Սովորեցրու ամեն ինչ, բայց ոչ նախագահ դառնալը
Փետրվարի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր, իսկ փետրվարի 15-ը՝ մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր՝ նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների՝ քաղցկեղով հիվանդացության խնդիրներին:
Նախագահ Արմեն Սարգսյանն էլ այսօր հանդիպել է Արշակյանների ընտանիքին: Ապարան քաղաքում բնակվող Սամվել եւ Արփիկ Արշակյանների որդու՝ 10-ամյա Ռոմիկի մոտ ախտորոշվել է լեյկոզ եւ ոսկորների ախտահարում, երեխան գտնվում է ռեմիսիայի շրջանում:
Լավ է, որ նախագահը հանդիպել եւ իր աջակցությունն է հայտնել երեխային եւ նրա ընտանիքի անդամներին, բայց մտահոգիչ է, որ նա փոքրիկ Ռոմիկին խոստացել է սովորեցնել, թե ինչպես պետք է նախագահ դառնա եւ նախագահ լինի:
Աստված օգնական փոքրիկ Ռոմիկին, որն արդեն հաղթահարում է ծանր հիվանդությունը, բայց նա նախագահ դառնալու համար Արմեն Սարգսյանից ոչինչ չի կարող սովորել:
Ի՞նչ սովորի, թե ինչպես զբաղեցնել պաշտոնը եւ հեռու մնալ երկրում կատարվող իրադարձություններից չհայտնելով ոչ մի կարծիք կամ տարվա մեծ մասն անցկացնել արտերկրում, այս կամ այն բիզնես-ֆորումներին մասնակցելու պատրվակով սեփական բիզնեսի խնդիրները լուծելով:
Ռոմիկը այլ մարդկանցից կարող է սովորել նախագահ դառնալու եւ աշխատելու հմտությունները, իսկ Արմեն Սարգսյանից կարող է սովորել ստորագրել խորհրդարանի ընդունած ակնհայտ հակասահմանադրական օրենքը:
Մի խոսքով, հորդորում ենք Արմեն Սարգսյանին Ռոմիկին եւ ոչ մեկին չփորել սովորեցնել նախագահ ախատելու հմտությունները: Այսպես ավելի անվտանգ կլինի երկրի եւ ժողովրդի համար:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը