք Իշխանյանը «Կերպարանափոխություն» հոդվածում:

«Նրանք փառաբանում էին Պողպատյա Առաջնորդին, նրան նվիրված ձոներ հյուսում, լռում կամ նույնիսկ ողջունում իրենց հարազատների, ընկերների քաղաքական հետապնդումները։ Իսկ ինչպե՞ս էին նախկին աննկուն հեղափոխականները ծափահարում «ժողովրդի թշնամիներին» մերկացնող Ստալինի ելույթները։ Ողջ ԽՍՀՄ-ում կանգնեցվում էին Առաջնորդի արձանները, բոլոր բնակավայրերում տեղադրվում նրա «իմաստուն խոսքերը»՝ «Жить ста́ло лу́чше, жить ста́ло веселе́е!»։ Իհարկե, և Առաջնորդի արձանները և նրա «իմաստուն» խոսքերը, Ստալինի կողմից չէին պարտադրվում, դրանք ժողովուրդն էր պահանջում։ Հիշում եմ, 2003թ․ Վարշավայում ցուցադրվեց ամերիկացի լրագրողների նկարահանած վավերագրական ֆիլմը Թուրքմենբաշու մասին։ Երբ լրագրողը հետաքրքրվեց Թուրքմենբաշուց ողջ երկրում տեղադրված իր արձանների շուրջ նրա վերաբերմունքի մասին, Թուրքմենբաշին իր հերթին զարմացած պատասխանեց․ «Ես դեմ եմ այդ ամենին, բայց ժողովուրդն է ուզում»։ Այս ամենը հիշեցի, զուգահեռներ անցկացնելով վերոգրյալի և այսօրվա Նոր Հայաստանի միջև։ Իհարկե, շատերը կասեն, թե համեմատությունը բացարձակապես տեղին չէ։ Այո, մասշտաբների, գաղափարների, դաժանության տեսակետից համեմատելի չեն։ Բայց ոճը, մտածողությունը բավականին մոտ են, թերևս անգաղափար, գավառական մակարդակով։ Հիշում եմ, թե ինչպես էինք «հին» Հայաստանում վրդովվում պետական համարյա բոլոր հիմնարկների ղեկավարների աշխատասենյակներում, դպրոցների պատերին փակցված նախագահ Սերժ Սարգսյանի դիմանկարներից։ Իսկ նոր Հայաստանում, տեղադրվում է Նիկոլ Փաշինյանի, արդեն արձանը, ամեն քայլափոխի, գովազդային վահանակներից քեզ հետ խոսում է ժողովրդի վարչապետը՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»։ Բայց․․․կարծես թե այս անգամ վրդովվածներ չկան։ Հա՜, մոռացել էի, «հին» Հայաստանում Սերժ Սարգսյանի դիմանկարները պարտադրված էին փակցնում, իսկ նոր Հայաստանում ժողովրդի ցանկությունն է․ «Հո ժողովրդի դեմ չե՞նք գնալու, չէ՞ որ մենք արդեն ժողովրդավարական երկիր ենք»։ Արդյոք նման զուգահեռնե՞ր չեն նաև նորօրյա իշխանավորներից և աջակիցներից ոմանց ուրացումն իրենց նախկին, այսօր Սիրելի առաջնորդի թշնամական վերաբերմունքին արժանացած ընկերներին։ Կամ նույն բուռն ծափահարությունները Սիրելի առաջնորդի «Բոլոր այն մարդիկ, ուժերը, որոնք կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտության առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի, որպես հակաժողովրդական և հակապետական ուժեր, իսկ նրանք, ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իշխանությունը, ժողովրդի բարձրագույն իրավունքը, կդառնան Հայաստանի ապագան կերտող նվիրյալներ» խոսքերին։

Ամենահետաքրքրականն այն է, որ ի տարբերություն 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի հեղափոխականների, մեր շրջանի հեղափոխական քաղաքական, հասարակական գործիչներից շատերը համարվում էին արևմտյան արժեքների՝ ժողովրդավարության, իրավական պետության, մարդու իրավունքների, խտրականության արգելքի, ատելության խոսքի մերժման և այլնի կրողներ, նույնիսկ ոմանք իրականացրել են այդ թեմաներով դասընթացներ, կարծես հասկացել, որ դատարանները չեն կարող «ժողովրդական» լինել, ինչպես ԽՍՀՄ-ում էին «ժողովրդական դատարաններ», այլ գործադիրից անկախ, միայն օրենքի դատարաններ։ Իսկ ժողովուրդն առանձնապես կարևոր չի համարում դատարանների դերն՝ արդարադատությունը, այլ փնտրում է փրկիչ, որը «մտածում է ժողովրդի մասին» և արդարություն, որն էլ ամեն մեկի համար տարբեր է։ Եվ ժողովուրդը քվեարկելու է, թող ների ինձ ժողովուրդը, առանց հարցի մեջ խորանալու, ըստ քաղաքական համակրանքների։ Եվ այդ առաջադեմ (գուցե, արդեն նախկի՞ն) գործիչներն այժմ ծափահարում են․ «․․․ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել․․․», ինչպես նաև «Եվ դուք, այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու․․․» խոսքերին։ Ի՞նչ ասես․․․», գրել է Ավետիք Իշխանյանը: