Մադոննան Մեծ Բրիտանիան լքած արքայազն Հարիին և նրա կնոջն առաջարկել է իր նյույորքյան բնակարանը վարձակալել
Ամերիկացի երգչուհի Մադոննան պատրաստ է «օգնել» Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիին և նրա կնոջը՝ Մեգան Մարքլին, որոնք թագավորական պարտականությունները վայր դնելու և Միացյալ Թագավորությունից հեռանալու սկանդալային որոշում են կայացրել:
Ինչպես նշում է people.com կայքը, 61-ամյա երգչուհին զույգին առաջարկել է բնակություն հաստատել Նյու Յորքում՝ իր տանը:
Instagram-ում արած գրառման մեջ Մադոննան առաջարկել է իր նյույորքյան բնակարանը վարձակալել:
Երգչուհին Սասեքսի դուքսին ու դքսուհուն խորհուրդ է տվել Կանադայում չապրել՝ նշելով, որ «այնտեղ կյանքը ձանձրալի է»:
«Ես նրանց թույլ կտամ իմ նյույորքյան բնակարանը վարձակալել: Այն երկու ննջասենյակ ունի: Դրանից հրաշալի տեսարաններ են բացվում դեպի Մանհեթանը»,-ասել է Մադոննան՝ հավելելով, որ «Բուքինգհեմյան պալատը չի կարող համեմատվել Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգու արևմտյան հատվածի հետ», որտեղ գտնվում է աստղի բնակարանը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո