Փաշինյանին սպասարկող ֆեյքերի հիմնական նպատակը մեդիագրագիտության խնդիր ունեցող քաղաքացիներին դեպի հայհոյանքն ուղղորդելն է. Ն. Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձավ սոցիալական ցանցերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված և վերջինիս սպասարկող կեղծ օգտահաշիվների գործունեությանը:
Սամսոնյանը նշեց, թե ֆեյքերն ստեղծվել են այն պարզ պատճառով, որ ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ էր, որ Հայաստանում իշխանութունը պահվում է ֆեյքերի շնորհիվ: «Իշխանափոխությունից հետո ստեղծվեցին ֆեյքեր, որոնց ֆինանսական միջոցները, վստահ եմ, տրվում են նաև պետական բյուջեի միջոցով, բայց հիմնականում այն կատարվում է իշխանության գրպանի օլիգարխների կողմից: Ֆեյքերի հիմնական նպատակը մեդիագրագիտության խնդիր ունեցող քաղաքացիներին դեպի հայհոյանքն ուղղորդելն է, հայհոյանքի միջավայր ստեղծելը»,-ասաց Սամսոնյանը:
Նա հայտնեց նաև, որ ունեն 25 000 ֆեյքերի ցուցակ, որոնք, ամենայն հավանականությամբ, ղեկավարվում են «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի կողմից: «25 000 ֆեյքը 25 000 մարդ չի նշանակում. մեկ մարդը, մեր ունեցած տեղեկություններով, կարող է վարել 100 ֆեյք էջ»,-հավելեց Սամսոնյանը:
Նրա խոսքով՝ ֆեյքերից ազատվելու ամենաարդյունավետ ձևը նրանց արգելափակելն է: Սամսոնյանը կարևորեց նաև լրատվամիջոցների հետևողականությունը՝ ջնջել ու արգելափակել ֆեյք օգտահաշիվները, որոնք լրատվականների հրապարակումների ու տեսանյութերի մեկնաբանություններում հայհոյանքներ են տարածում:
Ֆեյքերին հետևողականորեն արգելափակելու դեպքում, Սամսոնյանի կարծիքով, կնվազի նաև վարչապետի վարկանիշը, քանի որ այն ապահովվում է նաև ֆեյքերի միջոցով: «Սրանով նպաստում եք ոչ միայն ատելության խոսքի նվազմանը, այլև ՀՀ պետական բյուջեից հնարավորինս քիչ միջոցների վատնմանը»,-ասաց նա:
Վերջինս բարձրաձայնեց նաև մի քանի լրատվամիջոցների անուններ, որոնց արգելեց տարածել իր հրապարակումներն ու գրառումները:
Սամսոնյանն անդրադարձավ նաև իրեն ու մի քանի այլ քաղակտիվիստներին բերման ենթարկելուն. «Իմ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը իր հակառակորդների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու հրահանգներ է տվել իրավապահ համակարգի մաս կազմող հիմնարկներին: Եթե բերման եք ենթարկվում, չպետք է որևէ դիմադրություն ցույց տալ»,-նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)