Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչպես են ապրում ուկրաինացիներն առանց ջեռուցման, երբ դրսում -20°C է. Թրամփ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House» Դատախազը դատարան է հանձնել Գյումրու համայնքապետարանում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններ կազմակերպած 4 անձանց վերաբերյալ վարույթի նյութերը Ջրառատ գյուղում այրվել է վագոն-տնակ Ընտրություններին մասնակցող կուսակցությունների օգտին կամ նրանց դեմ քարոզչություն իրականացնող դիտորդները չեն հավատարմագրվի. նախագիծ Այաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. Զելենսկի Ի՞նչ կպատահի, եթե մեկ այլ երկիր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակի Միացյալ Նահանգների ուղղությամբ. Վենս Կադաստրի կոմիտեի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց անուններով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են բացվել Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները. Կառավարություն Վաշինգտոնը Գրենլանդիայի հարցում կարող է «անել այն, ինչ ուզում է». Թրամփ Մենք իսկապես սիրում ենք Եվրոպան. ԱՄՆ փոխնախագահ Հանրապետության նախագահը հանդիպել է Կոկա կոլայի գործադիր տնօրենին

Ինչպես են ապրում ուկրաինացիներն առանց ջեռուցման, երբ դրսում -20°C է. ԹրամփՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House»Դատախազը դատարան է հանձնել Գյումրու համայնքապետարանում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններ կազմակերպած 4 անձանց վերաբերյալ վարույթի նյութերըՋրառատ գյուղում այրվել է վագոն-տնակԸնտրություններին մասնակցող կուսակցությունների օգտին կամ նրանց դեմ քարոզչություն իրականացնող դիտորդները չեն հավատարմագրվի. նախագիծԱյաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. ԶելենսկիԻ՞նչ կպատահի, եթե մեկ այլ երկիր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակի Միացյալ Նահանգների ուղղությամբ. ՎենսԿադաստրի կոմիտեի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց անուններով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են բացվելՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները. ԿառավարությունՎաշինգտոնը Գրենլանդիայի հարցում կարող է «անել այն, ինչ ուզում է». ԹրամփՄենք իսկապես սիրում ենք Եվրոպան. ԱՄՆ փոխնախագահՀանրապետության նախագահը հանդիպել է Կոկա կոլայի գործադիր տնօրենինԱրմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելԵՄ-ն կասկածի տակ է դնում Խաղաղության խորհրդի համատեղելիությունը ՄԱԿ-ի կանոնադրության հետ. ԿոշտաԱրտաշատ խոշորացված համայնքին կվերադարձվի Մխչյան գյուղում գտնվող՝ 8.9 հա մակերեսով հողամասը. Դատախազության հայցը բավարարվել էՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հյուրընկալել է Կոտայքի մարզի Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին60-ամյա տղամարդը տանիքում ապօրինի հրազեն էր պահում․ Թումանյանի համայնքային ոստիկանների բացահայտումըՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից մեկնող լցանավի կալանման մասինՀամայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտելՀայաստանը Խաղաղության խորհրդին միանալու համար անդամավճար չի վճարի2025 թվականին վերականգնվել է շուրջ 80 մլն դոլարի վնաս․ Գլխավոր դատախազությունՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի արտահերթ նիստԹրամփը հայտնել է, որ կարող է «ցմահ» մնալ Խաղաղության խորհրդի ղեկավար Թրամփը 5 միլիարդ դոլարի դատական ​​հայց է ներկայացրել JPMorgan-ի դեմՊաշտպան Անահիտ Մանասյանը և աշխատակազմի ներկայացուցիչները, 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում, իրականացրել են այց ՊՆ N ուսումնական զորամասՎարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոններըՀայաստանն ու Ադրբեջանը ընդօրինակում են Գերմանիայի և Ֆրանսիայի քայլերը պատերազմից հետո Սպասվում է ձյուն. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ հունվարի 23-ըՄենք հետեւում ենք Իրանին. ԹրամփՍեւանում սիգի որսի քվոտան ավելացվել էԱբու Դաբիում այսօր կկայանա ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպումըԿան փակ ավտոճանապարհներ«Խաղաղության խորհուրդը» հետ է կանչում ձեզ ուղղված հրավերը՝ միանալ խորհրդին. Թրամփը՝ Կանադայի վարչապետինԽոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. Արալեզ գյուղի տներից մեկում առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից«Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններինՀեղուկ գազի բարձր գինը անընդունելի է․ Գևորգ ՊապոյանԵղանակը առաջիկա օրերինԱրգավանդում բшխվել են «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և «Nissan Rogue»-ըԽաղաղության խորհուրդը մի բան է, որն աշխարհը երբեք չի տեսել․ ԹրամփՆախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել «Խաղաղության խորհրդի» հիմնադիր նիստին և կանոնադրության ստորագրման արարողությանըՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները եռակողմ բանակցություններ կանցկացնենՄիգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հունվարի 27-ի ամրագրումները կսպասարկի հունվարի 24-ինՀՀ վարչապետը կարճատև շփումներ է ունեցել ԴավոսումՎաշինգտոնյան հանդիպումներից հետո որևէ միջադեպ չի արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանին․ Մարկուս ՌիտերՎարչապետ Փաշինյանը Դավոսում մասնակցել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությանը (տեսանյութ)Քննարկվել են համագործակցության ընդլայնման հեռանկարները․ ՆԳ նախարարն ընդունել է ՄԹ արտակարգ և լիազոր դեսպանինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի վարչական շրջաններում և մարզերումԻնչպես Մակրոնի՝ 659 եվրո արժողությամբ արևային ակնոցները վիրուսային դարձան«Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտին. հայտագրումը սկսված էՖուտզալի Հայաստանի հավաքականը պատմական հաղթանակ տարավ Ուկրաինայի ընտրանու նկատմամբ

Սա՞ է ձեր երազած ժողովրդավարությունը. Էդմոն Մարուքյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի կարող այս ձևով գնալ հանրաքվեի, որովհետև արդեն բացատրվել է, թե մերժումից հետո ինչ է լինում: ԱԺ ամբիոնից Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին որոշման նախագծի քննարկմանն հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` նշելով, որ ընթացակարգն է սխալ տարվում: «Արդեն բազմաթիվ ընթացակարգեր խախտված են, բայց դա էական չէ, խնդիրն արդեն դրված է, ներկայացված է»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը երկու խնդրի արձագանքեց: Նա նշեց, որ ուշադրությամբ լսել է վարչապետի ելույթը, որի մի ամբողջ հատված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի «մեծ նամակից էր», որտեղ նկարագրվում էր` ինչպես էր ձևավորվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նախագահությունը:

«Այդ հատվածը հայտնի քրեական գործից է, որը հարուցված է ԱԺ նախկին նախագահի նկատմամբ և ԱԺ աշխատակազմի նախկին նախագահի նկատմամբ: Դա էլ պարզ է, բոլորիս հայտն է: Բայց ինձ մոտ հարց առաջացավ, որ եթե դատավորներ կան, որոնք նշանակված են Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից կամ հետո այլ նախագահների կողմից, ուրեմն նրանք չպե՞տք է պաշտոնավարեն: Սա կարծում եմ, սխալ տրամաբանություն է, որովհետև այն մարմինները, որոնք պետք է լինեն Սահմանադրության անկախ մարմիններ, նրանք պետք է մնան տարբեր ժամանակներում պաշտոնավարող անկախ դատավորներ` տարբեր իշխանությունների կողմից նշանակված»,-ասաց նա:

Պատգամավորը մատնանշեց, որ առաջին ատյանի, Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններում աշխատում են հարյուրավոր դատավորներ, որոնք նշանակվել են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք: «Այսինքն` այս տրամաբանությունը կարելի է կիրառել նաև ընդհանուր իրավասության բոլոր դատարանների վրա, եթե համաձայն չէ երկրի ղեկավարը և ասում է, որ այնտեղ կան դատավորներ, որոնք նշանակված են նախկին երեք նախագահների կողմից,- ասաց նա, ապա ավելացրեց,- Սահմանադրական և անկախ մարմինների իմաստը նաև այն է, որ տարբեր ժամանակներում նշանակվում են տարբեր իշխանությունների կողմից, ինչը ևս որոշակի անկախության երաշխիք է եղել»:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ այդ ամենից զատ, իրեն ամենաշատը անհանգստացնում է մեկ այլ հանգամանք: «Ինձ վտանգավոր է թվում Ձեր այն մոտեցումը, որ Դուք ի սկզբանե այս ամբիոնից սպառնում եք մեզ, այն ուժերին, որոնք կարող են իրավական ճանապարհով վիճարկել այսօրվա որոշումները,- ասաց նա` բառացի ցիտելով վարչապետի խոսքերը,- փաստորեն Դուք եք որոշում` ովքեր են հակապետական ուժերը, ովքեր են ազգի նվիրյալները: Մենք այս ո՞ւր ենք գնում, պարոն վարչապետ: Սա՞ է Ձեր երազած ժողովրդավարությունը: Այո՞: Ձեր երազած ժողովրդավարությունն այն է, որ գործադիր իշխանության ղեկավարը կարող է հայտարարել ազգի թշնամիներին և ազգ բարեկամների՞ն, նվիրյալների՞ն: Կարող է սրբեր կարգել, կարող է դավաճաններ կարգել, անիծյալներ կարգել, սատանաներ օրհնել: Սա ի՞նչ քաղաքականություն է, պարո՛ն վարչապետ: Ժողովրդավարությո՞ւն է սա կոչվում»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը մատնանշեց` ժողովրդավարությունը սահմանափակված է այն մարդկանց իրավունքներով ու ազատություններով, որոնք համաձայն չեն, և դա կարող են տարբեր նկատառումներով համաձայն չլինել օրվա իշխանությունների հետ: «Եվ քանի դեռ մենք պառլամենտում ենք, թույլ չենք տա, որ գործադիր մարմնի որևէ ղեկավար մատ թափ տա պառլամենտի վրա,- ասաց նա, ապա հարց բարձրացրեց,- Պարո՛ն վարչապետ, իսկ եթե այդ ուժերը, համաձայն չլինելով այդ հանրաքվեի հետ, իրավական ճանապարհով, ասեն, որ պետք է գործողություններ անենք: Ի՞նչ պետք է անեն: Պետք է գան, վառե՞ն մեր մեքենաները, հարձակվե՞ն մեզ վրա: Ի՞նչ պետք է անեք դուք: Փոխանակ ասեք, որ ով համաձայն չէ, պետությունը կապահովի նրանց անհամաձայնությունը ժողովրդավարությամբ արտահայտելու իրավունքը, ասում եք` ով համաձայն չէ, նրանց կհայտարարենք հակապետական տարրեր, իսկ ով համաձայն է, մենք կհայտարարենք ազգի նվիրյալներ: Մեղքերի թողություն էլ տվեք, թող գնան էլի»:


Դիմելով վարչապետին` նա ասաց. «Ամենայն հարգանքով, սա ճանապարհ չէ, սա տարբերակ չէ, այս մոտեցումներ մեզ վատ տեղ են տանում»:

Էդմոն Մարուքյանը նաև նշեց, որ կարող էին վարչապետի ելույթը էմոցիոնալ դիտարկել, բայց չենք կարող դա անել, վարչապետը հաստատում է իր խոսքերը:

«Ես էլ ասում եմ` ոչ ոք ՀՀ քաղաքացուն` կապույտ անձնագրով մարդուն, չի կարող հռչակել հակապետական ուժ, ո՛չ ոք: Ուզում է 90 տոկոս ձայն ստանաք: Մեկ մարդ էլ համաձայն չլինի, ես պատրաստ եմ այդ մարդու կողքը կանգնել: Ոչ ոք չփորձի այս տեղը «պալիտ բյուրո» դարձնել: Սա «պալիտ բյուրո» չի դառնա: Սուպերվարչապետական համակարգը փաստորեն մեր երազածն էր, Սահմանադրական դատարանը մեր երազածը չէր, պետք է փոխենք»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին և սատարելու են բոլոր այն մարդկանց, որոնք դեմ են դրան: «Ոչ ոք չի կարող անեծքներով մեզ փորձել շանտաժի ենթարկել:Անեծքները իրավական պետությունում սահմանադրաիրավական կատեգորիա չեն, իսկ ովքեր պետական դավաճաններ են, դավաճաններ կլինեն դատարանի վճռով»,- ասաց նա: