Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
97 համարի ավտոբուսի վարորդն ասել է, որ այլեւս չի գնալու ու իջեցրել է ուղեւորներին Իսպանիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ֆելիպե VI-ի անունից կազմակերպված ընդունելությանը Միսաք Մեծարենց․ 140-ամյա հավերժ երիտասարդ բանաստեղծը Մեր թիմում բոլորը պրոֆեսիոնալներ են Մելանյա Թրամփի ամենաթանկ պայուսակները. կոկորդիլոսի Birkin-ը, որի արժեքը հարյուր հազարավոր դոլարներ է, և այլ շքեղ գանձեր Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը նոր ռեկորդ է սահմանել. հայտարարվել են Օսկարի անվանակարգերը․ Ֆուտզալի Եվրո-2026. Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով է մեկնարկում «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն տուգանել 1.200․000 ՀՀ դրամով Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների (տեսանյութ) Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը Վա՜յ, հունվարի կեսին ձյուն է գալիս, ո՞նց կարող էր այդպես լինել. Դանիել Իոաննիսյան Քաղաքը աներթևեկելի է. Բաղրամյան փողոցում անգամ մաքրման, մշակման հետք չեմ տեսնում. Իոաննիսյան (վիդեո)

97 համարի ավտոբուսի վարորդն ասել է, որ այլեւս չի գնալու ու իջեցրել է ուղեւորներինԻսպանիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ֆելիպե VI-ի անունից կազմակերպված ընդունելությանըՄիսաք Մեծարենց․ 140-ամյա հավերժ երիտասարդ բանաստեղծըՄեր թիմում բոլորը պրոֆեսիոնալներ ենՄելանյա Թրամփի ամենաթանկ պայուսակները. կոկորդիլոսի Birkin-ը, որի արժեքը հարյուր հազարավոր դոլարներ է, և այլ շքեղ գանձեր Ջենիֆեր Լոպեսը ևս մեկ անգամ ապացուցել է, որ 56 տարեկանում նա ոչ միայն հիանալի տեսք ունի, այլև ապշեցուցիչ էԱմերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը նոր ռեկորդ է սահմանել. հայտարարվել են Օսկարի անվանակարգերը․ Երեսուն մարդ է ձերբակալվել Ստամբուլի գիշերային ակումբներումՖուտզալի Եվրո-2026. Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով է մեկնարկում«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն տուգանել 1.200․000 ՀՀ դրամովԱրմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների (տեսանյութ)Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումըՎա՜յ, հունվարի կեսին ձյուն է գալիս, ո՞նց կարող էր այդպես լինել. Դանիել ԻոաննիսյանՔաղաքը աներթևեկելի է. Բաղրամյան փողոցում անգամ մաքրման, մշակման հետք չեմ տեսնում. Իոաննիսյան (վիդեո)ԱՄԷ-ում կկայանան պատմական եռակողմ բանակցություններ․ TIՈրոնողափրկարարական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են ինքնաթիռի բոլոր ուղևորների մարմիններըԶգուշացեք՝ նոր խաբեություն «TikTok»-ում . ՆԳՆ–ն հորդորում է չլրացնել «դիմումով» պահանջվող որևէ տվյալԺաննա Անդրեասյանը հանդիպել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանըԴանիացիները բոյկոտում են ամերիկյան ապրանքները Գրենլանդիայի վեճի ֆոնինՀամադասարանցին քարը դրել է ձնագնդիկի մեջ ու հարվածել 10–ամյա տղային՝ ճակատին պատճառելով վնասվածքՀեղուկ գազի ոլորտում 67 ստուգումից 37 խախտում ենք ունեցել, դա կազմում է 55%. Շուկայի տեսչական մարմնի ղեկավարՆիկոլ Փաշինյանին ընդունում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, բայց չեմ սիրում. Հովիկ ԱղազարյանՄենք չենք ուզում, որ Ուկրաինան միանա ԵՄ-ին. ՕրբանԱդրբեջանական բենզինի խմբաքանակը ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ կանոնակարգինԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համարԵրբ «Խաղաղության համաձայնագիրը» ստորագրվի և վավերացվի՝ կարիք չի լինի, որ մեր առաքելությունը տեղի ունենա հենց սահմանին. Մարկուս ՌիտերՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ` մշակութային 10 անվանակարգերումՀրազդանի կիրճի մարզական գոտին ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համարԱրցախում մնացած 10 քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան․ ԹորոսյանԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկԱՄՆ չի մարել 260 մլն դոլարի չափով իր պարտքըԻնչպես են ապրում ուկրաինացիներն առանց ջեռուցման, երբ դրսում -20°C է. ԹրամփՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House»Դատախազը դատարան է հանձնել Գյումրու համայնքապետարանում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններ կազմակերպած 4 անձանց վերաբերյալ վարույթի նյութերըՋրառատ գյուղում այրվել է վագոն-տնակԸնտրություններին մասնակցող կուսակցությունների օգտին կամ նրանց դեմ քարոզչություն իրականացնող դիտորդները չեն հավատարմագրվի. նախագիծԱյաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. ԶելենսկիԻ՞նչ կպատահի, եթե մեկ այլ երկիր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակի Միացյալ Նահանգների ուղղությամբ. ՎենսԿադաստրի կոմիտեի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց անուններով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են բացվելՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չենՎաշինգտոնը Գրենլանդիայի հարցում կարող է «անել այն, ինչ ուզում է». ԹրամփՄենք իսկապես սիրում ենք Եվրոպան. ԱՄՆ փոխնախագահՀանրապետության նախագահը հանդիպել է Կոկա կոլայի գործադիր տնօրենինԱրմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելԵՄ-ն կասկածի տակ է դնում Խաղաղության խորհրդի համատեղելիությունը ՄԱԿ-ի կանոնադրության հետ. ԿոշտաԱրտաշատ խոշորացված համայնքին կվերադարձվի Մխչյան գյուղում գտնվող՝ 8.9 հա մակերեսով հողամասը. Դատախազության հայցը բավարարվել էՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հյուրընկալել է Կոտայքի մարզի Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին60-ամյա տղամարդը տանիքում ապօրինի հրազեն էր պահում․ Թումանյանի համայնքային ոստիկանների բացահայտումըՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից մեկնող լցանավի կալանման մասինՀամայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտել
Հայաստան

Լևոն Տեր-Պետրոսյանի պլանը հենց ցույցերն են․ ԱՄՆ Դեսպանատունը՝ 2008-ի մասին

Շարունակելով «Վիկիլիքսի» գաղտնազերծած՝ ԱՄՆ պետդեպի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան՝ 2008 թվականի նախընտրական իրավիճակի շուրջ նամակագրության ուսումնասիրությունը, պարզվում է․

13.02.2008թ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը նամակում նշում է, որ թե՛ Լ. Տեր-Պետրոսյանը, թե՛ Ս. Սարգսյանը պատրաստ են մինչև վերջ գնալ այս ընտրությունների դրական արդյունքների համար։ Ոչ ոք պատրաստ չի ընդունել պարտությունը քվեարկության արդյունքում՝ անկախ նրանից, այն կլինի արդար, թե ոչ, երկու կողմերն էլ պատրաստվում են հետընտրական պայքարին։ ԱՄՆ ներկայացուցիչը կանխատեսում է, որ Լ. Տեր-Պետրոսյանը չի կարող փողոց դուրս բերել անհրաժեշտ քանակությամբ վճռական տրամադրված մարդկային զանգված, որը նրան թույլ կտա սպառնալ իշխանության վերահսկողությանը։ Նա կանխատեսում է, որ, ամենայն հավանականությամբ, նվազագույն բռնությամբ բողոքի ակցիաներն արագ ցրվելու են իշխանությունների կողմից, սակայն միանշանակ չի բացառում լուրջ բախումների հավանականությունը։

Հիշեցնենք, որ մինչ այս, այլ նամակագրությունների մեջ ևս նշվում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չունի անհրաժեշտ թվով աջակցություն՝ ընտրություններում հաղթելու համար, բայց չունի նաև բավարար ռեսուրս՝ հանրահավաքային պայքարի համար։ Այժմ էլ նշում է, որ չունի ձայներ, բայց ունի պատրաստակամություն գնալու մինչև վերջ։

Այդ ռեսուրսը հանրահավաքում ատելության քարոզն էր։ Օրինակ, հանրահավաքային ելույթից մեկից Փեննինգթոնն առանձնացրել էր այն դրվագը, որտեղ վերջինս Քոչարյանին մեղադրում է Մեղրին Շուշիի և Լաչինի հետ փոխանակելու պատրաստակամության մեջ։ Փեննինգթոնը նշում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակն էր՝ հավաքված հանրությանը ցույց տալ ղարաբաղցիների և հայաստանցիների միջև առկա տարաձայնությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում էր ցույց տալ, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պատրաստ են Հայաստանի տարածքի հաշվին պահպանել տարածքներ իրենց ծննդավայր Արցախում։

Փեննինգթոնը նշում է, որ Լ. Տեր-Պետրոսյանի պլանը հենց ցույցերն են։ Տեր-Պետրոսյանը պատրաստվում է ընտրություններից հետո լցնել փողոցները և հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից։ Ըստ Փեննինգթոնի՝ Տեր-Պետրոսյանը և նրա կողմնակիցները հույս ունեն հավաքել ցուցարարների կրիտիկական մասսա և վարդերի կամ նարնջագույն հեղափոխությունների նման ապստամբություն բարձրացնել։

Փաստորեն, ընտրությունից մեկ շաբաթ առաջ արդեն ԱՄՆ-ի համար հասկանալի էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրստվում է խաղալ «ընտրությունները կեղծվել են» թեզի վրա։

Փեննինգթոնը նշում է, որ Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջանակներից տեղեկություն են ստացել, որ Ս. Սարգսյանի հաղթանակի պարագայում հենց ընտրությունների օրվա գիշերը ցույցեր կկազմակերպվեն։ Այսինքն, դեսպանատունն արդեն ուներ տեղեկություններ, որ եթե ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը չհաղթի, հայտարարելու է, որ կեղծվել են ընտրությունները։ Սցենարը կազմվել էր նախապես։

Փեննինգթոնը նշում է, որ անորոշ տեղեկություն ունեն, ըստ որի ԵԿՄ-ն աջակցելու է Տեր-Պետրոսյանին ընտրությունների ժամանակ և ընտրությունների օրը ու դրան հաջորդող ժամանակաշրջանում դառնալու է նրա հիմնական ուժը։ Նա նշում է, որ դեսպանատան աշխատակիցներից մեկը Լ. Տեր-Պետրոսյանի մտերիմներից մեկի հետ զրույցի ժամանակ իմացել է, որ Մանվել Գրիգորյանն աջակցում է Տեր-Պետրոսյանին և ՊՆ անձնակազմին հայտնել է, որ ԵԿՄ անդամները Հայաստանով մեկ հետևելու են քվեարկության գործընթացին։ ԱՄՆ ներկայացուցիչը հիշեցնում է, որ 1999թ-ին ԵԿՄ-ն արդեն իսկ մեկ անգամ սպառնացել է Քոչարյանի իշխանությանը։ Վերջում ավելացնում է, որ փետրվարի 14-ին դեսպանությունը պատրաստվում է արտակարգ գործողությունների կոմիտեի հանդիպում կազմակերպել՝ քննարկելու համար իրադարձությունների զարգացման սցենարները և գնահատելու դեսպանատան կամ պետքարտուղարության գործողությունները։

Այն, որ ԵԿՄ-ն աջակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանին և բացահայտ էր աջակցում՝ խառնվելով քաղաքականությանը, արդեն հայտնի է, բայց այստեղ խոսվում էր նաև այն մասին, որ խառնվում էր գործընթացներին նաև Մանվել Գրիգորյանը, որը ոչ միայն ԵԿՄ նախագահն էր, այլև պաշտպանության գործող փոխնախարար։ Սա բանակը քաղաքականությանը ներքաշելու օրինակ էր։ Բայց նաև իր ներքին կարգով ԱՄՆ-ն կազմակերպում է արտակարգ գործողությունների կոմիտեի հանդիպում, քանի որ չէր բացառում դեպքերի անցանկալի զարգացումները։

Ըստ Վիկիլիքսի այս հրապարակման՝ ԱՄՆ դեպանատան ներկայացուցիչը փաստում է, որ Լ. Տեր-Պետրոսյանի պլանը հենց ցույցերն են, որ նա պատրաստվում է ընտրություններից հետո լցնել փողոցները և հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից։ Դեսպանատունն ուներ տվյալներ, որ քաղաքական գործընթացների մեջ ներքաշվում էին Պաշտպանության փոխնախարարներ, ԵԿՄ-ն, ինչը սահմանադրական կարգի խախտման իրական վտանգ էր ստեղծում։ Միամտություն կլիներ կարծել, որ Մանվել Գրիգորյանը աջակցությունը խաղաղ կամ ինտելեկտուալ բնույթ էր կրելու, և չէր ներքաշելու զինված ԵԿՄ մյուս անդամներին։

Փաստորեն, դեռ ընտրություններից շաբաթներ առաջ, արդեն ԱՄՆ-ն կանխատռեսել էր Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրը և նամակագրության մեջ արդեն հայտնում էր այդ մասին։

 

yerevan.today