Կտրելու ենք պետության դեմ ոտնձգած բոլոր հանցագործների թաթիկները. Հրայր Թովմասյանի փաստաբան
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից նախագծված՝ «ՍԴ մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին: Նա մասնավորապես նշել է, որ ցանկանում եմ տեսնել նախագծի հեղինակները «հիմնավորումներն» առ այն, թե ինչպես Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը թույլ տալիս սահմանադրական փոփոխության վերաբերող հարցերով Սահմանադրական դատարան դիմելը նախատեսել որպես Ազգային ժողովի «հայեցողական» լիազորություն։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Օրենսդրական փոփոխության միջոցով, առանց հանցագործություն կատարելու, հնարավոր չէ շրջանցել սահմանադրական կարգավորումը.
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի կողմից շրջանառության մեջ դրված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առերևույթ և ուղղակի կերպով հակասում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությանը։ Պատահական չէ, որ նախագծի հիմնավորման մեջ նախագծի հեղինակները որևէ հղում չեն նախատեսել Սահմանադրության նշված կետին։
Ավելին, կարծես դիտավորյալ կերպով արհամարհել են նշված սահմանադրական նորմի գոյությունը։
Համաձայն նշված դրույթի՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով:
Այսինքն, «Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը» ձևակերպումն ուղղակիորեն ենթադրում է, որ Սահմանադրության փոփոխության, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության կամ տարածքի փոփոխության վերաբերող հարցերով
Ազգային ժողովի պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան։
Հետևաբար, սահմանադրական փոփոխությանը վերաբերող հարցերով Սահմանադրական դատարանին դիմելն Ազգային ժողովի օբյեկտիվ պարտականությունն է, ոչ թե հայեցողական լիազորությունը։
Հ.Գ. Առաջիկա օրերին ցանկանում եմ տեսնել նախագծի հեղինակները «հիմնավորումներն» առ այն, թե ինչպես Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը թույլ տալիս սահմանադրական փոփոխության վերաբերող հարցերով Սահմանադրական դատարան դիմելը նախատեսել որպես Ազգային ժողովի «հայեցողական» լիազորություն։
Հ.Գ.Գ ՈՒ ոչ մի ձուկ, ու ոչ մի մուկ չի պլստալու, կտրելու ենք բոլոր պետության դեմ ոտնձգած բոլոր հանցագործների թաթիկները...»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)