Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Հայաստան

«Սամվել Բաբայանը մեդիադաշտ վերադարձրեց «Սերժը 5 մլրդ-ով ծախում էր հողերը» տիպի կլոունադան. Աշոտյան

Արցախյան բանակցային խաղաքարտի անհարկի եւ անբարոյական շահարկումները մի օր քանդելու են բոլորիս տունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել . «Տարիների ընթացքում տիրաժավորվող միֆեր, հերյուրանքներ, դեմքի լուրջ արտահայտությամբ արտաբերվող հիմարություններ՝ սա ստի եւ կեղծիքի թագավորության զինանոցի մի մասն է ընդամենը:

Դեռ անցյալ տարի հայկական տեղեկատվական դաշտ նետվեց հերթական «սենսացիոն» զառանցանքը առողջության հետ ակնհայտ լուրջ խնդիրներ ունեցող մի նախկին բարձրաստիճան ԱԱԾ-ականի կողմից: Տո էլ «հեղափոխությունը կանխեց Արցախի հանձնումը», էլ «ամերիկացիք Սերժ Սարգսյանին 5 մլրդ փող էին տալիս հողերի դիմաց»… ինչ անհեթեթություն ասես, որ չլսեցինք: Իսկ Փաշինյանի ձեռքերում խամաճիկ դարձած փառապանծ ԱԱԾ-ն, այս ապատեղեկատվությունն հերքելու, բարաբանջանքների հեղինակի մասին հանրությանը պատշաճ իրազեկելու փոխարեն, գերադասեց շրջանցել այս հարցադրումները՝ կամա թե ակամա նպաստելով դրանց անբարո շահարկումներին իշխանական քարոզչամեքենայի կողմից:

Եվ ահա օրերս այն ցնդաբանությունները հայկական մեդիադաշտ վերադարձվեցին Սամվել Բաբայանի հաղորդագրության տեսքով: Երբ «հեղափոխությունը փրկեց Արցախը» եւ «Սերժը 5 մլրդ-ով ծախում էր հողերը» տիպի կլոունադան ասվում է ոչ ադեկվատ մարդու կողմից՝ սա դիագնոզ է: Սակայն երբ այդ նույն թեզերը կրկնում է Արցախյան ազատամարտի կարեւորագույն մասնակիցներից մեկը, քաղաքականությամբ զբաղվելու տարիներ շարունակ անհաջող փորձեր անող մարտական գեներալը, սա արդեն կեղտոտ խաղ է:

Սթափ մտածող մարդու համար անհասկանալի են այս խաղի շարժառիթները: Հաճոյանա՞լ Նիկոլին: Անիմաստ է, քանզի նա կորցրել է իր արեւով սուտ երդվողների հաշիվը: Ստանալ նրա «դաբրո՞ն» Արցախի ընտրություններին ընդառաջ: Ուշացած է, քանզի «господин назвал меня любимой женой» շոուի քաստինգն արդեն ավարտվել է:

Օգտվելով սերնդափոխության ֆենոմենից՝ մոռացությա՞ն տալ Արկադի Ղուկասյանի հանդեպ մահափորձի քրեական գործը եւ վերափաթեթավորվե՞լ, որպես «20 տարի փորձում էին հեռացնել ինձ քաղաքական դաշտից, որ հողերը հանձնեն» իրականության հետ որեւէ աղերս չունեցող իմիջի մեջ: Դե սա էլ բանալ սուտ է:

Փաշինյանի կապանյան ասուլիսից հետո նորից ակտուալացավ «թողած ժառանգություն» թեզը: Վարչապետը Մինսկի խմբի համանախագահների 2018 թվականի հունվարյան առաջարկություններն անվանեց «Սերժի թողած ժառանգություն»:

Ի՞նչ ենք մենք իրականում թողել Փաշինյանին որպես ժառանգություն: Ազատ Արցախի պետականություն, 8000 քառակուսի կիլոմետր ազատագրված տարածք, մարտունակ եւ ուժեղ բանակ, բազմաշերտ ու էֆեկտիվ դիվանագիտություն:

Իսկ եթե համանախագահների առաջարկություններն անվանենք ժառանգություն, ապա նրանց կողմից արված ցանկացած առաջարկություն, այդ թվում՝ 10 ժամից ավել տեւած վերջին բանակցային մարաթոնի ընթացքում, անկախ Նիկոլի հռետորաբանական ճամարտակություններից, այլեւս համարելու ենք նրա կողմից ընդունված փաստ եւ իրականություն:

Եվ մի դառը կանխատեսումով ավարտեմ. Նիկոլ Փաշինյանից հետո հաջորդ վարչապետին թողած «ժառանգությունը» լինելու է այնպիսին, որ վերջինս, ընթերցելով արցախյան դոսյեն, հաստատ հոգեբանի կարիք ունենալու է: