Իշխանական ու մերձիշխանական շրջանակների վարքագիծը պարզ երեսպաշտությու՞ն է, թե՞ պարզունակ աթոռապաշտություն
Իշխանական ու մերձիշխանական շրջանակների վարքագիծը պարզ երեսպաշտությու՞ն է, թե՞ պարզունակ աթոռապաշտություն. Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, ով իր գրառումը վերնագրել է. «բերման երեքշաբթի. Դեկոնստրուկցիա»:
Նա, մասնավորապես, նշել է.
«1) Մեկ օրվա ընթացքում 6 հանրային գործիչ «դիմակներ-ասֆալտ-ձեռնաշղթաներ» ձեւաչափով բերման է ենթարկվում ինչ-որ «կասկածներով», բայց դրանք չեն հաստատվում՝ հիմք տալով մտածել, որ «կասկածները» զուտ պատրվակ էին, իսկ պատճառները լրիվ այլ էին (Եվրոպական դատարանի ասած՝ գործ ունենք hidden agenda-ի հետ)
2) Գեներացվում է հանրային պահանջ՝ հանդիպելու ոստիկանապետի ժպ-ին եւ քննարկելու իրավիճակը։ Պահանջը զուտ իրավապաշտպանական է եւ ընդգծված քաղաքակիրթ։
3) Ոստիկանապետի ժպ-ն չի արձագանքում այդ նախաձեռնությանը։ Ընդհակառակը, հանդիպման առաջարկվող օրակարգի մասով հանդես է գալիս ակնհայտ մերժողական ու հակաիրավական հայտարարություններով։
4) Ուղիղ մեկ շաբաթ անց, 6 հանրային գործիչներին բերման ենթարկելու սցենարով, բերման է ենթարկվում եւս մեկ հանրային գործիչ։ Կրկին դիմակավորված ոստիկաններ, կրկին ինչ-որ «կասկածներ», կրկին դրանք անտրամաբանական են, կրկին չեն հաստատվում, կրկին ոչ ոք ներողություն չի խնդրում բերվածից։
5) Ազատվելուց հետո այդ հանրային գործիչը շատ կոշտ գնահատական է տալիս իրեն անհիմն ու ապօրինի բերման ենթարկողներին։
6) Իշխանական ու մերձիշխանական շրջանակները «խիստ վրդովվում են» 5-րդ կետում հիշատակված «կոշտ գնահատականից», մոռանում են, որ այն 1-4-րդ կետերում նկարագրված համակարգային ապօրինությունների ուղիղ հետեւանքն էր, ու սկսում են քննադատել ապօրինի բերման ենթարկվածին՝ մոռանալով ապօրինի բերման ենթարկողներին։
Եվ վերջում՝ հարց. 6-րդ կետում հիշատակված իշխանական ու մերձիշխանական շրջանակների վարքագիծը պարզ երեսպաշտությու՞ն է, թե՞ պարզունակ աթոռապաշտություն»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)