Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հովհաննես Չեքիջյանը իր 97-ամյակը կնշի օպերայի բեմում՝ Բեռլիոզի «Ռեքվիեմ»-ով «Ապերավատ մի արեք, մի լոճվեք»․ Ավինյանը՝ ընդդիմությանը ԱՄՆ դեսպանատունը հաստատել է դեսպան Քվինի հեռանալու լուրը Կոտայքում կասեցվել է 2 ապօրինի ջարդիչ կայանի շահագործում. ԲԸՏՄ Օգտագործելով Հայաստանի անունը․ իրանցիների հորինած համալսարանը չունի լիցենզիա և իրական հասցե. Hetq.am Երևանում Mercedes-ի բեռնախցիկից գողացել են ԱՁ-ի տնօրենի պայուսակը, որում եղել է 32 հազար դոլար, 3,6 մլն դրամ Առանց տեղումների եղանակ. Երեւանում ամենատաք եւ ամենացուրտ դեկտեմբերի 23-ը Կալիֆոռնիայում ուժեղ ջրհեղեղներ են տեղի ունեցել Ճապոնիայի համալսարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 29.7 մլն դրամի վնասը ՄԻՊ-ն այցելել է Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ Շարունակվելու են արդյոք արցախցիների առանձին խմբերի սոցաջակցության ծրագրերը

Հովհաննես Չեքիջյանը իր 97-ամյակը կնշի օպերայի բեմում՝ Բեռլիոզի «Ռեքվիեմ»-ով«Ապերավատ մի արեք, մի լոճվեք»․ Ավինյանը՝ ընդդիմությանըԱՄՆ դեսպանատունը հաստատել է դեսպան Քվինի հեռանալու լուրըԿոտայքում կասեցվել է 2 ապօրինի ջարդիչ կայանի շահագործում. ԲԸՏՄԳերմանիայում մեքենան մխրճվել է ավտոբուսի կանգառում գտնվող մարդկանց բազմության մեջ։․ Bild«Նոա» ՖԱ-ի Զարգացման տնօրեն Աննա Օհանյանն ընտրվեց ՀՖՖ Գործկոմի անդամԹրամփը NYT-ն Ազգային անվտանգության սպառնալիք է անվանել և մեղադրել նրան ստի մեջՕգտագործելով Հայաստանի անունը․ իրանցիների հորինած համալսարանը չունի լիցենզիա և իրական հասցե. Hetq.am26-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. ավտոմեքենան բռնկվել էՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բուդյոնովսկի վրա․ հարվածի տակ է հայտնվել նավթաքիմիական գործարանըՄիհրան Ծառուկյանը կիսվել է որդու առաջին տեսահոլովակի կադրերովԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Վաշինգտոնում մասնակցել է TRIPP-ին նվիրված քննարկմանըԵրևանում Mercedes-ի բեռնախցիկից գողացել են ԱՁ-ի տնօրենի պայուսակը, որում եղել է 32 հազար դոլար, 3,6 մլն դրամՏեր Վրթանեսին կրկին վիրահատել են. սրտի ևս երեք ստենտ են տեղադրելՊուտինը ՌԴ-ն տանում է ֆինանսական կործանման՝ Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով․ The Washington PostՔրդերը Հալեպում հարձակվել են Սիրիայի կառավարության զինված ուժերի դիրքերի վրա․ IkhbariyaՏԿԵ նախարարը Լոռու մարզում հետևել է իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին«Գանձասար» թերթը կոչ է արել Հալեպի հայերին բախումների ժամանակ մնալ տանըՉեխիայի պաշտպանության նորանշանակ նախարարը մերժել է Ուկրաինա այցելելու հրավերըԱռանց տեղումների եղանակ. Երեւանում ամենատաք եւ ամենացուրտ դեկտեմբերի 23-ըՈստիկանները հայտնաբերել են 21-ամյա աղջկա նկատմամբ ոտնձգություն կատարած չափահաս տղամարդկանցԿալիֆոռնիայում ուժեղ ջրհեղեղներ են տեղի ունեցելՃապոնիայի համալսարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցելԵրեւանում հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԵրևանի ավագանիում ՔՊ խմբակցությունը նոր անդամ ունիԱդրբեջանը հայտարարել է, որ «արագացված տեմպերով կառուցում է Զանգեզուրի միջանցքը»Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 29.7 մլն դրամի վնասըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀալեպում բախnւմներ են տեղի ունեցել կառավարական և քրդական nւժերի միջևՄԻՊ-ն այցելել է Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՇարունակվելու են արդյոք արցախցիների առանձին խմբերի սոցաջակցության ծրագրերը Փաշինյանը որոշել է Վեհափառի այլ մտերիմների էլ կալանավորելԱՄՆ-ն նախատեսում է 2-2,5 տարվա ընթացքում կառուցել նոր դասի ռшզմանավեր. ԹրամփՀայտնի է Հայէկոնոմբանկի VISA քարտապանը, ով շահել է էլեկտրամոբիլ«Աչքս դռանն է, միշտ Ռաֆոյիս եմ սպասում, որ դուռը բացելու է և ներս մտնի». Ռաֆայել Ֆրանգուլ յանն անմահացել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ում«Կարմիր գծեր»-ը 2026-ին կթանկանա՞ն. ինչ կորոշի ավագանինԴրական տեղաշարժերի հետ՝ տնտեսության կայուն և որակական աճի խոչընդոտներ, վտանգավոր միտումներԻ՞նչ ձևաչափով պետք է ներկայացվեն դատարանի կայացրած՝ անշարժի գույքին առնչվող փաստաթղթերըTurkish Airlines-ը կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլից ԵրևանՊուտինը Փաշինյանին առաջարկել է քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումը (տեսանյութ)Կոռուպցիայի դեմ պայքարում կարևորում ենք հայ–ֆրանսիական գործընկերությունը. Սրբուհի ԳալյանԿառավարության անունից տարածվում է կեղծ տեղեկությունՀայաստանի հետ առևտրաշրջանառությունը փոփոխվել է. Պուտին«NVIDIA»-Ի փոխնախագահը միացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի կորպորացիայի խորհրդինԳյումրիում գնացքի գծերի վրա հայտնաբերվել է 71-ամյա կնոջ մարմինՀայաստանում նոյեմբերին գնաճը նվազել է 0․6 տոկոսովՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչներըԳևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել Եգիպտոսում TUMO կենտրոնի ստեղծման հնարավորությունըՏեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համարԱրևմտյան երկրները պատրաստվում են Ռուսաստանի դեմ կիբերհարձակումների․ Die Welt
Տեսանյութեր

Ժնևում քննարկվել է Լաչինի հարավում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայր կառուցելու և այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը. Վիտալի Բալասանյան (տեսանյութ)

 

Հայկական կողմը Ադրբեջանի հետ բուն բանակցություններ է վարում, ՀՀ քաղաքական իշխանությունը թոզ է փչում հանրության աչքերին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Ժնևում կայացած Ադրբեջանի և Հայաստանի արտգործանախարարների երկօրյա հանդիպմանը: «Պլանը հետևյալն է՝ համատեղ բնակավայրի կառուցում, Մինսկի խմբի առաջարկությամբ այնտեղ կհայտնվեն ՄԱԿ–ի խաղաղապահ ուժերը: Միգուցե, կլինեն այդպիսի բնակիչներ, որոնք համաձայնություն կտան ապրել այդ բնակավայրում»,- նշեց Վիտալի Բալասանյանը՝ հավելելով, որ Արցախի իշխանություններին, ինչպես նաև համայն հայությանը Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Արցախի հարցի շուրջ իր բուն տեսլականը և այն, թե ինչ փաստաթուղթ է դրված քննարկման սեղանին:

- Պարո՛ն Բալասանյան ինչպես գիտենք մասնակցելու եք և խորհրդարանական և նախագահական ընտրություններին, «Արդարություն» կուսակցությունը որոշել է Ձեր թեկնածությունն առաջադրել: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ ընտրություններ են սպասվում մարտի 31–ին՝ հաշվի առնելով այն, որ քարոզարշավը, ըստ էության, շատ ավելի վաղ է մեկնարկել, քան նախատեսված է:

- «Արդարություն» կուսակցությունը համարյա երկուսից ավել տարեկան է: Երբ ես դեռ պատգամավոր էի, բազմիցս առաջարկություններ եմ արել հանրապետության նախագահին, որ կուսակցությունների մասին պետք է օրենք ընդունեինք, ցավոք սրտի, այսօր շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, որովհետև այսօր 1.5 ամսական նոր կուսակցությունների ձևավորմամբ և մասնակցությամբ չենք կարողանա ընտրությունների նախաշեմին քաղաքական դաշտը չենք կարողանա կայացնել: Պետք էր ցենզ ունենային, որ նորաստեղծ կուսակցությունը 5 տարի գործունեություն ծավալեր, որպեսզի ընտրողները, քաղաքացիները տեղյակ լինեին կուսակցության գործունեության, ծրագրերի մասին: Հիմա փաստ է՝ ունենք այն, ինչ ունենք:

2019 թ. «Արդարություն» կուսակցությունը մասնակցության առաջարկություն էր ներկայացրել, մինչ այդ բազմիցս էինք հանդիպել, որոշեցի առաջարկությունը ընդունել, քանի որ կուսակցությունը տվել էր իր համաձայնությունը ներկայացնել այն ծրագրային դրույթները, որոնք ես ներկայացրել էի տարբեր ժամանակահատվածում ընտրություններին մասնակցելիս:

Այս պահին բազմաթիվ աշխատանքներ ենք արել, մոտ ժամանակահատվածում նախընտրական շտաբները կսկսեն իրենց գործունեությունը ծավալել: Մենք շտապողականություն չենք դրսևորել, ինչպես մնացած թեկնածուները, մեկ տարուց ավելի է տեսնում ենք այդ շտապողականությունը, ինչը շատ վտանգավոր է:

Մի շարք հանդիպումներ ենք ունեցել բնակչության փոքր կոլեկտիվների հետ՝ իրենց հրավերով: Քննարկման հիմնական թեման եղել է անվտանգության վերաբերող հարցերը, բնակչությունը մտահոգություն ունի: Ճիշտ է, որ կարևորում է, որովհետև անվտանգության մարտահրավերներ կան, չի բացառվում, որ Ապրիլյան պատերազմը կրկնվի:

- Պարոն Բալասանյան, հավասար մրցակցության առումով մտահոգություններ չունե՞ք, մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ ՀՀ իշխանությունները ունեն իրենց ֆավորիտ թեկնածուն: Արայիկ Հարությունը ընդունելության էր արժանացել թե՛ խորհրդարանի, թե՛ վարչապետի կողմից: Վարչապետը հանդիպել էր նաև մի շարք այլ թեկնածունների հետ: Ձեր լարված հարաբերություները Նիկոլ Փաշինյանի հետ որքանո՞վ կարող են ազդել ընտրությունների ընթացքի, ելքի վրա:

- Նախ ասեմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ քաղաքական սխալ է գործել անմիջական միջամտություն է Արցախի Հանրապետության ներքին կյանքին, ներքին գործերին, ներքաղաքական իրավիճակին: Երբ Նիկոլ Փաշինյանի հրավերով, թե կանչով նախագահական նստավայրում այդ հանդիպումը տեղի ունեցավ, շատ սխալ էր, ընդհուպ եթե ինձ հրավիրեին, ես չէի մասնակցի: Կարող եմ ասել, որ ինձ չեն հրավիրել, բայց կրկնեմ՝ ընդհուպ, եթե հրավիրեին, ես չէի մասնակցի:

Այս ամենը տանում է նրան, որ ՀՀ իշխանությունն ունենա իր սիրելի թեկնածուն, որպեսզի Արցախի Հանրապետության իշխանությունը լինի ՀՀ իշխանության կցորդը: Միանշանակ կարող եմ պնդել, ասել որ կասկածները փարատվել են, ինչի մասին խոսում էր նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը, ԱՀ նախագահի հետ հանդիպումը, այնուհետև ԱԽ քարտուղար Արշավիր Ղահրամանյանի, ոստիկանապետի հետ հանդիպումները, որոնց վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կա, թե ինչ թեմաներ են քննարկվել:

Ես որևէ մեկի հետ լարված անձնական հարաբերություն չունեմ, չկա և թույլ չեմ տա, նրանք ովքեր փորձում են այդ լարվածությունը ստեղծել իրենց անձնական և պաշտոնական հարցն է: Ես վստահաբար ասում եմ ՝ Արցախում որևէ մեկի դրածոն չպետք է ընտրվի: ՀՀ-ն ամեն ինչ պետք անի, որ Արցախի Հանրապետության ընտրական զարգացումներին չմասնակցի, քանի որ դա շատ վտանգավոր է ՝ մանավանդ տեսնում ենք, թե Արցախյան հարցն ինչպիսի սրացումների, փակուղի է տարվել:

-Պարոն Բալասանյան, ի՞նչ տեսակետ ունեք Ժնևում կայացած արտգործնախարարների երկօրյա բանակցությունների վերաբերյալ, վերլուծական շրջանակներում նշում են, որ հնգակողմ հայտարարությունից հետո պարզ է դառնում, որ կոնկրետ փաստաթուղթ կա սեղանին դրված:

Դուք հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ բազմիցս Արցախի ռազմաքաղաքական իշխանությանը ներկայացրել է իր տեսլականը Արցախյան հարցի լուծման վերաբերյալ: Չկա նման բան, ընկեր ջան, եթե ներկայացրել ես, ապա ներկայացրու համայն հայությանը, ինչու եք գաղտնի պահում, ես ժամանակին ներկա եմ եղել չեմ լսել, փաստաթուղթ չեմ տեսել, բայց իմ լսողությունը և տեսողությունը շատ լավ է, չկա որևէ բանավոր կամ գրավոր փաստաթուղթ, որը ՀՀ վարչապետը մեր հետ քննարկել է:

Դեռևս անցած տարի ես ասել էի, թե Բոլթոնի հայտնի ծրագրից հետո ինչ է կատարվելու: Իմ հավաստի տեղեկություններով՝ Ժնևում քննարկվել է մանրամասն դետալներ Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու վերաբերյալ, ինչը համոզված եմ, չի ստացվելու:

Թաքուն որևէ մեկը չի կարող բանակցություններ վարել, երբ հարցը վերաբերում է նման դեպքերին, կամ տարածքներ հանձնելուն, կոնվենցիաներ ընդունելուն: Պետք է Արցախի և Հայաստանի քաղաքական իշխանությունները զերծ մնան նմանատիպ հարցերի քննարկումից:

Պլանը հետևյալն է. համատեղ բնակավայրի կառուցապատում, Մինսկի խմբի առաջարկությամբ այնտեղ կհայտնվեն ՄԱԿ–ի խաղաղապահ ուժերը: Միգուցե կլինեն այդպիսի բնակիչներ, որոնք համաձայնություն կտան ապրել այդ բնակավայրում…

–Կարծում եք, որ ոչ թե հանդիպումներ են ընթանում, այլ բուն բանակցություններ:

- Չկա հանդիպում հասկացությունը, դրանք բուն բանակցություններ են, ՀՀ քաղաքական իշխանությունները թոզ են փչում: Ինձ համար որպես գեներալ, զինվորական բանակցությունների ժամանակ ՀՀ արտգործնախարարի պահվածքը շատ բացական է: Երբ նայում ենք նրա պահելաձևը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի, այնպիսի տպավորություն է, որ Մամեդյարովը հաղթել է, հայկական կողմը պարտվողն է: Ադրբեջանը թե՛ արտաքին գործերի նախարարի խողովակով, թե՛ առաջին դեպքով պարզ տեքստով ասում է՝ ինչ է ուզում, մենք պարզ տեքստով ասում ենք՝ ինչ է ուզում Արցախը, ՀՀ քաղաքական իշխանությունը պարզ տեքստով չի ասում՝ որն է այն քաղաքականությունը, որը վերաբերում է Արցախյան հարցի լուծմանը: