Հայկ Մարությանը մայթերի սալիկապատման փողով ընկերոջ աշխատասենյակն է նորոգում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ «Հրապարակը» տեղեկություն ուներ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 31-ի կարգադրությամբ մայթերի սալիկապատման համար նախատեսվող գումարն ուղղել է Կենտրոն թաղապետարանի շենքի վերանորոգմանը։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, Հայկ Մարությանի ընկեր Ավետ Պողոսյանը, հարցը լսելով, ասել էր, որ հեռախոսով հարցերի չի պատասխանում՝ առաջարկել էր ուղղել գրավոր։
Նույնը եւ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Ապա մեր հոդվածի հրապարակումից հետո սկսել էր նամակագրություն մեր լրագրողի հետ՝ իրեն բնորոշ ոճով ծաղրելով ու վիրավորելով նրան։ Բանն այն է, որ մինչեւ գրավոր փաստաթուղթ չես ունենում, այս անձինք եռանդով հերքում են փաստը եւ կեղծ տեղեկություններ տարածում։ Իսկ երբ գրավոր ապացույցներ ես ներկայացնում, սկսում են տարբեր ծիծաղելի արդարացումներ բերել, վարչապետի սիրած բառով՝ «կռուտիտներ», հույս ունենալով, որ կկարողանան մոլորեցնել անտեղյակ մարդկանց։
Այժմ մեր ձեռքի տակ է հայտնվել այն փաստաթուղթը, որը հաստատում է մեր ունեցած տեղեկությունները։ Հունվարի 31-ին քաղաքապետ Հայկ Մարությանը կարգադրել է 2020թ․ հունվարի 20-ի որոշման «մայթերի վերանորոգման՝ սալիկապատման» բառերը փոխարինել «Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի վերանորոգման» բառերով։ Ինչը նշանակում է, որ մայրաքաղաքի քանդված ու ավերված մայթերը սալիկապատելու փոխարեն քաղաքապետն ու իր ընկերը նորոգելու են առանց այն էլ շատ լավ նորոգված ու բարեկարգ թաղապետարանի շենքը։ Ովքեր գեթ մեկ անգամ մտել են Սայաթ Նովա-Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող այդ շենքը, կվկայեն, որ այդպես է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

















































Պատգամավոր Հայկ Խաչատրյանը կմիանա «Համախմբում» կուսակցությանը
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են