Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Վտանգավոր հանգրվան, որի լրջությունը հասկանալ է պետք

Երևի թե իշխանափոխությունից հետո առաջին անգամն է, որ ուղիղ փորձ է արվում, ոչ միայն դե ֆակտո դուրս գալ օրինականության շրջանակից, այլ դա ձևակերպել դե յուրե։ Ինձ համար բացարձակ անհասկանալի ու անընդունելի ենթադրյալ նպատակներով (ամբողջական իշխանության զավթում, կապրիզ, «պրինցիպ», սպորտային ազարտ...) խամաճիկային ՍԴ ունենալու ճամփան մեզ բերեց ու հասցրեց Սահմանադրության խախտմամբ Սահմանադրությունը փոփոխելու փորձերի վտանգավոր կետին։

Կարծում եմ, որ իմ կոլեգա իրավաբանների կողմից արդեն իսկ բավարար չափով պարզաբանվել է, որ Սահմանադրության նորմերի փոփոխությունն առանց Սահմանադրական դատարանի եզրակացության տեղի ունենալ չի կարող։ Նախ այդ գործընթացը ուղիղ նախատեսված է գործող Սահմանադրության 168-րդ հոդվածով։ Ով ինչպես ուզում է այդ նորմն ընթերցել, բայց հակառակը կարելի է հասկանալ միայն համապատասխան «ուղղակի դիտավորության» պարագայում։ Իրավաբանությունը օրենք ընթերցելու հետ շփոթած ընկերների ուշադրությունը հրավիրեմ նաև այն հանգամանքին, որ 168-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը պատահական կամ ինքնանպատակ չէ։

Ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունների բացարձակ իրավունքը ժողովրդից մասնակի վերցնելով ու պետական մարմիններին փոխանցելով, սահմանադիրը նախատեսել է նաև այդ փոփոխությունների համար խիստ բարձր աստիճանի կոնսենսուսի անհրաժեշտություն իշխանության բոլոր ճյուղերի միջև։ Անհնար է որևէ մղձավանջում պատկերացնել, որ օրենսդիր իշխանությունում անգամ բացարձակ ներկայացում ունեցող որևէ քաղաքական ուժ կարող է հնարավորություն ունենալ միանձնյա փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ։ Շատ է խոսվել նաև այն մասին, որ նման գործողությունը կարող է առանձնապես ծանր հանցագործության հատկանիշներ պարունակել ու քրեորեն պատժելի է։

Բայց ես ցանկանում եմ հարցին նաև այլ, իմ կարծիքով, շատ ավելի կարևոր տեսանկյունից նայել, քան այժմեական մանր հարցերն են, քաղաքական գզվրտոցը, լիակատար իշխանության տիրանալու ցանկությունը, անգամ առանձնապես ծանր հանցանքը, որի համար ապագայում հնարավոր է պատասխանատվության կանչվողներ լինեն։ Հարցին նայենք պետական անվտանգության ու պետականության ապագայի տեսանկյունից, հասկանանք, թե ինչի հետ ենք իրականում խաղում։

Պատկերացնենք, որ նախանշված հակասահմանադրական ճանապարհով Սահմանադրության փոփոխությունները դե ֆակտո իրականացվեն։ Սա կնշանակի ունենալ «ոչ լեգիտիմ» Սահմանադրություն, որի պարագայում պետության իրավական անվտանգության մասին խոսելը կլինի ավելորդ, իսկ ցանկացած քաղաքական, իրավական կամ տնտեսական ճգնաժամ հղի կլինի պետությունն անարխիայի վերածելու վտանգով։ Ավելին` պատկերացնենք, որ 5, 10, 20 կամ ինչքան տարի կուզեն իշխանությունները հետո (չմոռանանք նաև, որ այդ ողջ ընթացքում Սահմանադրության լինել-չլինելը մշտապես խարանի նման շարունակելու է օդից կախված մնալ), կրկին տեղի է ունենում իշխանափոխություն, ու նոր իշխանությունները փորձում են վերականգնել սահմանադրական կարգը։

Դա նրանց չի հաջողվելու իրականացնել, քանի որ «հետ փոփոխված» կամ նոր գրված Սահմանադրության գլխին կրկին կարող է կախված լինել այդ «ոչ լեգիտիմության» խարանը, միշտ բաց է մնալու այն հարցը, թե իսկ դուք կարող եք արդյո՞ք փոփոխել Սահմանադրությունը, ու ի՞նչ կարգով եք դա պատրաստվում իրականացնել։ Այն կարգով, որ արդեն նախատեսված կլինի այդ պահին, թե՞ նախքան փոփոխությունները եղած կարգով, թե՞ նոր կարգ են սահմանելու։ Ամեն տեղից վեր կացող կարող է հայտարարել, որ միակ ճիշտ կարգով սահմանված, ամենասահմանադրական Սահմանադրությունը հատկապես իր ծոցագրպանում դրվածն է։ Այսպես պետության մայր օրենքը կիջեցվի քաղաքական պայքարում մանրադրամի ու խաղալիքի մակարդակի։ Իսկ դա արդեն պետություն ու պետականություն չի լինի, դա կլինի պարզ բրոնյան շարժում, խառնաշփոթ։

Պատմությունը շատ բան է մոռանալու, շատ բան է անցնելու ու կորչելու, մեր սերունդները այսօրվա մանր իշխանական, քաղաքական խաղերի մասին չեն էլ ցանկանալու պատկերացում ունենալ։ Բայց պետականության հետ խաղը, պետության իրավական անվտանգության գլխին մեծ հարցական կախելը հիշվելու է միշտ ու չի ներվելու երբեք։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից