Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Լենինը, Կաստրոն կամ Մուսոլինին կնախանձեին պարոն Փաշինյանի հռետորական տաղանդին

Փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ականատես եղան հիրավի պատմական գործողության։ Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումից, բազմաթիվ պաթոսախառն, "ժողովուրդ" ու "քաղաքացի" բառերը անհարկի շահարկող, հաճախ անբովանդակ, երբեմն էլ զավեշտի հասնող բազմաթիվ պատգամավորական ելույթներից, հիմնական զեկուցողի խղճուկ, կցկտուր և ողջ գործը տապալող պատասխաններից հետո, իշխող ուժը ստիպված եղավ միացնել իր միակ ծանր հրետանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Պարոն Փաշինյանը երեկ ունեցավ իր առավել տպավորիչ ելույթներից մեկը՝ հանգամանալից, արտաքուստ համոզիչ փաստարկներով, իր կողմնակիցներին նորից հեղափոխական պայքարի բարձրացնող, նրանց տարիների կուտակված ատելությունը նորից կոնկրետ մեկ թիրախի վրա ուղղորդող, "ժողովուրդ" տարողունակ եզրի հետ կրկին իրեն նույնացնող, քաղաքական մրցակիցներին նշավակող, յուրայիններին՝ գովերգող։ Համոզված եմ, որ Լենինը, Կաստրոն կամ Մուսոլինին հիմա եթե արթնանային իրենց հավերժ քնից, կնախանձեին պարոն Փաշինյանի հռետորական տաղանդին։ Ես սակայն, արժանին հատուցելով նրան, կուզեի նաև մի քանի հարց ուղղել՝

Հարց 1: Եթե ամբողջ խնդիրը այն է, որ Հրայր Թովմասյանը ընտրվել է ոչ թե 12 տարով, ինչպես պահանջում է Ձեր "երազանքի Սահմանադրական դատարանի" մասին պատկերացումը, այլ 17 տարով, ինչու պարզապես չսահմանափակել նրա պաշտոնավարումը 12 տարով, և դրանով հանգուցալուծել այս ճգնաժամը։

Հարց 2: Եթե մինչև 2018 թվականը ընտրված ՍԴ անդամները ընտրվել են տվյալ շրջանում գործող օրենքին համապատասխան, ինչ՞ կոնկրետ մեղք ունեն նրանք, և ինչո՞ւ պետք է դադարացվի նրանց պաշտոնավարումը։ Համոզվա՞ծ եք, որ այդ դեպքում նրանք հայց չեն ներկայացնի Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան, ինչպես Հունգարիայի դեպքում, և չեն շահի այն։ Եվ որքա՞ն ժամանակ կպահանջվի այդ դեպքում վերականգնելու Հայաստանի Հանրապետության հեղինակությունը, և ի՞նչ նոր կորուստներ մենք կունենանք այդ ընթացքում Եվրոպական դատարանում։

Հարց 3: Եթե այս 7 դատավորներին վերագրվող հիմնական մեղքը նախկինում նախագահական ընտրությունների կեղծումը քողարկելն էր, ինչպե՞ս վարվել այն փաստի հետ, որ նրանցից առնվազն 5-ը նշանակավել արդեն 2008 թ․ նախագահական ընտրություններից հետո, և չեն մասնակցել իրենց վերագրվող այդ գործողությանը։ Ինչո՞ւ պետք է նրանք պատասխան տան իրենց նախորդների արածի կամ չարածի համար։

Հարց 4: Եթե պնդում եք, որ այս դատավորների պաշտոնավարման դադարեցումը ճանապարհ կբացի իրապես անկախ Սահմանադրական դատարանի ձևավորման համար, ինչպես կբացատրեք այն փաստը, որ 2019 թ․ այս Ազգային ժողովը մի քանի անգամ տապալել է ՀՀ նախագահի կողմից առաջադրված ՍԴ նոր, իրապես ապաքաղաքական թեկնածուների նշանակումը, և փոխարենը ի վերջո ընտրել է թեկնածուի, որը չէր թաքցնում իր կապերը իշխող քաղաքական մեծամասնության հետ։ Այս տրամաբանությամբ, չե՞ք փորձում արդյոք Դուք ձևավորել ոչ թե անկախ, այլ ենց Ձեզ ենթարկվող, Ձեր կամքը կատարող Սահմանադրական դատարան։

Հարց 5: Եթե 7 դատավորի պաշտոնավարում միաժամանակ դադարացվի, արդյոք դա կաթվածահար չի՞ անի սահմանադրական արդարադատությունը մեր երկրում։ Չէ՞ որ Վենետիկի հանձնաժողովը հատուկ նշել է իր կարծիքում, որ չի կարելի թույլ տալ դատավորների պաշտոնավարման միաժամանակյա դադարեցում։ Համոզվա՞ծ եք, որ կկարողանաք արագ 7 նոր, բարձրակարգ և իրապես անկախ դատավոր նշանակել, եթե ընդամենը մեկ դատավորի նշանակումը արդեն մեկ տարուց ավել տևեց։ Ինչպե՞ս պետք է ընթանան իրավական գործընթացները այդ ընթացքում, ինչպե՞ս պետք է ընդունվեն մեր երկրի օրենքները։

Հարց 6: Եթե Սահմանադրության 168 հոդվածի 2) կետը աներկբա պահանջում է, որ Սահմանադրական դատարանը "մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը", ինչպես եք Դուք, որպես Կառավարության ղեկավար, ցանկանում սահամանդրական հանրաքվե կազմակերպել, առանց կատարելու Սահմանադրության պահանջը։ Համոզված եք, որ ես ու իմ պես մտածող բազմաթիվ մարդիկ պարտավոր կլինեն ճանաչել այդ հանրաքվեի արդյունքները՞։

Հարց 7: Մինչ այժմ Հայաստանում տեղի ունեցած ցանկացած սահմանդրական փոփոխություն, առնվազն հավուր պատշաճի, անցել է հանրային և մասնագիտական քննարկում, և ներկայացվել է միջազգային կառույցների (մասնավորապես Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի) հավանությանը։ Համոզվա՞ծ եք, որ առանց այդ ընթացակարգերը անցնելու, մենք կկարողանանք ստանալ այդ կառույցների աջակցությունը։ Համոզվա՞ծ եք, որ դա չի բերի Հայաստանի հետագա միջազգային մեկուսացմանը, մասնավորապես, մեր առանցքային գործընկեր Եվրոպական Միությունից։

Հարց 8: Ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ հենց Ձեր ելույթի օրը ՀՀ Նախագահը հրաժարվեց ստորագրել ԱԺ կողմից ընդունված երկու նոր օրենքի նախագծեր, և ուղարկեց դրանք ՍԴ՝ քննելու դրանց համապատասխանությունը սահմանադրությանը։ Որքան այդպիսի նոր օրենքներ եք Դուք ցանկանում անցկացնել ԱԺ-ով, սահմանափակելով իմ և իմ պես մտածող այլ բազմաթիվ մարդկանց սահմանադրական իրավունքները (տվյալ դեպքում խոսքը վերաբերվում էր բանկային գաղտնիքին):

Հարց 9: Ինչո՞ւ եք այդպես շտապում, և ինչն է Ձեզ ստիպում շտապել։ Ի՞նչ միջազգային համաձայնագրեր եք Դուք ցանկանում վավերացնել, որտեղ Ձեզ պետք է նոր Սահմանադրական դատարանի համաձայնությունը։ Ի՞նչ եք Դուք ցանկանում անել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ։ Ինչ համաձայնագիր եք բանակցում Արցախի շուրջը, և ինչու մենք, քաղաքացիներս, պատկերացում չունենք արդեն մեկ տարի ընթացքող բանակցություննրեի բովանդակության վերաբերյալ։

Այս և շատ այլ հարցեր կախված են լինելու օդում, և Դուք պարտավոր եք դրանց պատասխանները տալ, եթե ցանկանում եք լեգիտիմ արդյունք ստանալ։ Այլապես, Դուք կարող եք նույնիսկ Ձեր կողմնակիցների հետ շահել այս հանրաքվեն, բայց տանուլ տալ Հայաստանի Հանրապետության ապագան, դեմ հանդիման մնալով օր օրի ավելացող խնդիրների, երկրում աճող դժգոհության, տարակուսած և ձեռքերը լվացող միջազգային կառույցների, և նաև իր ոգևորությունը չթաքցնող հակառակորդի հետ։ Եթե չունեք այս հարցերի պատասխանը, գուցե նաև ընդունեք, որ պետք է դրանք բոլորովս միասին գտնենք, և միասին էլ նոր լուծումներ մշակենք, որոնք կլինեն իրավականորեն հիմնավոր, քաղաքականորեն հավասարակշռված, մեզ միավորող, և դրանով իսկ մեր երկրի լավագույն ապագային ծառայող։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից