Կարելի է հանրաքվեով կրճատել նաև պատգամավորների թիվը
Ժողովուրդ ջան եթե մի հարց գնալու է հանրաքվեի՝ ուրեմն կարելի է մի քանի հաց էլ միացնել ու թողնել, որ ժողովուրդը որոշի։ Օրինակ՝ կրճատել պատգամավորների թիվը։
Հիմա 31 պատգամավորով ավել է մեր ԱԺ-ն, քան նախորդ ԱԺ-ն էր, գումարած այդքան վճարովի հիմունքներով աշխատող օգնական, հանձնաժողովներ, հանձնաժողովի նախագահի տեղակալներ, սպասարկող աշխատակազմ և այլն։ Եկեք որոշենք, որ մեզ պետք է դիցուք 61 պատգամավոր, ԱԺ նախագահ և մեկ տեղակալ։ Հետո որոշենք, որ ԱԺ նախագահը պետք է ունենա մեկ ծառայողական, իսկ մնացածին դա պետք չէ, ինչպես Դանիայում է և ինչպես որպես օրինակ բերում էր Փաշինյանը։
Ընդհանրապես, քանի հանրաքվեի թեմա կա՝ եկեք օրենքին տառին համապատասխանող, բայց բյուջեի վրա շատ ծանր նստող ծախսեր հանենք։ Եթե ԱԺ-ի անիմաստ մեծ ծախսերը կրճատենք, ապա 30 պատգամավորի ու նրա օգնականների փոխարեն պետությունը կկարողանա առնվազն 100 հոգով հագեցնել սահմանը պայմանագրային զինծառայողներով, էլ չամ ասում, եթե հանվեն այդքան շատ բենզինի, հոսանքի, գործուղումների ծախսերը, հավատացնում եմ՝ այդ դեպքում մենք կունենք 100 պրոֆեսիոնալ զինծառայող, որը կստանա մաքուրը 400-500հզ դրամ աշխատավարձ։ Ինձ թվում է՝ շատ լավ առաջարկ եմ անում ու ժողովրդի իշխանությունն ինձ կհասկանա։
Զոհրապ Եգանյանի ֆեյսբուքյան էջից


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին